Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Բայց դա ինչո՞վ է ռուսաբանություն։ Ես էդտեղ ռուսաբանություն չեմ տեսնում։
Շատոտը կապ չունի. եթե պետք է, ուրեմն դրվում է՝ անկախ քանակից։ Ի դեպ, Լեո–ն մի անգամ որ ասել էր, թեև համոզված էի, որ դրվում է, բայց հատուկ սկսեցի փնտրել տարբեր գրքերում, ինչպես նաև ինտերնետում (լեզվակական նյութերում), որոշ աղբյուրներում հարցականը դրված էր, որոշ աղբյուրներում՝ ոչ, բայց, որքան նկատեցի, մեծ մասամբ դրված էր։Իզուրը չգիտեմ, ԱՐՍ ութսուներեք...
թե-ի վրա դրվում է: Պարզապես այն նախադասության մեջ մի քիչ շատոտ էին հարցականները: կամ՝ բառին է դրվում, կամ՝ թե-ին
Մի սխալ էլ հիշեցի։ Ճիշտն ասած՝ միայն մի ակումբցու գրառումներում եմ հանդիպել, բայց որ չասեմ, չեմ հանգստանա։Սկզբում մտածում էի՝ երևի վրիպակ է, բայց հետո, երբ բազմիցս նույն սխալը կրկնվեց, հասկացա, որ վրիպակ չէ.
ահակին – ահագին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սա էր սխալը:ճիշտըԻ դեպ, մի հատ նոր հարց առաջացավ.՝Մի նոր հարց առաջացավ
Ֆոտոն (31.07.2009)
Շիրվանզադեի պատմվածքը նորից աչքի տակով անցկացրի, բայց հարցականով թե չգտա
Բայց այսպիսի մի կանոն գտա «Ուղղագրության, կետադրության և քերականության ուղեցույցում».
Հարցական հնչերանգով արտաբերվող ամեն մի բառի վրա /նույնիսկ թե համադասական շաղկապի վրա, եթե հակադրության երկու եզրերն է շաղկապում/: Օրինակ՝
Արդյոք մե՞նք, թե՞ խոսքերն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՞ աշխարհն է երգում: /Վահան Տերյան/
Հիմա իմ գրած երկու տարբերակները հակադրություն էին, ուրեմն կարելի է երկու տեղ դնել հարցական նշան՝ ըստ այս կանոնի:
Այդպես չի՞ ստացվում:![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բայց ռուսերենի "օдин"–ը կարելի է թարգմանել ինչպես մեկ հատ, այնպես էլ մեկ կամ մի։ Նկատի ունեմ, որ "օдин" բառը պարտադիր կերպով չի ներառում նաև «հատ»–ը։
Ճիշտն ասած՝ մինչև հիմա չեմ մտածել, որ սխալ է, բայց եթե պաշտոնապես ինչ–որ բան գրելու լինեի, հաստատ առանց «հատ»–ի կգրեի, եթե, իհարկե, խոսքն այն դեպքերի մասին չէ, երբ «հատ»–ը պետք լիներ հատուկ շեշտել։Չգիտեմ ինչու, բայց համաձա՞յն ենք, որ սխալ է:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Morpheus_NS (10.02.2009)
Թե-ի վրա հարցական նշան դնելու-չդնելու հարցով հատուկ զանգեցի բանասիրական գիտությունների թեկնածուի, ճշտեցի:
Նա ասած, որ թե-ի վրա հարցական նշան դրվում է միայն մի դեպքում. երբ թե-ն կամություն է արտահայտում:
Օրինակ՝
Դու ժտպու՞մ ես, թե՞ ծիծաղում:Այսինքն՝ նա կա՛մ ժպտում է, կա՛մ ծիծաղում:
Իսկ մնացած դեպքերում հարցական նշան չի դրվում:
Օրինակ՝
Այդյոք դու գիտե՞ս, թե քեզ ինչքան եմ սպասել:
Հ.Գ. Ներողություն, որ միանշանակ բոլոր դեպքերի համար էի պնդում![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 10.02.2009, 12:33:
Հարցական նշաններից եմ նյարդայինանում, երբ սենց են դնում ?
Ու ընդհանրապես` բոլոր` ոչ հայերեն կետադրական նշաններից "բառ": Շեշտը այսպե՛ս է, սա շե'շտ չի: Բացականչական նշանը պետք է լինի այսպես սլացի՜կ, ոչ թե պառկա~ծ (բիոտոկեր):
Վերջին խմբագրող՝ Kuk: 10.02.2009, 13:48:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ