Վայ, ես էլ հենց էսօր որոշել էի էդ սխալի մասին գրել։
Բայց բացատրեմ նաև, որովհետև երկու բառերն էլ գոյություն ունեն, պարզապես տարբեր դեպքերում են գործածվում։ Հասկացությունը գաղափարն է, երևույթը, պատկերացումը, ռուսերեն՝ понятие, անգլերեն՝ notion, concept, իսկ հասկացողությունը ընկալելն է, գիտակցելը, հասկանալը, ռուսերեն՝ понимание, անգլերեն՝ understanding, comprehension։ Ճիշտ է, ընդհանուր հիմք ունեն, բայց կիրառությունը տարբեր է ամեն դեպքում։ Օրինակներ էլ բերեմ, որ ավելի պարզ լինի.
- Նրան ծանոթ չէ ներում հասկացությունը։
- Դա նրա հասկացողությունից վեր է։
Էջանիշներ