Ժողովուրդ, չինացիների լեզուն չինարեն է կոչվում։ Չինացիների մասին անեկդոտների թեմայում մի քանի անգամ նկատեցի «չիներեն» սխալ ձևը։
Ժողովուրդ, չինացիների լեզուն չինարեն է կոչվում։ Չինացիների մասին անեկդոտների թեմայում մի քանի անգամ նկատեցի «չիներեն» սխալ ձևը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ժողովուրդ ջան, եկեք «հասարակած» ու «հասարակաց» բառերն իրարից տարբերենք, է՞լի: Նյարդերիս արդեն ազդում է ամեն անգամ «հասարակած տուն» արտահայտությունը կարդալը: Տունը կարող է գտնվել հասարակածում կամ լինել հասարակաց, իսկ «հասարակած տուն» բառակապակցությունը պարզապես անհեթեթ է:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Սամսար (23.07.2010)
Մի սխալ կա, որ մի քանի հոգու գրառումներում նկատել եմ, Ակումբից դուրս էլ բավական տարածված է։ Խոսքը «միաժամանակ» և «միառժամանակ» բառերի մասին է, որոնք շատերն են շփոթում՝ հիմնականում երկրորդն առաջինի փոխարեն գործածելով։ Պարզաբանեմ.
միաժամանակ – միևնույն ժամանակ
Նրանք երաժշտություն էին լսում ու միաժամանակ զրուցում։
Արմենն ու հայրը տուն հասան միաժամանակ։
միառժամանակ – որոշ ժամանակ
Միառժամանակ հետո ամեն ինչ պարզ դարձավ։
Աղջիկն ու տղան որոշեցին միառժամանակ հեռու մնալ միմյանցից։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Տաղտկալի բառը տախտակ բառի հետ ոչ մի կապ չունի:
Ու մինչև հիմա որոշ մարդիկ գրում են ընդհամենը![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Նաիրուհի (03.08.2010)
CactuSoul (12.09.2010), Jarre (12.09.2010), My World My Space (08.10.2010), Ուլուանա (13.09.2010), Ռուֆուս (12.09.2010)
Ցավոք, այս սխալն անում են գրեթե բոլորը:
Եթե երկրորդ բառը սկսվեր ձայնավորով, այս դեպքումձևը ճիշտ կհամարվեր:Կառավարությունն
Սակայն քանի որ երկրորդ բառը սկսվում է բաղաձայնով, ապա մենք գրվածը ստիպված ենք կարդալ.Մինչդեռ կարելի է հանգիս ասելԿառավարությունն ըստիպված էրԿառավարությունը ստիպված էր![]()
Nare-M (08.10.2010)
Հա՛րդ, մեջբերածդ գրառման մեջ ես սխալ չեմ տեսնում:
Սկ, սպ, սթ, սփ, ստ, զբ, զգ, շտ բաղաձայններից առաջ լսվող ը ձայնավորը մեզ շատ հանգիստ հնարավորություն է տալիս այդ բաղաձայններից առաջ գրվող գոյականի ը որոշիչ հոդը փոխարինել ն-ով: Իմ կարծիքով Ուլուանայի գրած տարբերակը ճիշտ է:
Իսկ եթե նախադասության կառուցվածքն այնպիսին լիներ, որ կառավարություն գոյականից հետո կետադրական նշանի կարիք լիներ, ապա այս պարագայում անխուսափելիորեն ն-ի փոխարեն պիտի ը գրվեր: Օրինակ՝ Կառավարությունը, ստիպված լինելով հետաձգել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումը, ...
Վերջին խմբագրող՝ Ամպ: 08.10.2010, 08:40:
Դե նայիր, նախ սա.
Հիմա սա.Կառավարունն ըստիպված էր...
Խնդրում եմ, 2 օրինակները բարձրաձայն կարդա ու քեզ համար որոշիր, թե որն էր ավելի բարեհնչյուն ու բերանի շարժումներին հարմար:Կառավարությունը ստիպված էր...![]()
Դե հիմա տարբեր մարդիկ, տարբեր կարծիքներ: Ուղղակի այն է տարօրինակ, երբ ասում ես, որ Ուլուանայի գրածն ավելի հնչեղ է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ