Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Կոնկրետ ակումբցիների մեջ շատ տարածված սխալներ չեն, որ էլ վիրտուալ գրագրության հետ որևէ կապ ունեն, ինչևէ, նշեմ:

Մեղանչել նշանակում է մեղք գործել:Մեղք գործել, ժողովուրդ ջան: Ոչ թե մեղա գալ կամ ապաշխարհել կամ մեղքը քավել:
Էս սխալը լա՜վ էլ տարածված է ակումբցիների շրջանում։ Անձամբ ես Ակումբի բացման օրվանից մինչև հիմա բազմիցս հանդիպել եմ։
Նստատեղ նշանակում է հետույք: Իսկ նստելատեղ նշանակում է նստարան, աթոռ և այլն:
Բայց համոզվա՞ծ ես, որ «նստատեղը», բացի «հետույքից», նաև «նստարան» իմաստը չունի։ Իմ իմանալով՝ երկուսին էլ կարելի է «նստատեղ» ասել։ Բառարանում «նստատեղ» բառի դիմաց չկա՞ էդ իմաստը։ Ես ուղղակի չունեմ էստեղ բառարան, բայց կուզենայի բառարանով ստուգված պատասխան ստանալ։