Հա, ու դուք երկուսովդ իմաստնության ակունք եք:
Ի գիտություն քեզ ինքս երդվյալ լևոնական չեմ, ինչպես և հանրահավաքներին մասնակցողների մեծ մասը: Իսկ այդպիսի տերմինոլոգիան չի զարդարում ձեզ, ճիշտ այնպես, ինչպես չի գցում մեր պատիվը: Ընդամենը ցույց է տալիս ձեր՝ իրականությունը մակերեսորեն պատկերացնելն ու ամենի լուրջ չվերլուծելը:
Մի եկեք հանրահավաքի, մի մասնակցեք պայքարի, նստեք ձեր տներում ու հայհոյեք ու մեղադրեք «լևոնականներին», խնդիր չկա, այդ դեպքու՞մ ինչ գործ ունեք այս թեմայում, ինչի՞ եք մտել: Սադրելու՞, թե՞ ձեր իմաստնությունը ցույց տալու:
Ամենացավալին այն է, որ դուք կոկորդ պատռելով մեզ մեղադրելու եք ամենածանր մեղքերում մեր հաղթանակից հետո յուրաքանչյուր փոքր անհարմարությունը կամ սխալը տեսնելիս՝ առանց մտածելու, որ դրանք չեն կարող չլինել: Ինչ արած, դա էլ ձեր բեռն է միշտ լինել խոսող ու չգործող, ուրեմն շալակեք ձեր բեռն ու շարունակեք ձեր ճամփան: Այս թեմայու՞մ ինչ գործ ունեք:
հ.գ. Լեո, տեսար, նորից ապացուցվեց, որ դու չէիր ուզում, որ քեզ համոզեն: Քեզ միայն խոսել էր պետք ու մեզ փակուղի մտցնել փորձել: Չի՛ հաջողվելու![]()
Էջանիշներ