User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ բան, որ նրանք՝ Չուկը, Մարկիզը... չեն ուզում լսել ու փորձել հասկանալ(հոմ չեմ ասում համաձայնվել) մեր կասկածներն ու թերհավատը: Մի արգամ պատկերացնել այս մի հարգարժան կողմի միտքը:
    Տատ ջան, այ էստեղից է գալիս սխալդ: Չուկը, Մարիզը, Սերոբն ու Հոռոմսիմը լսել են, միլիոն անգամ են լսել քեզ, Լեոյին (էստեղ դուք անձինք, անհատներ չեք, ինչպես և մենք, այլ հավաքական կերպարներ) ու բոլոր փաստերը, կարծիքները, վերլուծությունները ու մնացած ամեն ինչը իրար կողք դնելով եկել են որոշակի եզրահանգման: Ճի՞շտ, թե՞ սխալ, վերջնական ցույց կտա ժամանակը: Թեև շա՜տ քիչ հավանական է, ինչպես բազմիցս նշել եմ նախորդ գրառումներիս մեջ, որ այս քանակի ու ամենատարբեր հայացքների, սոցիալական խավի, գաղափարների կրող անձինք միասին եկած լինեն սխալ եզրահանգման: Դա գրեթե անհավանական է:

    Եվ, ի դեպ, շարունակում ենք լսել, բայց ուզում ենք լսել նոր խոսքը, այլ ոչ թե հնի փչացած պլաստինկայի նման կրկնումը: Ուզում ենք լսել իրական վերլուծություն, իրական հիմնավորում, ոչ թե կարուսել «կարմիր կովը կաշին չի փոխում» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «մի անգամ հղփացածը նորից է հղփանալու» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «դուք անձի հետևից եք գնում» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «այդ անձը չի կարող բարեկեցության տանել» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «մութ ու ցուրտ տարիներ էին» (օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, թեկուզ է ցավալի իրողություն, որն օգտագործվում է մարդու զգացմունքներին, այլ ոչ տրամաբանությանն ազդելու համար), «մազութի գործ» (չապացուցված դրույթ, մի իրողություն, որի ուսումնասիրումը տանում է մինչև պատերազմի հաղթանակ), «իր հիմնադրած քաղաքական համակարգն է» (դեմագոգիա և քաղաքականությունից ոչինչ չհասցնելու արդյունքում օգտագործվող թյուր կարծիք, սխալ մեկնակետ), «96-ի կեղծված ընտրություններ» (ներկա իրողությունից ուշադրությունը շեղելու ճղճիմ տարբերակ, մարդկանց կարծիք, ովքեր մոռանում են որ միակ քաղաքական ուժն է, որտեղ կան մարդիկ, ովքեր 98-ին ինքակամ հրաժարական տվեցին), «փակված դաշնակցություն» (աշխատանքը ընդամենը կասեցված կառույց, որին առջարկվել է գործունեությունը ծավալել ՀՀ սահմանադրությանը համապատասխան, ընդ որում այն դեպքում, երբ այս կառույցից ծնվել էր դուստր տեռորիստական կառույց)...

    Տեսնու՞մ ես ինչքան աղքատիկ է արգումենտացիան ու կրկնվող: Դրույթներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատասխանը ստացել է թե՛ այս ֆորումում, թե՛ ավելի բարձր մակարդակով: Լսել ենք Տատ, իհարկե լսել ենք: Էդ դուք եք, որ չեք լսել պատասխանները ձեր բարձրացրած հարցերի (նորից անձամբ քեզ նկատի չունեմ, այլ հավաքական կերպարներին), իսկ չեք լսել մի քանի պատճառներից ելնելով, նայած որ խմբին եք պատկանում.
    - Քաղաքականությունը սխալամբ զուտ անձերով պայմանավորող խումբ,
    - Անցյալի հուշերից դուրս գալ ու ապագային նայել չկարողացողների խումբ,
    - Որոշակի ամբիցիաներ ունեցողների խումբ,
    - Պայքարելու կամք ու դուխ չունեցողների խումբ,
    - Հուսահատվածների խումբ,
    - Արդեն իսկ մշակված ստերեոտիպներից հրաժարվել չկարողացողների խումբ,
    - Կեղծ պրոպագանդայի զոհ դարձածների խումբ,
    - Անձնական վրեժխնդրություն ունեցող անձանց խումբ:

    Գուցե մի քանիսը բաց թողեցի, բայց հիմնականները սրանք են: Բայց ուրախությամբ ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ մարդկանց մի հսկայական խումբ կարողացել է այս բոլոր խոչընդոտները հաղթահարել ու այս խմբերից մեկ քայլ առաջ գնալ, էնպես որ մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.02.2009), murmushka (13.02.2009), Աբելյան (13.02.2009), Մարկիզ (13.02.2009)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Երեկվանից ժամանակ չէր լինում գրելու Տատին:
    Ուզում եմ հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության 18-ամյա պատմության մեջ ունեցել ենք 2 խայտառակ դեպք` հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը: Կարծում եմ նորմալ է, որ գոնե այդ դեպքերի կազմակերպիչների հետևից ժողովուրդը գնալ չի ուզում:
    Միայն այս դեպքերը հերիք են, որպեսզի ես տարբերություն դնեմ ՌՔ-ի, ՍՍ-ի (որն իր "անգործությամբ" իր վրա վերցրեց մարտի 1 պատասխանատվությունը) և Հայաստանի ցանկացած այլ հանցագործի միջև:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (14.02.2009), Chuk (13.02.2009), Mephistopheles (13.02.2009), murmushka (14.02.2009), Արտիստ (14.02.2009), Տրիբուն (14.02.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկվանից ժամանակ չէր լինում գրելու Տատին:
    Ուզում եմ հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության 18-ամյա պատմության մեջ ունեցել ենք 2 խայտառակ դեպք` հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը: Կարծում եմ նորմալ է, որ գոնե այդ դեպքերի կազմակերպիչների հետևից ժողովուրդը գնալ չի ուզում:
    Միայն այս դեպքերը հերիք են, որպեսզի ես տարբերություն դնեմ ՌՔ-ի, ՍՍ-ի (որն իր "անգործությամբ" իր վրա վերցրեց մարտի 1 պատասխանատվությունը) և Հայաստանի ցանկացած այլ հանցագործի միջև:
    Խայտառակ դեպքերը 2-ը չէին, այլ 3-ը: Առաջինի մասին մոռացել ես երևի
    1996թ. ԱԺ գրավում Վ. Մանուկյանի կողմնակիցների կողմից

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (14.02.2009)

  7. #4
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ, ի դեպ, շարունակում ենք լսել, բայց ուզում ենք լսել նոր խոսքը, այլ ոչ թե հնի փչացած պլաստինկայի նման կրկնումը: Ուզում ենք լսել իրական վերլուծություն, իրական հիմնավորում, ոչ թե կարուսել «կարմիր կովը կաշին չի փոխում» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «մի անգամ հղփացածը նորից է հղփանալու» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «դուք անձի հետևից եք գնում» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «այդ անձը չի կարող բարեկեցության տանել» (քաղաքականությունը անձերով պայմանավորող սխալ մեկնակետ), «մութ ու ցուրտ տարիներ էին» (օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, թեկուզ է ցավալի իրողություն, որն օգտագործվում է մարդու զգացմունքներին, այլ ոչ տրամաբանությանն ազդելու համար), «մազութի գործ» (չապացուցված դրույթ, մի իրողություն, որի ուսումնասիրումը տանում է մինչև պատերազմի հաղթանակ), «իր հիմնադրած քաղաքական համակարգն է» (դեմագոգիա և քաղաքականությունից ոչինչ չհասցնելու արդյունքում օգտագործվող թյուր կարծիք, սխալ մեկնակետ), «96-ի կեղծված ընտրություններ» (ներկա իրողությունից ուշադրությունը շեղելու ճղճիմ տարբերակ, մարդկանց կարծիք, ովքեր մոռանում են որ միակ քաղաքական ուժն է, որտեղ կան մարդիկ, ովքեր 98-ին ինքակամ հրաժարական տվեցին), «փակված դաշնակցություն» (աշխատանքը ընդամենը կասեցված կառույց, որին առջարկվել է գործունեությունը ծավալել ՀՀ սահմանադրությանը համապատասխան, ընդ որում այն դեպքում, երբ այս կառույցից ծնվել էր դուստր տեռորիստական կառույց)...

    Տեսնու՞մ ես ինչքան աղքատիկ է արգումենտացիան ու կրկնվող: Դրույթներ, որոնցից յուրաքանչյուրն իր պատասխանը ստացել է թե՛ այս ֆորումում, թե՛ ավելի բարձր մակարդակով: Լսել ենք Տատ, իհարկե լսել ենք: Էդ դուք եք, որ չեք լսել պատասխանները ձեր բարձրացրած հարցերի (նորից անձամբ քեզ նկատի չունեմ, այլ հավաքական կերպարներին), իսկ չեք լսել մի քանի պատճառներից ելնելով, նայած որ խմբին եք պատկանում.
    - Քաղաքականությունը սխալամբ զուտ անձերով պայմանավորող խումբ,
    - Անցյալի հուշերից դուրս գալ ու ապագային նայել չկարողացողների խումբ,
    - Որոշակի ամբիցիաներ ունեցողների խումբ,
    - Պայքարելու կամք ու դուխ չունեցողների խումբ,
    - Հուսահատվածների խումբ,
    - Արդեն իսկ մշակված ստերեոտիպներից հրաժարվել չկարողացողների խումբ,
    - Կեղծ պրոպագանդայի զոհ դարձածների խումբ,
    - Անձնական վրեժխնդրություն ունեցող անձանց խումբ:

    Գուցե մի քանիսը բաց թողեցի, բայց հիմնականները սրանք են: Բայց ուրախությամբ ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ մարդկանց մի հսկայական խումբ կարողացել է այս բոլոր խոչընդոտները հաղթահարել ու այս խմբերից մեկ քայլ առաջ գնալ, էնպես որ մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ
    Կարդալով քո այս մտքերը, ինձ մոտ մի անկեղծ մտահոգություն առաջացավ;
    Ուզում եմ քեզ ուղղել մի հարց և ակնկալել պատասխան` հուսալով, որ վեճի ու լարվածության մթնոլորտ կրկին չի առաջանա: Կարծում եմ դու մի պահ մի կողմ կթողես քո ամբիցիաները և իմ ու իմ նմանների ձայն անտեսելու քո «կոչատրյուկները» և կպատասխանես հարցիս:

    Ինչպես ես հասկանում եմ, քո (ձեր) կարգախոսն է` պայքար հանուն լավ ապագայի: Շատ ողջունելի է:

    Բայց...
    Կա մի «բայց»: Ինչու՞ եք դուք այդ կարգի ժխտողական դիրք բռնում անցյալի նկատմամբ:

    «Այն ամենը, ինչը անցել է, անցել է, և դրանց մասին դեռևս հիշողները տառապում եմ «նավթալինիզմ» կոչվող հիվանդությամբ»:

    Այ հենց այստեղ էլ ինձ մոտ մի մտահոգություն առաջացավ… Եթե դուք վերջ ի վերջո հաղթեք ձեր պայքարում, արդյո՞ք հետայդու էլ կշարունակեք նման ժխտողական վերաբերունքը անցյալի ու պատմության նկատմամբ: Կարո՞ղ է՝ մի օր էլ լսենք, որ որոշել եք մոռանալ ցեղասպանության փաստը:

    «Դե ինչ կա որ, ինչ եղել, արդեն եղել է, 1000 տարի էլ արդեն անցել է, ի՞նչ կարիք կա կենտրոնանալ դրա վրա: Կարևորը ապագան լավ լինի, չէ՞ որ այսօրվա Թուրքիան լրիվ այլ Թուրքիա է: Ի՞նչ կարիք կա կառչել անձերից՝ Թալիաթից, Քեմալից, Էնվերից ու Ջամալից: Չէ՞ որ մոռանալով ցեղասպանությունը և սկսելով Թուրքիայի հետ հարաբերությունների բարեկամական նոր փուլ, մենք մեր տնտեսության զարգացման համար նոր ազդակներ ու «արյունատար անոթներ» կբացենք: Եվ դրանով մեր ապագան էլ ավելի կլավանա: Լսու՞մ եք: Էլ ավելի կլավանա: Ի՞նչ եք կառչել անցյալից: Եկեք ազատվենք նավթալինոտ հուշերից ու շարժվենք դեպի նոր ու դրախտային Հայաստան»:

    Վա՛յ, կներե՛ք, շեղվեցի: Կարծես ես ձեր փոխարեն իմ հարցի պատասխանը տվեցի: Եթե պատասխանս լիարժեք չէ, խնդրչում եմ կատարեք լրացումներ:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 14.02.2009, 11:02:

  8. #5
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Լեո ջան էս ինչքա՞ն թեմա կապեցիր իրար: Կարող ա էս պահին ես իմ անցյալի մի բան չուզենամ հիշել, դա չի նշանակում, որ ես իմ անունն էլ եմ մոռանալու, որովհետև այն անցյալում են տվել ինձ:
    Էդ քո լոգիկայի մասին, իսկ առհասարակ....
    Հանրահավաքի մասին: Դու նենց հանգիստ ես հարցնում «ինձ չեն սպանի՞» կարծես էդ սպանելը կոֆե խմելու պես մի բան ա: Խի՞ պիտի ինչ որ վիժվածք իմ երկրի մեջ ինձ սպանի մենակ փողոց դուրս գալու ու հանրահավաք անելու համար: Ոնց որ հայաթ չիջնես, որ հարևան օլիգարխի տղեն քեզ չսպանի, ու էդ համարես նորմալ: Ու հալա իջնողներին էլ անմիտ համարես:
    էսպես չի մնա

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (14.02.2009), Հայկօ (14.02.2009)

  10. #6
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո ջան էս ինչքա՞ն թեմա կապեցիր իրար: Կարող ա էս պահին ես իմ անցյալի մի բան չուզենամ հիշել, դա չի նշանակում, որ ես իմ անունն էլ եմ մոռանալու, որովհետև այն անցյալում են տվել ինձ:
    Էդ քո լոգիկայի մասին, իսկ առհասարակ....
    Հանրահավաքի մասին: Դու նենց հանգիստ ես հարցնում «ինձ չեն սպանի՞» կարծես էդ սպանելը կոֆե խմելու պես մի բան ա: Խի՞ պիտի ինչ որ վիժվածք իմ երկրի մեջ ինձ սպանի մենակ փողոց դուրս գալու ու հանրահավաք անելու համար: Ոնց որ հայաթ չիջնես, որ հարևան օլիգարխի տղեն քեզ չսպանի, ու էդ համարես նորմալ: Ու հալա իջնողներին էլ անմիտ համարես:
    Էլմո ջան, չարժե ամեն ինչ առօրեականացնել
    Եվ երկրորդ՝ սխալ ես ինձ հասկացել, ես հրապարակ իջնողներին անմիտ չեմ համարում: Ուղղակի չեմ ուզում կրկին իջնել-չիջնելուն արդրադառնալ: Դա ուրիշ հարց է:

    Ուղղակի իմ մոտ վերոնշյալ մտահոգությունն է առաջացել և ուզում եմ իմանալ «նրանց» կարծիքը այդ հարցում:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 14.02.2009, 11:36:

  11. #7
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Էն որ տարել էին սահման 2 տարի խրամատում ցեխերի մեջ էինք քնում, էդ ժամանակ ոչ մեկը չեկավ ձեռիցս զենքն առնի ասի «հալա թող, ես եմ ստեղ կանգնելու» կամ ասեր «ստեղ մի կանգնեք, ես ստեղ ստորգետնյա գարաժ եմ սարքում»: Բայց որ դուրս կամ փողոց՝ կգան: Ի՞նչ մի նորություններ են հանել մեջներից: Հենց էլ գնալու եմ: Տենամ էդ ով ա գալու ինձ ասի ստեղ մի կանգնի, հանրահավաք մի արա:
    էսպես չի մնա

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.02.2009), murmushka (14.02.2009), Taurel. . . . (14.02.2009), Աթեիստ (14.02.2009), Հայկօ (14.02.2009)

  13. #8
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը

    «Այն ամենը, ինչը անցել է, անցել է, և դրանց մասին դեռևս հիշողները տառապում եմ «նավթալինիզմ» կոչվող հիվանդությամբ»:

    Այ հենց այստեղ էլ ինձ մոտ մի մտահոգություն առաջացավ… Եթե դուք վերջ ի վերջո հաղթեք ձեր պայքարում, արդյո՞ք հետայդու էլ կշարունակեք նման ժխտողական վերաբերունքը անցյալի ու պատմության նկատմամբ: Կարո՞ղ է՝ մի օր էլ լսենք, որ որոշել եք մոռանալ ցեղասպանության փաստը:

    «Դե ինչ կա որ, ինչ եղել, արդեն եղել է, 1000 տարի էլ արդեն անցել է, ի՞նչ կարիք կա կենտրոնանալ դրա վրա: Կարևորը ապագան լավ լինի, չէ՞ որ այսօրվա Թուրքիան լրիվ այլ Թուրքիա է: Ի՞նչ կարիք կա կառչել անձերից՝ Թալիաթից, Քեմալից, Էնվերից ու Ջամալից: Չէ՞ որ մոռանալով ցեղասպանությունը և սկսելով Թուրքիայի հետ հարաբերությունների բարեկամական նոր փուլ, մենք մեր տնտեսության զարգացման համար նոր ազդակներ ու «արյունատար անոթներ» կբացենք: Եվ դրանով մեր ապագան էլ ավելի կլավանա: Լսու՞մ եք: Էլ ավելի կլավանա: Ի՞նչ եք կառչել անցյալից: Եկեք ազատվենք նավթալինոտ հուշերից ու շարժվենք դեպի նոր ու դրախտային Հայաստան»:

    Վա՛յ, կներե՛ք, շեղվեցի: Կարծես ես ձեր փոխարեն իմ հարցի պատասխանը տվեցի: Եթե պատասխանս լիարժեք չէ, խնդրչում եմ կատարեք լրացումներ:
    Արդեն այլ թեմա չմնա՞ց, բոլոր «երգերը երգեցի՞ք», որ որպես հակափաստարկ բերում եք ցեղասպանության օրինակը, ու առանց մտածելու նման զուգահեռներ եք անցկացնում: Մարդ կարդում ի սրտե զարմանում է, մենակ մի բան ճարեք, մի բան մոգոնեք էնքան որ ասեք:

    Հարգելիս, եթե Դուք մարսել եք Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, ԵՍ ինքս չեմ մարսել ու չեմ մարսի ու մարտի 1-ին ներկա գտնվելով հանրահավաքին (նույնիսկ այն դեպքում, եթե չունենայի ընդդիմադիր հայացքներ) կատարելու եմ իմ քաղաքացիական պարտքը, որպես ՀՀ քաղաքացի:
    ArmFootball.com / First Armenian Front

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (14.02.2009), Աթեիստ (14.02.2009)

  15. #9
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն այլ թեմա չմնա՞ց, բոլոր «երգերը երգեցի՞ք», որ որպես հակափաստարկ բերում եք ցեղասպանության օրինակը, ու առանց մտածելու նման զուգահեռներ եք անցկացնում: Մարդ կարդում ի սրտե զարմանում է, մենակ մի բան ճարեք, մի բան մոգոնեք էնքան որ ասեք:

    Հարգելիս, եթե Դուք մարսել եք Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, ԵՍ ինքս չեմ մարսել ու չեմ մարսի ու մարտի 1-ին ներկա գտնվելով հանրահավաքին (նույնիսկ այն դեպքում, եթե չունենայի ընդդիմադիր հայացքներ) կատարելու եմ իմ քաղաքացիական պարտքը, որպես ՀՀ քաղաքացի:
    Ոչ 1994-1998 տարիների, ոչ էլ 1998-2008 ին տեղի ունեցածները հայ ժողովուրդը չի մարսելու, ուղղակի երբ ինչ որ մեկը տարբերություն է դրնում այդ տարիների միջև համարելով վերջին տարիների ավելի վատը արդարացում, նախորդի միքիչ ավելի լավին, ստացվում է Հայ ժողովրդին ՎԻՐԱՎՈՐՈՒՄ է, թերագնահատում թե նա ունակ չէ ԼԱՎն ունենալու, միշտ ՎԱՏ պիտի լինին, լավագույն դեպքում միքիչ վատ։

  16. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ 1994-1998 տարիների, ոչ էլ 1998-2008 ին տեղի ունեցածները հայ ժողովուրդը չի մարսելու, ուղղակի երբ ինչ որ մեկը տարբերություն է դրնում այդ տարիների միջև համարելով վերջին տարիների ավելի վատը արդարացում, նախորդի միքիչ ավելի լավին, ստացվում է Հայ ժողովրդին ՎԻՐԱՎՈՐՈՒՄ է, թերագնահատում թե նա ունակ չէ ԼԱՎն ունենալու, միշտ ՎԱՏ պիտի լինին, լավագույն դեպքում միքիչ վատ։
    Եթե հայ ժողովուրդն արժանի չլիներ ավելի լավին, ապա մենք այսօր պայքարի դուրս եկած չէինք լինի, հետևաբար այս խոսքերը այլ կերպ, քան դեմագոգիա, պարզապես անհնար է անվանել:

    Այո՛, պնդում եմ, որ անհամեմատելի էին 1994-1998 և 1998-2008 տարիները ու դա տեսանելի է անգամ կույր աչքերով: Անհնար է չտեսնել, որ 1998-2009 տարիները եղել են զուտ անկման տարիներ: Սրա հետ մեկտեղ երբևէ չեմ բացառել ու ոչ մեկը չի բացառում որ 1994-1998-ին, ոչ 1991-1998-ին եղել են բազում բացասական բաներ, արատներ, թերություններ, վատ բաներ: Բայց տարբերություն չտեսնելը կուրություն է, այսպիսի գրառումը՝ դեմագոգիա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #11
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հայ ժողովուրդն արժանի չլիներ ավելի լավին, ապա մենք այսօր պայքարի դուրս եկած չէինք լինի, հետևաբար այս խոսքերը այլ կերպ, քան դեմագոգիա, պարզապես անհնար է անվանել:

    Այո՛, պնդում եմ, որ անհամեմատելի էին 1994-1998 և 1998-2008 տարիները ու դա տեսանելի է անգամ կույր աչքերով: Անհնար է չտեսնել, որ 1998-2009 տարիները եղել են զուտ անկման տարիներ: Սրա հետ մեկտեղ երբևէ չեմ բացառել ու ոչ մեկը չի բացառում որ 1994-1998-ին, ոչ 1991-1998-ին եղել են բազում բացասական բաներ, արատներ, թերություններ, վատ բաներ: Բայց տարբերություն չտեսնելը կուրություն է, այսպիսի գրառումը՝ դեմագոգիա:
    Դեմագոգիան այդ պայքարի նպատակն է, որ մինչ վերջերս կայանում էր «աստված վատից ազատի» կարգախոսի մեջ։ Այդ պայքարը արդեն երկար տարիներ է տարվում էր դեռ շատ ավելի շուտ, քան ԼՏՊն ասպարեզ վերադարձավ – Փաշինյանի իմպիչմենտը քեզ օրինակ։

    Հարցը չի կայանում, երբ ինչքան է եղել ու ով ինչքան է կեղտոտ, դրանով մարդկանց չես համոզի, որ պայքարելն իմաստ ունի, քանի որ «սա վատն է պետք է դրան փոքել միքիչ լավով» անիմաստ է ընդհանուր հավաքական ժողովրդի համար, բոլորի համար լավ չի լինելու, անհնար է, ինչ որ մեկի համար միևնույնն է սրան նրանով փոխելուց հետո էլ վատ է լինելու։

    Ժողովուրդը որպես հավաքական կերպար թքած ունի որ անձն է մեղավոր Գորբաչով, Դեմիրչյան, Ալիեվ թե Պուգո։

    Այդ նույն թքած ունենալն մնալու է, քանի դեռ սկզբունքներ, միջոցներ, մեթոդներ չեն առաջարկվել, թե ինչպես փոխել ու բացառել նման անձերի մեղք գործելու հնարավորությունը։

    Համեմատել իմաստ չունի, պետք է միջոց առաջարկել ինչպես իրավիճակից դուրս գալ։

    Սրան հանենք մենք անենքը միջոց չի այլ կամ աչկակապություն է, քանի որ ուզում են ընդհամենը իրենք լինեն, կամ անճարություն է, գաղափարի, իրավիճակը լավացնելու մեթոդի բացակայություն, ինչպես ամերիկացիների մոտ էր Իրաք մտնելուց առաջ, Սադամին հանին բայց տեղը բան չառաջարկին, հիմա քաոս է։

    Պայքարը Ղարաբաղ շարժման սկզբում էր, հիմա չի երևում, ինչես այն ժամանակ ամեն ոք հասկանում էր ինչպես պետք է պայքարել համակարգի դեմ։ կուսակցական տոմս հանձնելով, գնալ մոսկվայում հացադուլ անելով, ընտրությունների ժամանակ սեփական թեկնածուի անունը թերթիկի վրա գրելով, ժողովների ժամանակ անհարմար հարցեր տալով, դասադուլ անելով ևյլն

    Պարզ ասեմ – ԼՏՊն այս բոլոր միտինգների ժամանակ ինչ որ կոչ, ինչ որ գործողությունների դիմելու ամբողջ Հայաստանով մեկ արել է՞ Կարծեմ ոչ։

    Պետք է մարդկանց զգացում տալ, որ իրենցից ինչ որ բան է կախված տեղերում, ամեն ուր և ոչ թե «դուք ինձ օգնեք ես սրանց հախից երևանում գամ սաղի համար լավ կլինի».... 1998ին էլ հավատացի թե «լոխ լավ տի լի» հանին փոխին...

    Հավատանք, որ լավ կլինի նորից օգնենք որ ինչ՞

    1988ին Ղարաբաղ կոմիտեին, ոչ մեկ չեր օգնում իշխանության գալ, ժողովուրդը իշխանությունը վերցրեց ու հարմարը ԼՏՊին նախագահ կարգելն էր, արվեց առանց որևէ հարցի։

    Քանի որ շարժում կար, նախագահ լինել չլինելը էական չեր էր, ինչ որ մեկին պետք էր արվեց, հիմա նախագահ կա վիզ շարժում ա պետք...

    Գումարելիների տեղերը փոխելուց քաղաքական դաշտում շատ բանա փոխվում – չի լինելու շարժում քանի դեռ սխալ պրիորիտետներ–հերթականություն է դրված...
    Վերջին խմբագրող՝ voter: 15.02.2009, 16:19:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Old (21.02.2009)

  19. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Voter, ձանձրալի ա գրածներդ կարդալը... Ե՞րբ ես վերջապես սովորելու նույն բաները միլիոներորդ անգամ չկրկնել, միլիոն անգամ արդեն պատասխաններդ տրվել են հենց էս թեմայում, թե՞ կարծում ես որ կես էջանոց գրառում անելը խելքի նշան է: Ե՞րբ ես վերջապես սովորելու զրուցակցիդ լսել, ոչ թե համառորեն նույն կառչուն մտքերն առաջ քշել: Այո՛, այս պայքարը վատը փոխելու պայքար է, բայց ոչ թե մի քիչ լավով, այլ մի քիչ լավով, հետո էլի մի քիչ լավով, հետո էլի ու էլի ու էլի: Էնքան, մինչև որ հասնենք ինձ ու քեզ բավարարող մակարդակի, որտև, Voter ջան, եթե կարծում ես, որ հնարավոր է միանգամից այդ «ամենա»հնարավոր տարբերակին հասնել, ապա կամ ինքդ քեզ ես խաբում, կամ մեզ ես խաբում կամ էլ պարզապես բան չես հասկանում: Մենք էնքան ախմախ չենք, որ հրաշքների հավատանք ու մտածենք որ կախարդական փայտիկի մի հարվածով կարելի է կատարյալին հասնել: Ավելին, մենք գիտենք, որ կատարյալին հասնել հնարավոր չէ, թեև պետք է ձգտել: Իսկ դրա միակ ճանապարհը քայլ առ քայլն, աստիճանաբարն է, հետևողական պայքարն է: Էն որ դեմագոգիկ կերպով 94,96,98 թվականներ ես ասում... Ո՛չ, մենք չենք ուզում վերականգնենք էն ժամանակվա եղածը, այլ ուզում ենք հասնել շատ ավելի լավին, բայց էն, որ հիմա էն ժամանակվանից ավելի վատ կարգեր են, կրկնում եմ, տեսանելի է անգամ կույր աչքերով, իսկ եթե չես տեսնում, ապա պիտի երանի տաս կույրերին... ներիր անկեղծությանս համար: Եվ էլի եմ կրկնում, ի տարբերություն ձեզ (կրկնում եմ 1500-րդ անգամ), մենք պայքարն անձերով չեք պայմանավորում, որ մտածենք թե ով է մեղավոր, մեզ փոփոխություններ են պետք ու դրան կհասնենք հենց Տեր-Պետրոսյանի օգնությամբ, ուզե՞ք, թե՞ չուզեք, որտև վաղուց ակնհայտ է, որ դուք երկրում ոչինչ չորոշող, բայց միշտ մեծ-մեծ խոսող մարդիկ եք: Էնպես որ, նորից ներիր, բայց ոտների տակ մի ընկեք: Առանց ձեզ էլ են խոչընդոտները շատ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.02.2009, 17:14:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (15.02.2009), total_abandon (15.02.2009), Տրիբուն (16.02.2009)

  21. #13
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդալով քո այս մտքերը, ինձ մոտ մի անկեղծ մտահոգություն առաջացավ;
    Ուզում եմ քեզ ուղղել մի հարց և ակնկալել պատասխան` հուսալով, որ վեճի ու լարվածության մթնոլորտ կրկին չի առաջանա: Կարծում եմ դու մի պահ մի կողմ կթողես քո ամբիցիաները և իմ ու իմ նմանների ձայն անտեսելու քո «կոչատրյուկները» և կպատասխանես հարցիս:

    Ինչպես ես հասկանում եմ, քո (ձեր) կարգախոսն է` պայքար հանուն լավ ապագայի: Շատ ողջունելի է:

    Բայց...
    Կա մի «բայց»: Ինչու՞ եք դուք այդ կարգի ժխտողական դիրք բռնում անցյալի նկատմամբ:

    «Այն ամենը, ինչը անցել է, անցել է, և դրանց մասին դեռևս հիշողները տառապում եմ «նավթալինիզմ» կոչվող հիվանդությամբ»:

    Այ հենց այստեղ էլ ինձ մոտ մի մտահոգություն առաջացավ… Եթե դուք վերջ ի վերջո հաղթեք ձեր պայքարում, արդյո՞ք հետայդու էլ կշարունակեք նման ժխտողական վերաբերունքը անցյալի ու պատմության նկատմամբ: Կարո՞ղ է՝ մի օր էլ լսենք, որ որոշել եք մոռանալ ցեղասպանության փաստը:

    «Դե ինչ կա որ, ինչ եղել, արդեն եղել է, 1000 տարի էլ արդեն անցել է, ի՞նչ կարիք կա կենտրոնանալ դրա վրա: Կարևորը ապագան լավ լինի, չէ՞ որ այսօրվա Թուրքիան լրիվ այլ Թուրքիա է: Ի՞նչ կարիք կա կառչել անձերից՝ Թալիաթից, Քեմալից, Էնվերից ու Ջամալից: Չէ՞ որ մոռանալով ցեղասպանությունը և սկսելով Թուրքիայի հետ հարաբերությունների բարեկամական նոր փուլ, մենք մեր տնտեսության զարգացման համար նոր ազդակներ ու «արյունատար անոթներ» կբացենք: Եվ դրանով մեր ապագան էլ ավելի կլավանա: Լսու՞մ եք: Էլ ավելի կլավանա: Ի՞նչ եք կառչել անցյալից: Եկեք ազատվենք նավթալինոտ հուշերից ու շարժվենք դեպի նոր ու դրախտային Հայաստան»:

    Վա՛յ, կներե՛ք, շեղվեցի: Կարծես ես ձեր փոխարեն իմ հարցի պատասխանը տվեցի: Եթե պատասխանս լիարժեք չէ, խնդրչում եմ կատարեք լրացումներ:
    Լեո ջան, ոչ ոք չի պատրաստվում մոռանալ Ցեղասպանության փաստը. ՈՉ ՈՔ
    Երբ ՀՀ-ն անկախացավ, ՀՀՇ-ն հայտարարեց, որ պետք է ուղիներ փնտրել համագործակցելու հարևանի հետ: Հիշենք այդ շրջանում տիրող իրավիճակը... ՀՀ-ն փորձում էր ազատվել Ռուսաստանի ճիրաններից, լինել լիովին անկախ, բայց դա չհաջողվեց, որովհետև պատերազմում պարտվում էինք: Բայց սկզբում, Լևոնը ցանկանում էր հավասարակշռություն հաստատել և վարում էր կոմպլեմենտար /հավասարակշռողական/ քաղաքականություն: Իշխանափոխությունից հետո այդ գործընթացը սառեցվեց, ինչը մեծ սխալ էր: Հարևանի հետ մշտական թշնամի չես կարող լինել: Ճիշտ է, գուցե երբեք էլ նրանց չընդունենք ոչ այլ կերպ, քան՝ թշնամի, բայց որպես հարևան, կարող ենք համագործակցել... անշուշտ՝ ամեն քայլ հաշվարկելով
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •