Հա՛րդ, մեջբերածդ գրառման մեջ ես սխալ չեմ տեսնում:
Սկ, սպ, սթ, սփ, ստ, զբ, զգ, շտ բաղաձայններից առաջ լսվող ը ձայնավորը մեզ շատ հանգիստ հնարավորություն է տալիս այդ բաղաձայններից առաջ գրվող գոյականի ը որոշիչ հոդը փոխարինել ն-ով: Իմ կարծիքով Ուլուանայի գրած տարբերակը ճիշտ է:
Իսկ եթե նախադասության կառուցվածքն այնպիսին լիներ, որ կառավարություն գոյականից հետո կետադրական նշանի կարիք լիներ, ապա այս պարագայում անխուսափելիորեն ն-ի փոխարեն պիտի ը գրվեր: Օրինակ՝ Կառավարությունը, ստիպված լինելով հետաձգել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումը, ...
Էջանիշներ