Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Սա էլ է ռուսիցիզմ՝ մեր խոսքի մեջ անչափ կիրարվող:
Մի հարց առաջացավ...
Բայց դա ինչո՞վ է ռուսաբանություն։ Ես էդտեղ ռուսաբանություն չեմ տեսնում։
Իզուրը չգիտեմ, ԱՐՍ ութսուներեք...
թե-ի վրա դրվում է: Պարզապես այն նախադասության մեջ մի քիչ շատոտ էին հարցականները: կամ՝ բառին է դրվում, կամ՝ թե-ին
Շատոտը կապ չունի. եթե պետք է, ուրեմն դրվում է՝ անկախ քանակից։ Ի դեպ, Լեո–ն մի անգամ որ ասել էր, թեև համոզված էի, որ դրվում է, բայց հատուկ սկսեցի փնտրել տարբեր գրքերում, ինչպես նաև ինտերնետում (լեզվակական նյութերում), որոշ աղբյուրներում հարցականը դրված էր, որոշ աղբյուրներում՝ ոչ, բայց, որքան նկատեցի, մեծ մասամբ դրված էր։

Մի սխալ էլ հիշեցի։ Ճիշտն ասած՝ միայն մի ակումբցու գրառումներում եմ հանդիպել, բայց որ չասեմ, չեմ հանգստանա։ Սկզբում մտածում էի՝ երևի վրիպակ է, բայց հետո, երբ բազմիցս նույն սխալը կրկնվեց, հասկացա, որ վրիպակ չէ.
ահակինահագին։