User Tag List

Էջ 8 26-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 384 հատից

Թեմա: Ակումբցիների գրառումներում հաճախ հանդիպող լեզվական սխալներ

  1. #106
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    առնետ... ֆիքսեցիր անմիջապես?
    իրականում, հաստատ չեմ հիշում ճիշտը.. ռուսերենի հետ եմ շփոթում Ով գիտի հաստատ ճիշտ գրելաձևը?
    Լեոն գրել է ճիշտ ձևը, էլ ի՞նչ ես ուզում։ Հայերենում էդ գործիքին ասում են ակնոց, եթե մի հատ է, մեկից ավելիի դեպքում նոր կարելի է ասել ակնոցներ, բայց դե խիստ հազվադեպ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ մի մարդ միաժամանակ մեկից ավելին կրի, այսինքն՝ ակնոցներ։

    Ի դեպ, քանի առիթ է, ակնոցի հետ կապված մի տարածված սխալ էլ նշեմ. հայերենում ակնոցը ոչ թե հագնում են, ինչպես ռուսերենում, այլ դնում կամ կրում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.04.2009), Ariadna (06.04.2009), Morpheus_NS (02.04.2009), Երկնային (02.04.2009), Լեո (02.04.2009)

  3. #107
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Էսօր աչքովս ընկավ, չեմ ասի` ում գրառման մեջ

    Միմիյանց սխալ ա, միմյանց ա ճիշտը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուրվական (03.04.2009)

  5. #108
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատի ունես Աշոտ Սուքիասյանի Հայոց լեզվի հոմանիշների դպրոցական-ուսումնական բառարա՞նը: Ես որ անձամբ վստահում եմ Աղայանի բացատրական բառարանին, քանի որ այն, ըստ իս, ավելի ամբողջական է հենց իր իսկ բացատրական բառարան լինելով, մինչդեռ հոմանիշների բառարանները, նամանավանդ դպրոցականների համար նախատեսված, շատ ավելի սահմանափակ բառերի իմաստներ են սովորաբար պարունակում:
    Ոչ իհարկե: Նկատի ունեմ Ա. Մ. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանը»: Այն հրատարակվել է 2003թ-ին և պարունակում է 130 000 բառ, ի տարբերություն Է. Դ. Աղայանի « Արդի հայերենի բացատրական բառարանի», որ 1976թ-ին է տպվել (պարունակում է ավելի քան 135 000 բառ): Գերադասում եմ հավատալ նոր աղբյուրին, ինչպես նաև մասնագետների կարծիքներին:
    DIXI
    carpe noctem

  6. #109
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Էլի Ակումբում եմ հանդիպել.

    Մտահաղացում: Ճիշտը մտահղացումն է՝ առանց «ա»-ի: Երկրորղ արմատը «հղի»-ն է, իսկ բառի իմաստը՝ միտք հղանալ՝ միտք ունենալը: «Հաղալ»-ի հետ կապ չունի:

    Տարեկետում: Ճիշտը տարկետումն է: «Տարի» բառի հետ կապ չունի: Առաջին բաղադրիչը «տար» նախածանցն է: Տար-կետել՝ կետը՝ ժամկետը այլ՝ տարբեր պահի տեղափոխել:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.04.2009, 02:25:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.09.2011), ars83 (06.04.2009), Empty`Tears (04.04.2009), Jarre (04.04.2009), Kuk (04.04.2009), REAL_ist (04.04.2009), Yevuk (21.09.2009), Արշակ (06.04.2009), Փոքրիկ (04.04.2009)

  8. #110
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ իհարկե: Նկատի ունեմ Ա. Մ. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանը»: Այն հրատարակվել է 2003թ-ին և պարունակում է 130 000 բառ, ի տարբերություն Է. Դ. Աղայանի « Արդի հայերենի բացատրական բառարանի», որ 1976թ-ին է տպվել (պարունակում է ավելի քան 135 000 բառ): Գերադասում եմ հավատալ նոր աղբյուրին, ինչպես նաև մասնագետների կարծիքներին:
    Ա. Մ. Սուքիասյանի կազմած բառարանները դեռ տպագրվում էին 1967թ. սկսած: 2003-ի հրատարակչությունը հների վերահրատարակումն է, որը դժվար է համարել «նոր աղբյուրներ»:

  9. #111
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Երեխեք ջան, մի հատ էլ ասեմ, պատկանելիություն ցույց տվող հոդը դ-ն է՝ գիրքդ, թաշկինակդ, անունդ, բադդ, մատդ, սովորաբար սխալ ենք գրում, օգտագործելով տ, բայց այսօր տեսա նաև ծնունդթ, միշտ դ օգտագործեք:
    Лучше Гор могут быть только Горы.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (06.04.2009), Ariadna (06.04.2009)

  11. #112
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա. Մ. Սուքիասյանի կազմած բառարանները դեռ տպագրվում էին 1967թ. սկսած: 2003-ի հրատարակչությունը հների վերահրատարակումն է, որը դժվար է համարել «նոր աղբյուրներ»:
    տեսիլք ջան, 1967-ին տպագրված բառարանը կոչվում է «Հայոց լեզվի հոմանիշների բառարան» և պարունակում է 83.000 բառ, իսկ 2003-ին տպագրվածը վերնագրված է «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան» և պարունակում է 130.000 բառ՝ ավելի քան հիսուն տոկոսով շատ: Ընդ որում՝ «բացատրական» բառն իզուր չի ավելացրած. հոդվածները քանակական փոփոխություններից բացի լուրջ որակական փոփոխություններ են կրել: Համաձայնվիր, որ սա դժվար է համարել «վերահրատարակություն». նոր աղբյուրն ավելի լավ է: Ընդ որում՝ քննարկվող բառի իմաստի վերաբերյալ հետս համակարծիք են նաև հայոց լեզվի շատ այլ մասնագետներ:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 06.04.2009, 19:31:
    DIXI
    carpe noctem

  12. #113
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Շատ եմ նկատել, որ գրեթե բոլոր ակումբցիները քննարկումների ժամանակ անընդհատ կրկնում են այդ սխալը: Հայերենում «մարկիզ» չէ, այլ՝ «մարքիզ»:

  13. #114
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ եմ նկատել, որ գրեթե բոլոր ակումբցիները քննարկումների ժամանակ անընդհատ կրկնում են այդ սխալը: Հայերենում «մարկիզ» չէ, այլ՝ «մարքիզ»:
    տեսնես մականունդ ինչերեն ա?
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 06.04.2009, 20:29:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #115
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ եմ նկատել, որ գրեթե բոլոր ակումբցիները քննարկումների ժամանակ անընդհատ կրկնում են այդ սխալը: Հայերենում «մարկիզ» չէ, այլ՝ «մարքիզ»:
    Բայց քո նիկը հայերեն տառերով ա, բա էդ դեպքում ինչի՞ ես Մարկիզ դրել:

  15. #116
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Եթե չեմ սխալվում ապաշխարելը աշխարհ բառի հետ կապ չունի

    Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է ապաշխարհությունը, ե՞րբ է այն սկսվում և ի՞նչ հետևանքներ է ունենում....

    Խնդրում եմ թեման չաղավաղել ու թեմաից դուրս գրառումներ չանել, խնդրում եմ.......

  16. #117
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Ակումբն գրեթե 6 հազար անդամ ունի, որոնք 7500-ից ավել թեմա են բացել ու կատարել են... 282,783 գրառում:
    էսպիսի սխալներ շատ հաճախակի են հանդիպում:
    Ակումբն գրեթե-ի փոխարեն պետք է լինի Ակումբը գրեթե: Եթե հաջորդ բառը գրվում է ձայնավորով, ապա նոր է միայն ը-ին փոխարինում ն-ն: Իսկ բաղաձայնի դեպքում պետք է գրվի ը: Հենց միայն հնչեցնելով միանգամից կզգացվի սխալը, որովհետև մի տեսակ չի հնչում:
    Օրինակ՝ Ակումբն ունի: Սա ճիշտ է համարվում: Սակայն շատ հաճախ նաև օգտագործվում է (տվյալ օրինակի վրա բերեմ) Ակումբը ունի: Սա սխալ է, բայց այնքան կոպիտ սխալ չէ, ինչքան նշածս: Գոնե սա ինչ-որ չափով հնչվում է` հեմամատած նախորդի: Բայց սա էլ է սխալ:
    Վերջին խմբագրող՝ Adam: 07.04.2009, 13:05:

  17. #118
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց քո նիկը հայերեն տառերով ա, բա էդ դեպքում ինչի՞ ես Մարկիզ դրել:
    Որովհետև կիզում է
    Ես ոչինչ չեմ ուզում...

  18. #119
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ եմ նկատել, որ գրեթե բոլոր ակումբցիները քննարկումների ժամանակ անընդհատ կրկնում են այդ սխալը: Հայերենում «մարկիզ» չէ, այլ՝ «մարքիզ»:
    Սխալն արմատավորվել է որոշ մարդկանց օտարագիր կեղծանվան՝ Ակումբում երևան գալուց, Ձերդ բարեծնություն, խիստ մի լինեք...

    Հ.Գ. Փաստորեն, լիքը մարդ արդեն գրել էր դրա մասին, հա՞...
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  19. #120
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    էսպիսի սխալներ շատ հաճախակի են հանդիպում:
    Ակումբն գրեթե-ի փոխարեն պետք է լինի Ակումբը գրեթե: Եթե հաջորդ բառը գրվում է ձայնավորով, ապա նոր է միայն ը-ին փոխարինում ն-ն: Իսկ բաղաձայնի դեպքում պետք է գրվի ը: Հենց միայն հնչեցնելով միանգամից կզգացվի սխալը, որովհետև մի տեսակ չի հնչում:
    Միշտ չէ, որ այդպես է: Գրավոր խոսքում կարելի է գործածել «ն» հոդը բաղաձայնից առաջ, եթե այդ բաղաձայնը զ-ն կամ ս-ն է: Օրինակ՝ Արմենն զգաց /արտասանվում է՝ Արմենն ըզգաց/, Արսենն սկսեց /կարդացվում է՝ Արսենն ըսկըսեց/:
    Օրինակ՝ Ակումբն ունի: Սա ճիշտ է համարվում: Սակայն շատ հաճախ նաև օգտագործվում է (տվյալ օրինակի վրա բերեմ) Ակումբը ունի: Սա սխալ է, բայց այնքան կոպիտ սխալ չէ, ինչքան նշածս: Գոնե սա ինչ-որ չափով հնչվում է` հեմամատած նախորդի: Բայց սա էլ է սխալ:
    Ինչքանով ես գիտեմ, սա սխալ չէ, հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ է շեշտել ենթական՝ Կարապետը ասաց, որ չի գալու: Ավելին, եթե արանքում ստորակետ կա, ապա, նույնիսկ եթե հաջորդ բառը սկսվում է ձայնավորով, հոդը «ը»-ն է՝ մուկը, արագ վազելով մի անկյունից մյուսը, անհետացավ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 8 26-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան լեզվական հարցեր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2277
    Վերջինը: 03.05.2025, 00:57
  2. Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ)
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.03.2014, 21:16
  3. Արտասանական սխալներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 20.08.2012, 19:29
  4. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  5. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •