Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
7 տարի երաժշտական դպրոցում սովորել եմ, առաջին անգամ եմ լսում , որ այդ նոտային հայերեն ասեն «լա» դա ամենևին կապ չունի ռուսախոսության հետ
Ես էլ 6 տարի եմ սովորել (պարտադիրից մի տարի ավելի), ու չեմ լսել, որ «#»-ին ասեն «դիեզ», միայն «ձիեզ» եմ լսել: Կամ չեմ լսել, որ G-ին ասեն «սոլ», բոլորը ասում են «սոլյ»: Նույնն էլ «բեմոլյ»-ը:

Իսկ եթե ամեն դեպքում որեւէ մեկը պնդում է «լյա»-ի ճիշտ լինելը, խնդրում եմ բացատրեք, ո՞նց եղավ, որ անգլերենում, իտալերենում, իսպաներենում, թուրքերենում եւ շատ այլ լեզուներում ասում են «լա», իսկ հայերենում պիտի ասեն «լյա»: Եթե հայերենում նոր կանոններ կան «մյախկի զնակի» հետ կապված, ապա խնդրում եմ ինձ էլ լուսավորեք: