Շնորհակալություն, Ուրվական, շատ ճիշտ ու օգտակար թեմա ես բացել:
Նշեմ գրավոր-ինտերնետային խոսքում ամենահաճախ հանդիպող ու ինձ համար ամենաանդուր սխալներից մեկը՝ օժանդակ բայը դերբային կամ (նույն սխալն է) հանգույցը ստորոգելիական վերադրին կպած գրելը: Բարդ է հնչում (), բայց իրականում սա ամենաստից սխալն է: Օրինակներ՝ գնումա, գալիսա, մեծա, փոքրա: Կարծում եմ՝ այդ երկու բառերի արաքում բացատ դնելն այնքան էլ աշխատատար բան չէ, մանավանդ որ՝ գնում եմ, մեծ եմ ձևերը բոլորը շատ հանգիստ առանձին են գրում: Շնորհակալություն:
Ավելացնեմ ևս մեկ կիսասխալ: Կետադրական նշաններից հետո ցանկալի է բացատ դնել: Մասնավորապես՝ գոնե վերջակետից, ստորակետից, միջակետից, բութից հետո բացատ դնելը ոչ միայն ճիշտ է, այլև՝ գեղեցիկ:
Ցավալի է, որ ստիպված եմ նաև սա գրել, բայց հատուկ անունները գրվում են մեծատառով: Իսկ նախադասությունը սկսվում է մեծատառով և ավարտվում է վերջակետով:
Էջանիշներ