User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 384 հատից

Թեմա: Ակումբցիների գրառումներում հաճախ հանդիպող լեզվական սխալներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբցիների գրառումներում հաճախ հանդիպող լեզվական սխալներ

    Այս թեման նպատակ ունի ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներն ուղղել: Ի վերջո, եկեք չմոռանանք ակումբի կարգախոսը:
    Առաջարկում եմ որևէ սխալ տեսնելու ու հնարավորություն ունենալու դեպքում մեջբերել և գրել այստեղ՝ ինչպես հեղինակի, այնպես էլ մյուսների համար:
    Որպես օրինակ կարող եմ ասել գրեթե ամեն շնորհավորական թեմայում հանդիպող "ծնունդտ" բառը:
    Պետք է լինի ոչ թե "ծնունդտ", այլ "ծնունդդ", որտեղ դ-ն ստացական հոդ է:

    Շատ են սխալները, դրանք պետք է աստիճանաբար ուղղել:

    Հ.Գ. Այստեղ գրում ենք միայն ակումբում՝ ակումբցիների մոտ հանդիպած և հանդիպող սխալների մասին: Թեման բացում եմ այդպիսի ուղղվածությամբ:
    Лучше Гор могут быть только Горы.

  2. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (10.02.2009), Ambrosine (09.02.2009), Davo'o (20.06.2009), impression (09.02.2009), Jarre (12.02.2009), Kuk (09.02.2009), Malxas (28.01.2011), may (10.02.2009), Monk (09.02.2009), Morpheus_NS (09.02.2009), murmushka (09.02.2009), Norton (10.02.2009), Selene (09.02.2009), Sona_Yar (09.02.2009), Yevuk (21.09.2009), Աբելյան (12.02.2009), Աշոտ Երկաթ (04.04.2011), Բարձրահասակ (09.02.2009), Գալաթեա (09.02.2009), Եղիայեան (23.05.2010), Երկնային (09.02.2009), Էլիզե (11.05.2010), Լեո (09.02.2009), Հայկօ (09.02.2009), Հենո (10.02.2009), Ուլուանա (09.02.2009), Պանդուխտ (10.02.2009), Ռուֆուս (10.02.2009), Ֆոտոն (13.09.2009)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Շնորհակալություն, Ուրվական, շատ ճիշտ ու օգտակար թեմա ես բացել:

    Նշեմ գրավոր-ինտերնետային խոսքում ամենահաճախ հանդիպող ու ինձ համար ամենաանդուր սխալներից մեկը՝ օժանդակ բայը դերբային կամ (նույն սխալն է) հանգույցը ստորոգելիական վերադրին կպած գրելը: Բարդ է հնչում (), բայց իրականում սա ամենաստից սխալն է: Օրինակներ՝ գնումա, գալիսա, մեծա, փոքրա: Կարծում եմ՝ այդ երկու բառերի արաքում բացատ դնելն այնքան էլ աշխատատար բան չէ, մանավանդ որ՝ գնում եմ, մեծ եմ ձևերը բոլորը շատ հանգիստ առանձին են գրում: Շնորհակալություն:

    Ավելացնեմ ևս մեկ կիսասխալ: Կետադրական նշաններից հետո ցանկալի է բացատ դնել: Մասնավորապես՝ գոնե վերջակետից, ստորակետից, միջակետից, բութից հետո բացատ դնելը ոչ միայն ճիշտ է, այլև՝ գեղեցիկ:

    Ցավալի է, որ ստիպված եմ նաև սա գրել, բայց հատուկ անունները գրվում են մեծատառով: Իսկ նախադասությունը սկսվում է մեծատառով և ավարտվում է վերջակետով:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.02.2009), Malxas (28.01.2011), Monk (09.02.2009), Morpheus_NS (09.02.2009), Selene (09.02.2009), Աթեիստ (09.02.2009), Երկնային (10.02.2009), Ուլուանա (09.02.2009), Ուրվական (09.02.2009), Ռուֆուս (10.02.2009)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Ինչ լավ թեմա է։ Մի պահ իմ մտքով էլ է անցել էսպիսի թեմա բացել։ Ապրես, Գոռ ջան։

    Իմ նկատած սխալներից մի քանիսը նշեմ։
    Այս սխալը կարծես գնալով ավելի հաճախ է հանդիպում, չգիտես ինչու. ինձ մեկ է, ինձ տհաճ է, ինձ հետաքրքիր չէ, ինձ էսպես լավ է և այլն։ Այդպիսի ձևակերպումները ռուսաբանություն են, հայերեն պետք է ասել այսպես. ինձ համար մեկ է, ինձ համար տհաճ է, ինձ համար հետաքրքիր չէ, ինձ համար էսպես լավ է։

    Մեկ էլ նկատել եմ, որ շատ քչերն են կոչականը երկու կողմից տրոհում ստորակետերով։ Օրինակ.
    Շնորհավոր Արամ ջան։
    Բարև Աննա։
    Բարև Chuk ո՞նց ես։

    Ճիշտ տարբերակը.
    Շնորհավոր, Արա՛մ ջան։
    Բարև, Աննա՛։
    Բարև, Chuk, ո՞նց ես։

    Ի դեպ, նման դեպքերում նախադասությունը հատկապես ծիծաղելի տեսք է ստանում, երբ կոչականի դերում հանդես է գալիս «ջան» բառն առանձին՝ առանց անձնանվան. օրինակ՝ շնորհավոր ջան, բարև ջան և այլն, մինչդեռ պիտի լիներ այսպես.
    Շնորհավոր, ջա՛ն
    Բարև, ջա՛ն։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.02.2009, 23:48:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.02.2009), Ուրվական (10.02.2009), Ռուֆուս (10.02.2009), Ֆոտոն (31.07.2009)

  7. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Սենց մի բան ասեմ, իմ լա՛վ ախպերներ/ս/...
    Ուրեմն, կոնկերտ ես, երբ գրում եմ, շատ արագ եմ գրում, ինչն էլ պատճառ է հանդիասնում«---ԼՕԼ...հանդիսանում բազմաթիվ անուշադրական կամ անգրագետի տպավորություն ստեղծող սխալների...
    Բազմակետերն էլ էնքան շատ եմ դնում ու էնքան անտեղի, որ մարդկանց գուցե հաճախ թվում է, թե բազմակետից բացի ուրիշ ոչ մի կետադրական նշան չգիտեմ...
    ԵՍ կարծում եմ՝ էս թեմայում ճիշտ կլինի, որ քննարկվեն ուղղագրական սխալները, որոնք ասենք ստաբիլ ձևով նկատում եք ակումբցիների մոտ, որ ինչ-որ տեղ ուսուցողական ակցիա«---լինի...
    այլապես երաշխավորում եմ, որ, քանի որ ես գրում եմ մի քիչ պակաս արագությամբ խոսելուցս, ինձ մոտ միշտ կնկատեք ուզածիս չափ սխալներ ու ձև չեք ունենա հասկանալու՝ ի վերջո լեզու գիտեմ, թե ոչ...
    սա ֆորում է...մեզ համար շփվում ենք...ինձ համար շատ ուշադիր հետևելը խոսքիս /էստեղ/, դա նույնն է, որ բանավորում կետադրվեմ, ուղղագրվեմ, սխալների դեպքում էլ խմբագրվեմ...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 09.02.2009, 23:05:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (10.02.2009), Second Chance (10.02.2009), Հենո (10.02.2009), Հրատացի (14.02.2009)

  9. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Իսկ ինձ համար էս ֆորումը նաև մայրենիս «վերհիշելու» միջոց է: Բանից պարզվում է, որ դպրոցն ավարտելուց հետո հայերենով ոչինչ չէի գրել բացի դասախոսություններից՝ վերջիններս էլ կիսահայերեն-կիսաանգլոռուսերեն, սիմվոլներով ու կրճատումներով հագեցած: Հետո երբ սկսեցի Ակումբում գրել, զգացի որ լուրջ խնդիր ունեմ այնպիսի բառերի ուղղագրությունն էի մոռացել, որ նույնիսկ ամաչում էի հարցնել: Կետադրության մասին՝ էլ չասեմ:

    Իհարկե, ոչմեկս էլ 15 անգամ չենք կարդում ու սրբագրում մեր գրածը, բայց կան սխալներ, որոնք կարելի է չանել ու էդ «չանելը» դարձնել սովորություն՝ առանց դրա վրա շատ խորանալու: Հիմա ասենք Անահիտն ու ես եթե արագ-արագ մի բան գրենք, ես 10 հատ սխալ կանեմ, Անահիտը՝ ոչ մի հատ: Երբ ես առաջ (երբ նոր էի Ակումբում գրանցված) արագ-արագ մի բան էի գրում 100 հատ սխալ էի անում, հիմա՝ 10 հատ:

    Միակ բանը որ գիտակցված սխալ եմ անում ու դեռևս չեմ պատրաստվում դրա դեմ պայքարել, դա խոսակցականին մոտ գրելն է, օրինակ, «է» -ի փոխարեն «ա» և նման բաներ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (12.02.2009)

  11. #6
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Միակ բանը որ գիտակցված սխալ եմ անում ու դեռևս չեմ պատրաստվում դրա դեմ պայքարել, դա խոսակցականին մոտ գրելն է, օրինակ, «է» -ի փոխարեն «ա» և նման բաներ
    ես էլ: + մի ահագին էլ ուղղագրական սխալներ եմ անում, բայց մի առավելություն կա դրա մեջ: Անուշը ուղղում ա մեկ մեկ, ու արդեն հիշում եմ: Մեկ մեկ էլ ես եմ կասկածում ու հարցնում: Ասենք որևէ թե՞ որևե:
    էսպես չի մնա

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աբելյան (12.02.2009), Հրատացի (14.02.2009)

  13. #7
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավ թեմա է։ Մի պահ իմ մտքով էլ է անցել էսպիսի թեմա բացել։ Ապրես, Գոռ ջան։

    Իմ նկատած սխալներից մի քանիսը նշեմ։
    Այս սխալը կարծես գնալով ավելի հաճախ է հանդիպում, չգիտես ինչու. ինձ մեկ է, ինձ տհաճ է, ինձ հետաքրքիր չէ, ինձ էսպես լավ է և այլն։ Այդպիսի ձևակերպումները ռուսաբանություն են, հայերեն պետք է ասել այսպես. ինձ համար մեկ է, ինձ համար տհաճ է, ինձ համար հետաքրքիր չէ, ինձ համար էսպես լավ է։

    Մեկ էլ նկատել եմ, որ շատ քչերն են կոչականը երկու կողմից տրոհում ստորակետերով։ Օրինակ.
    Շնորհավոր Արամ ջան։
    Բարև Աննա։
    Բարև Chuk ո՞նց ես։

    Ճիշտ տարբերակը.
    Շնորհավոր, Արա՛մ ջան։
    Բարև, Աննա՛։
    Բարև, Chuk, ո՞նց ես։

    Ի դեպ, նման դեպքերում նախադասությունը հատկապես ծիծաղելի տեսք է ստանում, երբ կոչականի դերում հանդես է գալիս «ջան» բառն առանձին՝ առանց անձնանվան. օրինակ՝ շնորհավոր ջան, բարև ջան և այլն, մինչդեռ պիտի լիներ այսպես.
    Շնորհավոր, ջա՛ն
    Բարև, ջա՛ն։
    Ի դեպ, մի հատ նոր հարց առաջացավ. եթե կոչականը լատինատառ է(ասենք Chuk ), չի՞ շեշտադրվում:
    Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 09.02.2009, 23:25:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  14. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՍ կարծում եմ՝ էս թեմայում ճիշտ կլինի, որ քննարկվեն ուղղագրական սխալները, որոնք ասենք ստաբիլ ձևով նկատում եք ակումբցիների մոտ, որ ինչ-որ տեղ ուսուցողական ակցիա«---լինի...
    Ծով, գուցե դու կետադրություն լավ գիտես (իրականում, դատելով գրածիցդ, դժվար է իմանալ՝ լավ գիտես, թե չէ, բայց համարենք, որ գիտես ), բայց հաստատ բազմաթիվ մարդիկ կան, որ չգիտեն, ու եթե իմանալու ցանկություն ունեն, կետադրական սխալների մասին էս թեմայում նշելը նրանց համար պակաս օգտակար չի լինի, քան ուղղագրականի մասին նշելը։
    սա ֆորում է...մեզ համար շփվում ենք...ինձ համար շատ ուշադիր հետևելը խոսքիս /էստեղ/, դա նույնն է, որ բանավորում կետադրվեմ, ուղղագրվեմ, սխալների դեպքում էլ խմբագրվեմ...
    Համաձայն չեմ։ Եթե բանավոր խոսքում քո առոգանությունից, շեշտադրումից ու տոնից հստակ ու հեշտությամբ ընկալվում է ասելիքդ, ապա գրավոր խոսքում՝ անկախ նրանից, թե ինչ ոլորտում, ինչ միջավայրում ու ինչ նպատակով է ընթանում խոսակցությունը, կետադրական նշաններն անհրաժեշտ են ասելիքը հստակ ներկայացնելու և այլոց նյարդերն ու համբերությունը փորձության չենթարկելու համար։ Չեմ կարծում, թե հայտնագործություն արած կլինեմ, եթե ասեմ, որ կետադրական նշանների բացակայությունը կամ սակավությունը հաճախ խիստ դժվարընթեռնելի ու նյարդայնացնող է դարձնում գրառումը։ Շատ մարդիկ նման դեպքերում պարզապես չեն կարդում գրառումը, քանի որ էդքան նյարդեր չունեն։

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, մի հատ նոր հարց առաջացավ. եթե կոչականը լատինատառ է(ասենք Chuk ), չի՞ շեշտադրվում:
    Հաստատ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ դրա հետ կապված հատուկ կանոն չկա։ Երևի կարելի է ցանկության դեպքում օգտագործել ուզածդ նշանները։ Համենայնդեպս, ես էդպես եմ անում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (09.02.2009)

  16. #9
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծով, գուցե դու կետադրություն լավ գիտես (իրականում, դատելով գրածիցդ, դժվար է իմանալ՝ լավ գիտես, թե չէ, բայց համարենք, որ գիտես ), բայց հաստատ բազմաթիվ մարդիկ կան, որ չգիտեն, ու եթե իմանալու ցանկություն ունեն, կետադրական սխալների մասին էս թեմայում նշելը նրանց համար պակաս օգտակար չի լինի, քան ուղղագրականի մասին նշելը։

    Համաձայն չեմ։ Եթե բանավոր խոսքում քո առոգանությունից, շեշտադրումից ու տոնից հստակ ու հեշտությամբ ընկալվում է ասելիքդ, ապա գրավոր խոսքում՝ անկախ նրանից, թե ինչ ոլորտում, ինչ միջավայրում ու ինչ նպատակով է ընթանում խոսակցությունը, կետադրական նշաններն անհրաժեշտ են ասելիքը հստակ ներկայացնելու և այլոց նյարդերն ու համբերությունը փորձության չենթարկելու համար։ Չեմ կարծում, թե հայտնագործություն արած կլինեմ, եթե ասեմ, որ կետադրական նշանների բացակայությունը կամ սակավությունը հաճախ խիստ դժվարընթեռնելի ու նյարդայնացնող է դարձնում գրառումը։ Շատ մարդիկ նման դեպքերում պարզապես չեն կարդում գրառումը, քանի որ էդքան նյարդեր չունեն։


    Հաստատ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ դրա հետ կապված հատուկ կանոն չկա։ Երևի կարելի է ցանկության դեպքում օգտագործել ուզածդ նշանները։ Համենայնդեպս, ես էդպես եմ անում։
    Ան սաղ ճիշտ ես ասում, բայց մեկը ես չեմ կարում ինձ ստիպեմ կետադրեմ

  17. #10
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, մի հատ նոր հարց առաջացավ. եթե կոչականը լատինատառ է(ասենք Chuk ), չի՞ շեշտադրվում:
    Սա էլ է ռուսիցիզմ՝ մեր խոսքի մեջ անչափ կիրարվող:
    Մի հարց առաջացավ...

    Իզուրը չգիտեմ, ԱՐՍ ութսուներեք...
    թե-ի վրա դրվում է: Պարզապես այն նախադասության մեջ մի քիչ շատոտ էին հարցականները: կամ՝ բառին է դրվում, կամ՝ թե-ին

  18. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա էլ է ռուսիցիզմ՝ մեր խոսքի մեջ անչափ կիրարվող:
    Մի հարց առաջացավ...
    Բայց դա ինչո՞վ է ռուսաբանություն։ Ես էդտեղ ռուսաբանություն չեմ տեսնում։
    Իզուրը չգիտեմ, ԱՐՍ ութսուներեք...
    թե-ի վրա դրվում է: Պարզապես այն նախադասության մեջ մի քիչ շատոտ էին հարցականները: կամ՝ բառին է դրվում, կամ՝ թե-ին
    Շատոտը կապ չունի. եթե պետք է, ուրեմն դրվում է՝ անկախ քանակից։ Ի դեպ, Լեո–ն մի անգամ որ ասել էր, թեև համոզված էի, որ դրվում է, բայց հատուկ սկսեցի փնտրել տարբեր գրքերում, ինչպես նաև ինտերնետում (լեզվակական նյութերում), որոշ աղբյուրներում հարցականը դրված էր, որոշ աղբյուրներում՝ ոչ, բայց, որքան նկատեցի, մեծ մասամբ դրված էր։

    Մի սխալ էլ հիշեցի։ Ճիշտն ասած՝ միայն մի ակումբցու գրառումներում եմ հանդիպել, բայց որ չասեմ, չեմ հանգստանա։ Սկզբում մտածում էի՝ երևի վրիպակ է, բայց հետո, երբ բազմիցս նույն սխալը կրկնվեց, հասկացա, որ վրիպակ չէ.
    ահակինահագին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    թե-ի վրա դրվում է: Պարզապես այն նախադասության մեջ մի քիչ շատոտ էին հարցականները: կամ՝ բառին է դրվում, կամ՝ թե-ին
    Շիրվանզադեի պատմվածքը նորից աչքի տակով անցկացրի, բայց հարցականով թե չգտա

    Բայց այսպիսի մի կանոն գտա «Ուղղագրության, կետադրության և քերականության ուղեցույցում».

    Հարցական հնչերանգով արտաբերվող ամեն մի բառի վրա /նույնիսկ թե համադասական շաղկապի վրա, եթե հակադրության երկու եզրերն է շաղկապում/: Օրինակ՝
    Արդյոք մե՞նք, թե՞ խոսքերն են ստում,
    Արդյոք մե՞նք, թե՞ աշխարհն է երգում: /Վահան Տերյան/


    Հիմա իմ գրած երկու տարբերակները հակադրություն էին, ուրեմն կարելի է երկու տեղ դնել հարցական նշան՝ ըստ այս կանոնի:
    Այդպես չի՞ ստացվում:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (10.02.2009), Rammstein (10.02.2009), Ուլուանա (10.02.2009)

  21. #13
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա էլ է ռուսիցիզմ՝ մեր խոսքի մեջ անչափ կիրարվող:
    Մի հարց առաջացավ...
    Իմ տարբերակն էլ էր ճիշտ

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  22. #14
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    է օժանդակ բայը բնաջնջման եզրին է
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.02.2009), Monk (10.02.2009)

  24. #15
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք

    Ժողովուրդ, շատ լավ թեմա եք բացել... իմ սրտից ա բխում... (շատ լուրջ)
    Որ ֆորումներում տեսնում եմ էտ սխալները.... ոնց որ չագուչով գլխիս տան (խոսքը ուղղագրական սխալների մասին ա (օր ԾՆՈՒՆԴՏ)).....վ
    Վերջին խմբագրող՝ Dayana: 08.09.2009, 10:36:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան լեզվական հարցեր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2276
    Վերջինը: 15.10.2022, 01:10
  2. Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ)
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.03.2014, 21:16
  3. Արտասանական սխալներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 20.08.2012, 19:29
  4. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  5. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •