Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Ուզու՞մ ես ասել, որ, ասենք, հետեւյալ ձեւը սխալ է.
Նա մարդ չի
Իմ կարծիքով սխալ բան չկա: Հիշում եմ, որ մի անգամ դպրոցում է նման հարց առաջել, ու այդ ժամանակ դասատուս ասեց, որ երկուսն էլ ճիշտ է:
Դասատուների մասնագիտական պատրաստվածության խնդիրը երկար պատմություն է: Հիշում եմ, թե ինչպես էր նման մի դասատու համոզում բոլորին, որ ներգոյական հոլովը կազմվում է սեռական + մեջ եղանակով:
Գրական հայերենի տեսակետից սլախ է համարվում Նա լավ մարդ չի տարբերակը, իսկ բարբառներում և խոսակցականում միանգամայն տարածված է և ընդունելի: