User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 384 հատից

Թեմա: Ակումբցիների գրառումներում հաճախ հանդիպող լեզվական սխալներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՍ կարծում եմ՝ էս թեմայում ճիշտ կլինի, որ քննարկվեն ուղղագրական սխալները, որոնք ասենք ստաբիլ ձևով նկատում եք ակումբցիների մոտ, որ ինչ-որ տեղ ուսուցողական ակցիա«---լինի...
    Ծով, գուցե դու կետադրություն լավ գիտես (իրականում, դատելով գրածիցդ, դժվար է իմանալ՝ լավ գիտես, թե չէ, բայց համարենք, որ գիտես ), բայց հաստատ բազմաթիվ մարդիկ կան, որ չգիտեն, ու եթե իմանալու ցանկություն ունեն, կետադրական սխալների մասին էս թեմայում նշելը նրանց համար պակաս օգտակար չի լինի, քան ուղղագրականի մասին նշելը։
    սա ֆորում է...մեզ համար շփվում ենք...ինձ համար շատ ուշադիր հետևելը խոսքիս /էստեղ/, դա նույնն է, որ բանավորում կետադրվեմ, ուղղագրվեմ, սխալների դեպքում էլ խմբագրվեմ...
    Համաձայն չեմ։ Եթե բանավոր խոսքում քո առոգանությունից, շեշտադրումից ու տոնից հստակ ու հեշտությամբ ընկալվում է ասելիքդ, ապա գրավոր խոսքում՝ անկախ նրանից, թե ինչ ոլորտում, ինչ միջավայրում ու ինչ նպատակով է ընթանում խոսակցությունը, կետադրական նշաններն անհրաժեշտ են ասելիքը հստակ ներկայացնելու և այլոց նյարդերն ու համբերությունը փորձության չենթարկելու համար։ Չեմ կարծում, թե հայտնագործություն արած կլինեմ, եթե ասեմ, որ կետադրական նշանների բացակայությունը կամ սակավությունը հաճախ խիստ դժվարընթեռնելի ու նյարդայնացնող է դարձնում գրառումը։ Շատ մարդիկ նման դեպքերում պարզապես չեն կարդում գրառումը, քանի որ էդքան նյարդեր չունեն։

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, մի հատ նոր հարց առաջացավ. եթե կոչականը լատինատառ է(ասենք Chuk ), չի՞ շեշտադրվում:
    Հաստատ չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ դրա հետ կապված հատուկ կանոն չկա։ Երևի կարելի է ցանկության դեպքում օգտագործել ուզածդ նշանները։ Համենայնդեպս, ես էդպես եմ անում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (09.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան լեզվական հարցեր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2277
    Վերջինը: 03.05.2025, 00:57
  2. Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ)
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.03.2014, 21:16
  3. Արտասանական սխալներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 20.08.2012, 19:29
  4. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  5. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •