User Tag List

Էջ 13 26-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 384 հատից

Թեմա: Ակումբցիների գրառումներում հաճախ հանդիպող լեզվական սխալներ

  1. #181
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Լա՜վ, նենց իրարանցում ա, ոնց որ աշխարհի վերջն ա (կամ էլ երկրաշարժ) : Մարդը մի բան սխալ ա գրել, հա ի՞նչ անենք: Մյուս անգամ ճիշտ կգրի: Հլը ազնվորեն խոստովանեք՝ մինչև Ակումբում գրանցվելն էի՞ք ավելի գրագետ, թե՞, ասենք, Ակումբում մի հազար հատ գրառում ունենալուց հետո: Ակումբով խփե՛նք անգրագիտությանն ու կաշառակերությանը (էս էլ հենց ընենց, էլի, կողքից ):
    DIXI
    carpe noctem

  2. #182
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Չեմ սիրում, երբ «եւ/և»-ի փոխարեն գրում են «եվ»:

  3. #183

    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    2,082
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում, երբ «եւ/և»-ի փոխարեն գրում են «եվ»:
    իսկ ինձ դուր չի գալիս երբ «» փոխարեն դնում են <<>>

  4. #184

    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    2,082
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մարդդիք կան, որ KDWin-ով են գրում եւ չեն կարողանում դնել` ՞ ՛ ՝ ՜ «»… նշանները

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (13.09.2009)

  6. #185
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Վերջերս հինգ-վեց ակումբցիների գրառումներում հանդիպեցի միևնույն սխալը, ուզում եմ նշել:

    Խբել բառ չկա. ճիշտը խփելն է:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enipra (31.07.2009), Ֆոտոն (09.09.2009)

  8. #186
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս հինգ-վեց ակումբցիների գրառումներում հանդիպեցի միևնույն սխալը, ուզում եմ նշել:

    Խբել բառ չկա. ճիշտը խփելն է:
    ձեռքի հետ
    շԲվել բառ չկա, կա շփվել

    Հ.Գ. բայց մեկա, ոնց սխալ գրել եմ, տենց էլ սխալ գրելու եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (09.09.2009)

  10. #187
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Karapet Studio-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդդիք կան, որ KDWin-ով են գրում եւ չեն կարողանում դնել` ՞ ՛ ՝ ՜ «»… նշանները
    Բայց KDWin-ի մեջ էդ նշանները կան.մենակ ստորակետը ես չեմ գտել։

  11. #188
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մոդերատորական։ Թեմայից դուրս երկխոսությունը ջնջվել է։ Խնդրում եմ այսուհետև թեման քննադատելուց առաջ փորձել ավելի լավ հասկանալ դրա պահանջը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #189
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    «Քաղաքականություն» բաժնում վխտում ա էս սխալը. «ընդդիմադիր» բառը գրում են «ընդիմադիր»:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (09.09.2009)

  14. #190
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Սխալ են մի հատ աղջիկ, մի հատ երեխա, մի հատ կին ձևերը: Պետք է լինի. մի աղջիկ, մի երեխա, մի կին:
    Մարդկանց հատով չեն հաշվում:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (13.09.2009), Second Chance (17.09.2009), _DEATH_ (13.09.2009)

  16. #191
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ են մի հատ աղջիկ, մի հատ երեխա, մի հատ կին ձևերը: Պետք է լինի. մի աղջիկ, մի երեխա, մի կին:
    Մարդկանց հատով չեն հաշվում:
    Ա՛յ դու ապրես, Ֆոտոն ջան
    Նաև՝ ոչ թե «երկու հատ մարդ», այլ «երկու մարդ» կամ «երկու հոգի»:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. #192
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Ինձ շատ է նյարդայնացնում, երբ հայերեն հարցական նշանը դնում են նախադասության վերջում, ինչպես ասենք ռուսերենում կամ անգլերենում (էլ ավելի է նյարդայնացնում, երբ դնում են մի քանի հատ իրար կողք): Ժողովուրդ, դա մեր լեզվի գեղեցիկ հնարավորությունն է` ընդգծել այն բառը, որը պարունակում է հարցը: Նկատեք տարբերությունը:
    - Արա՞մը գնաց Երևան:
    - Արամը գնա՞ց Երևան:
    - Արամը գնաց Երևա՞ն:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (20.09.2009), Հայկօ (20.09.2009), Մարկիզ (20.09.2009), Ուլուանա (20.09.2009), Ռուֆուս (20.09.2009)

  19. #193
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Կարապետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդդիք կան, որ KDWin-ով են գրում եւ չեն կարողանում դնել` ՞ ՛ ՝ ՜ «»… նշանները
    Իսկ ես ինչքան փնտրեցի, KDWin-ում ՜ նշանը չգտա: Այս երեքից մեկն է ստացվում ~ ՛ ̃ :

    Ակումբցիների գրառումներում հաճախ հանդիպում եմ «մեծամասամբ» բառին: Պիտի լինի «մեծ մասամբ»:
    Ու ոչ միայն ակումբում. այնքան շատ եմ հանդիպել այդ ձևին, որ նույնիսկ ինձ թվում է` դասախոսս է սխալ :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (20.09.2009)

  21. #194
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Կադեվինում ես չեմ կարողանում փոփոխությունները պահպանել, դրա համար անջատել միացնելուց փոխվում ա հին ձևին, դրա համար էլ հարցականը կորում ա, փոխարենը ստիպված էս եմ անում????

    Մոդերատորական: Հարցական -> ? նշանի մի քանի տասնյակի տեղադրումը տեքստն աչքին ոչ հաճելի է դարձնում, ինչը կանոնադրության խախտում է:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 20.09.2009, 18:53:

  22. #195
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Hard, երբ մարդը գրում է "Արամը գնաց Երևան?", դա ես կարող եմ ընդունել (որ տեխնիկական խնդիրների պատճառով հայերեն հարցական նշանը չի կարող տեղադրել), սակայն "Արամը գնաց Երևան՞" տարբերակը` ոչ, իսկ "Արամը գնաց Երևան՞՞՞՞՞՞՞" տարբերակը` առավել ևս:
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 20.09.2009, 18:58:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (20.09.2009)

Էջ 13 26-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան լեզվական հարցեր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2277
    Վերջինը: 03.05.2025, 00:57
  2. Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ)
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.03.2014, 21:16
  3. Արտասանական սխալներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 20.08.2012, 19:29
  4. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  5. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •