Շիրվանզադեի պատմվածքը նորից աչքի տակով անցկացրի, բայց հարցականով թե չգտա
Բայց այսպիսի մի կանոն գտա «Ուղղագրության, կետադրության և քերականության ուղեցույցում».
Հարցական հնչերանգով արտաբերվող ամեն մի բառի վրա /նույնիսկ
թե համադասական շաղկապի վրա, եթե հակադրության երկու եզրերն է շաղկապում/: Օրինակ՝
Արդյոք մե՞նք, թե՞ խոսքերն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՞ աշխարհն է երգում: /Վահան Տերյան/
Հիմա իմ գրած երկու տարբերակները հակադրություն էին, ուրեմն կարելի է երկու տեղ դնել հարցական նշան՝ ըստ այս կանոնի:
Այդպես չի՞ ստացվում:

Էջանիշներ