Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
Լեո ջան "ա"-ով ենք խոսում, դա էլ իր հերթին գրական չի.. որ լրիվ գրական գրենք կարող ա շունչներս կտրվի
Մինիստր ջան, դու ամեն դեպքում կարող ես խոսել այնպես, ինչպես քեզ է դուր գալիս: Քեզ ոչ ոք ոչինչ չի ստիպում: Ուղղակի ես ասում եմ, որ ակումբեցիները հաճախ են «է» օժանդակ բայը սխալ հոլովում և դրա մասին նույնիսկ չեն էլ իմանում (իրենց թվում է՝ ճիշտ են գրել): Իսկ այ երբ «է» օժանդակ բայի փոխարեն օգտագործում ենք «ա», համոզված եմ բոլորն էլ գիտեն, որ դա սխալ է: Ուղղակի «ա»-ն առօրյա խոսակցական լեզվում ընդունված ձև է: