User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մի քիչ զբաղված եմ, ժամանակ չկա գրավոր տեղեկատվություն ճարելու:
    Այսպես, հաջորդ զանգվածային միջոցառումը նախատեսված է ամսի 16-ին, այդ օրը Սարյանի արձանի մոտից մեկնարկվում է երթ, որի նպատակեկն անկեղծ ասած չեմ հիշում Եվրոմիության հայաստանյան ներկայացուցչությու՞նն էր, թե՞ սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարան պիտի մտնենք գազի գների հարցով, բայց մինչ այդ նաև պահանջներ ունենք իշխանություններից, մասնավորապես վերականգնել փաստահավաք խմբի գործունեությունը և այլ կետեր (հետո կգտնեմ կտեղադրեմ), դրա համար ևս ստորագրահավաք է լինելու, ակտիվ զբաղվելու են:

    Հաջորդ հանրահավաքը նախատեսված է ապրիլի 6-ին:
    Ինչու՞ հենց այդ օրը: Շատ պարզ:
    Այդ օրը այստեղ՝ Հայաստանում, սկսվում է մարդու իրավունքների հետ կապված գագաթնաժողով, որին ներկա են լինելու աշխարհի բազում երկրներից երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ, ոչ պատահական մարդիկ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ու հրաշալի առիթ է իշխանության խաղաքարտերը խառնելու համար:

    Առայժմ այսքանը, այսպես, կարճ տեղեկատվությամբ կիսվեմ, անցնեմ գործերիս:

    հ.գ. Մենք ժամկետային պահանջ ենք դնում՝ սեպտեմբերին կազմակերպել արտահերթ ընտրություններն ու բոլոր քայլերն ուղղված են լինելու դրան: Կլինեն մեծ աջակցություն՝ հաստատ կհասնենք, աջակցությունը մեծ չի լինի, կփորձենք հասնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (02.03.2010), Norton (02.03.2010), Rammer (02.03.2010)

  3. #2
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Արտահերթ որ ընտրությունների մասին ա խոսքը?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտահերթ որ ընտրությունների մասին ա խոսքը?
    Խորհրդարանական ու նախագահական:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտահերթ որ ընտրությունների մասին ա խոսքը?
    Ձյաձ, չպատասխանեմ, որ սխալ ասած չլինեմ Ես կարծում եմ, որ նպատակը ԱԺ-ին հասնելն ա, իսկ ձևակերպումն էնպես ա եղել, որ թե ԱԺ-ն ա դիտարկվում, թե Նախագահականը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձյաձ, չպատասխանեմ, որ սխալ ասած չլինեմ Ես կարծում եմ, որ նպատակը ԱԺ-ին հասնելն ա, իսկ ձևակերպումն էնպես ա եղել, որ թե ԱԺ-ն ա դիտարկվում, թե Նախագահականը:
    Համաձայն եմ, բայց ավելի շուտ սպասում եմ կառավարության արտահերթ փոփոխության, քան ԱԺ ընտրությունների:
    Պրոբլեմների կրիտիկական կետին հասնելու դեպքում մի երկուսին կուղարկեն արտահերթ տրակտոր քշելու, անունը կդնեն բարեփոխում, նոր մեկին էլ կբերեն կնստացնեն կասեն ըհը տեսաք կառավարություն փոխեցինք: Իսկ ԱԺ արտահերթին հասնելու պայմանները չեմ տեսնում: Մարդիկ "օրենսդիր ու բեղմնավոր" աշխատանքով են զբաղված, իսկ նման "բեղմնավոր" գործը հոժարակամ չեն թողնի:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, բայց ավելի շուտ սպասում եմ կառավարության արտահերթ փոփոխության, քան ԱԺ ընտրությունների:
    Պրոբլեմների կրիտիկական կետին հասնելու դեպքում մի երկուսին կուղարկեն արտահերթ տրակտոր քշելու, անունը կդնեն բարեփոխում, նոր մեկին էլ կբերեն կնստացնեն կասեն ըհը տեսաք կառավարություն փոխեցինք: Իսկ ԱԺ արտահերթին հասնելու պայմանները չեմ տեսնում: Մարդիկ "օրենսդիր ու բեղմնավոր" աշխատանքով են զբաղված, իսկ նման "բեղմնավոր" գործը հոժարակամ չեն թողնի:
    Համբերենք
    Ներքաղաքական կյանքում մեծ փոփոխությունների շունչ եմ զգում, տեսնենք թե զարգացումներն ինչ ուղղությամբ կգնան:
    Տպավորություն ունեմ, որ հասել ենք բազում հարցերի հանգուցալուծման պահին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Համբերենք
    Ներքաղաքական կյանքում մեծ փոփոխությունների շունչ եմ զգում, տեսնենք թե զարգացումներն ինչ ուղղությամբ կգնան:
    Տպավորություն ունեմ, որ հասել ենք բազում հարցերի հանգուցալուծման պահին:
    Իսկ երկու տարի առաջ պատահաբար տենց շունչ չէիր զգու՞մ։ Ինչ որ բա՞ն է փոխվել։
    Si vis pacem, para bellum

  9. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչու՞ հենց այդ օրը: Շատ պարզ:
    Այդ օրը այստեղ՝ Հայաստանում, սկսվում է մարդու իրավունքների հետ կապված գագաթնաժողով, որին ներկա են լինելու աշխարհի բազում երկրներից երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ, ոչ պատահական մարդիկ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ու հրաշալի առիթ է իշխանության խաղաքարտերը խառնելու համար:
    Լևոնի ելույթից՝
    Պետք է ընդունել, որ գերտերությունների վարքը թելադրվում է առաջնահերթություններով, իսկ մնացյալ խնդիրներն ստորադաս­վում են այդ առաջնահերթություններին։ Այդ­պիսի առաջնահերթությունների թվին են պատկանում այն հակամար­տու­թյուն­ները, որոնք սպառնում են, եթե ոչ միջազգային, ապա առնվազն տա­րածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Ուստի բնական է, որ աշխարհն այդքան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերություննե­րի եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ (ինչն, ի դեպ, բխում է նաեւ հայ ժողովրդի շահերից), եւ այդքան բացահայտորեն աչքաթող է անում ժողովրդավարու­թյան, օրինականության ու մարդու իրավունքների հետ կապված Հայաստանում առկա խնդիրները, որոնք այս պահին երկրորդական են նրա համար։ Այս իրողության արձանագրումն ամենեւին չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման հույսը մենք կապում ենք միջազգային հանրության կամ, ավելի կոնկրետ, Արեւ­մուտ­քի հետ։ Դրսից հաստատված ժողովրդավարությունը մեզ պետք չէ, եւ այդ­պիսի բան իրականում չի էլ լինում։ Մենք երբեւէ չենք ակնկալել, առավել եւս պահանջել, որ աշխարհը միջամտի մեր ներքին գործերին կամ ճնշումներ բանեցնի Հայաստանի վրա։ Միակ ակնկալիքը եղել է այն, որ միջազգային հանրու­թյունը, հավատարիմ մնալով իր դավանած սկզբունքներին, բարձրա­ձայնի ճշմարտու­թյունը։ Այսինքն, բացեիբաց հայտարարի, որ նախագա­հա­կան ընտրությունները կեղծվել են, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն առնվազն կասկածելի է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որ Հա­յաս­տանում ծաղկում է կոռուպցիան։ Եթե այս ամենի մասին խոսում էլ են, ապա խոսում են եւֆիմիզմներով՝ «նշանակալիորեն կեղծված ընտրու­թյուն­ներ», «կասկածելիորեն մեծ թիվ կազմող քվեարկության մասնակիցներ», «խոս­քի եւ հավաքների ազատության սահմանափակումներ», «քաղաքական դրդապատ­ճառներով կամ քաղաքական գործունեության համար դատա­պարտ­ված քաղաքացիներ» եւ այլն։
    Այսինքն վսյո–տակի՝
    մեր երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման հույսը մենք կապում ենք միջազգային հանրության կամ, ավելի կոնկրետ, Արեւ­մուտ­քի հետ
    Որովհետև եթե Արևմուտքը կոպիտ ասած բարձրաձայնի այն, ինչ որ Լևոնն է ուզում, ապա դա կնշանակի նաև դրանից բխող գործընթացներ՝ սանկցիաներ Հայաստանի նկատմամբ, ֆինանսական աջակցության դադարեցումներ, ճնշումներ, քանի որ անտրամաբանական կլինի, որ ասենք Արևմուտքը հայտարարի, որ Հայաստանը բռնատիրական երկիր է, ու Հայաստանին ասենք փող տան ու աջակցեն ֆինանսական ծրագրերով։ Ինչ վերաբերում է գազի գնի հետ կապված հայցին, ապա առավել հավանական է, որ այդ հայցի ճակատագիրը կլինի նույնը, ինչ ՀԱԿ–ի կողմից հարուցած նախորդ հայցերի ճակատագրերը՝ սկսած նախագահական ընտրությունները սահմանադրական դատարանում բողոքարկելուց։ Ամեն ինչ կախված է ծերուկի տրամադրությունից, էնտեղ հետևողական մարդիկ պարզապես չկան։ Մի խոսքով Լևոնը ոնց ասեց։ Իսկ մի հիմար հարց տամ՝ եթե Աստված հետ ու հեռու պահի, Լևոնը այն աշխարհ գնա, ի՞նչ ծրագրով է այս ժողովուրդը շարժվելու։ Իմիջայլոց նույնը վերաբերում է Սերժին։ Թե՛ ընդդիմության և թե իշխանությունների գործելաոճը նույնն է՝ հնարավորինս քիչ արտոնություններ տալ ժողովդրին, երկուսի համար էլ ժողովուրդը պարզապես երբ պետք է՝ պիտի պլակատներ բռնեն ու գոռան, մնացածը իրենք կանեն։ Չկա որևէ գաղափարախոսություն, որի մեջ ժողովուրդը գտնի իր շահերը ու առաջնորդվի դրանով, կան անհատներ, որոնք ժողովրդին պարզապես կուտ են տալիս։ Գազի գինն էլ ժողովդրի սիրտը շահելու մահանա է։ Ծիպա դա է որոշիչը։ Այն որ մարդկային ռեսուրսը երկրում մանրից դադարում է գործոն լինելուց դրա մասին չեն խոսի, ձեռնտու չի։ Այ պուպուշները կգան ու գազի գինը էդքան չեն բարձրացնի։
    Ժամանակին դրամը որ րոպե առ րոպե ձեռքներիս արժեզրկվում էր, պարոն Բագրատյանը սենց հռետորություններ չէր անում, Լևոնն էլ տարին մի անգամ յա խոսեր յա չխոսեր, հիմա դարձել են բլբուլներ։ Ես սրանց կհավատայի, եթե գոնե մի անգամ ասեին ժողովուրդ, այ դուք գնացեք օրենք կարդացեք, առը ձեզ օրինակներ, ու իմացեք պետության պարտավորությունները քաղաքացու նկատմամբ, ու իմացեք ձեր իրավունքները ու պայքարեք ով ոնց կարողանում է։ Այսինքն լիներ ժողովդրի հետ երկխոսություն, ոչ թե մեկը հելներ վերացական ճառերով ներկայացներ իր ճարտար մտքերը վերդիկտի տեսքով, հետո շպրտեր թե քննադատություն չեմ ընդունում, ու ես պուպուշ լավ տղա եմ։ Ստեր, ստեր… Էն միջին ստատիստիկական կիսագրագետ գեղացի մարդը որ երեխայական բնազդով ասում է սաղն էլ նույն քոլի բիբարն են, բացարձակ ճշմարտություն է։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (02.03.2010)

  11. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    հ.գ. Մենք ժամկետային պահանջ ենք դնում՝ սեպտեմբերին կազմակերպել արտահերթ ընտրություններն ու բոլոր քայլերն ուղղված են լինելու դրան: Կլինեն մեծ աջակցություն՝ հաստատ կհասնենք, աջակցությունը մեծ չի լինի, կփորձենք հասնել:
    Եվ այդ «բոլոր քայլեր»ը իրենից վտանգ չի կարող ներկայացնել, որովհետև այդ քայլերը մոծակի խայթոցներ են

  12. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ այդ «բոլոր քայլեր»ը իրենից վտանգ չի կարող ներկայացնել, որովհետև այդ քայլերը մոծակի խայթոցներ են
    Արդ ինչու՞ ես ժամանակդ ծախսում մոծակի խայթոցների մասին պատումներն ընթերցելու համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (03.03.2010)

  14. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդ ինչու՞ ես ժամանակդ ծախսում մոծակի խայթոցների մասին պատումներն ընթերցելու համար
    Կարծում էի որ երեկվա միտինգի ազդեցության տակ մարդիկ այս թեմայում արդեն իշխանափոխություն են անում, դե քանի որ միայն կարծում էի ուստի մտա, որ համոզվեմ և վերջապես այստեղ կարող է շատ թեմաներ կարդամ միայն հետաքրքրությունից ելնելով երբ ժամանակ շատ ունեմ:

  15. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում էի որ երեկվա միտինգի ազդեցության տակ մարդիկ այս թեմայում արդեն իշխանափոխություն են անում, դե քանի որ միայն կարծում էի ուստի մտա, որ համոզվեմ և վերջապես այստեղ կարող է շատ թեմաներ կարդամ միայն հետաքրքրությունից ելնելով երբ ժամանակ շատ ունեմ:
    Անցյալ տարի մոծակը թևս խայթել էր: Բայց ճիշտն ասած վստահ չեմ, որ մոծակ էր, գուցե և մեղու էր: Որ սկսեց շատ մռմռալ ու ուռեց, քացախ լցրինք վրան, բայց երևի ալերգիա ունեի, խայթած տեղն ավելի ուռեց: Էդպես 5 օր ու 5 գիշեր ուռած մնաց: Հետո մեկեն կորավ: Էդպես էլ չիմացա, մոծա՞կ էր, թե՞ մեղու: Հույս ունեմ որ մեղու էր, որտև մեղուն ավելի մեծ միջատ է ու դրա խայթոցի մասին ընթերցումը պիտի որ ավելի հետաքրքիր լինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (03.03.2010), Ֆոտոն (03.03.2010)

  17. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անցյալ տարի մոծակը թևս խայթել էր: Բայց ճիշտն ասած վստահ չեմ, որ մոծակ էր, գուցե և մեղու էր: Որ սկսեց շատ մռմռալ ու ուռեց, քացախ լցրինք վրան, բայց երևի ալերգիա ունեի, խայթած տեղն ավելի ուռեց: Էդպես 5 օր ու 5 գիշեր ուռած մնաց: Հետո մեկեն կորավ: Էդպես էլ չիմացա, մոծա՞կ էր, թե՞ մեղու: Հույս ունեմ որ մեղու էր, որտև մեղուն ավելի մեծ միջատ է ու դրա խայթոցի մասին ընթերցումը պիտի որ ավելի հետաքրքիր լինի:
    Ես էլ եմ այն կարծիքին որ մեղու ա եղել, թե չէ այստեղի մոծակների խայթոցից միայն թեթև քոր է գալիս ու վերջ ի դեպ ինձ թվում է որ մեկ-մեկ այդ մոծակները իրենց մեղվի կամ իշամեղվի տեղ են դնում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •