Ուլուանա (20.06.2009)
Ժողովուրդ, չինացիների լեզուն չինարեն է կոչվում։ Չինացիների մասին անեկդոտների թեմայում մի քանի անգամ նկատեցի «չիներեն» սխալ ձևը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ժողովուրդ ջան, եկեք «հասարակած» ու «հասարակաց» բառերն իրարից տարբերենք, է՞լի: Նյարդերիս արդեն ազդում է ամեն անգամ «հասարակած տուն» արտահայտությունը կարդալը: Տունը կարող է գտնվել հասարակածում կամ լինել հասարակաց, իսկ «հասարակած տուն» բառակապակցությունը պարզապես անհեթեթ է:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Սամսար (23.07.2010)
Մի սխալ կա, որ մի քանի հոգու գրառումներում նկատել եմ, Ակումբից դուրս էլ բավական տարածված է։ Խոսքը «միաժամանակ» և «միառժամանակ» բառերի մասին է, որոնք շատերն են շփոթում՝ հիմնականում երկրորդն առաջինի փոխարեն գործածելով։ Պարզաբանեմ.
միաժամանակ – միևնույն ժամանակ
Նրանք երաժշտություն էին լսում ու միաժամանակ զրուցում։
Արմենն ու հայրը տուն հասան միաժամանակ։
միառժամանակ – որոշ ժամանակ
Միառժամանակ հետո ամեն ինչ պարզ դարձավ։
Աղջիկն ու տղան որոշեցին միառժամանակ հեռու մնալ միմյանցից։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ