User Tag List

Էջ 23 26-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223242526 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 384 հատից

Թեմա: Ակումբցիների գրառումներում հաճախ հանդիպող լեզվական սխալներ

  1. #331
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ այս սխալի մասին արդեն գրվել է, թե ոչ... Շատ տարածված է ոչ միայն ակումբցիների գրառումներում, այլև ամբողջ հայալեզու համացանցում:
    Հայերենում չկա -եկան վերջածանց, կա -ական վերջածանցը, որից կազմվում են «օրական», «ամսական» բառերը (այլ ոչ թե «ամսեկան» և «օրեկան»).

    օր + ական = օրական
    ամիս + ական = ամսական

    Իսկ թե ինչու «տարեկան», որովհետև «ի+ա=ե».
    տարի + ական = տարեկան

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.08.2011), Rammstein (11.08.2011), Skeptic (11.08.2011), Հայկօ (11.08.2011), Ֆոտոն (11.08.2011)

  3. #332
    Մշտական անդամ kitty-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2011
    Գրառումներ
    170
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որ - վոր ,ոնց - վոնց ,վորտեղ - որտեղ և այլն (ենձև ես եմ գրում բայց ճիշտ եմ ասում ել չի կրկնվի)
    Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (11.08.2011)

  5. #333
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ել - էլ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (11.08.2011), Նարե91 (11.08.2011)

  7. #334
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ ավելի շատ չեմ սիրում, որ օժանդակ բայերն ստորոգյալներին կպած են գրում.

    սխալ է՝ սիրումեմ, երբես գալու, գտելեն,
    ճիշտ է՝ սիրում եմ, երբ ես գալու, գտել են:

    Էս սխալը գալիս ա նրանից, որ ալարում են բացակի (Space) ստեղնը սեղմել:

    Մեկ էլ չեմ սիրում, որ էն բառերի վերջում, որոնցից հետո գրում են ա «օժանդակ բայը», ավելացնում են «յ» տառը (էդ քիչ ա՝ ա տառը կպցնում են բառին).

    սխալ է՝ տղայա,
    ճիշտ է՝ տղա ա:

    Թող «յ»-ով ու կպած կարդան, բայց ճիշտ գրվի:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (11.08.2011)

  9. #335
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս սխալը գալիս ա նրանից, որ ալարում են բացակի (Space) ստեղնը սեղմել:
    Բացակ չի, բացատ ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (11.08.2011), _Հրաչ_ (11.08.2011)

  11. #336
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ այս սխալի մասին արդեն գրվել է, թե ոչ... Շատ տարածված է ոչ միայն ակումբցիների գրառումներում, այլև ամբողջ հայալեզու համացանցում:
    Հայերենում չկա -եկան վերջածանց, կա -ական վերջածանցը, որից կազմվում են «օրական», «ամսական» բառերը (այլ ոչ թե «ամսեկան» և «օրեկան»).
    օր + ական = օրական
    ամիս + ական = ամսական
    Իսկ թե ինչու «տարեկան», որովհետև «ի+ա=ե».
    տարի + ական = տարեկան
    Ուրեմն ասեմ, որ հին տարբերակում ամսեկան էր, որովհետև այստեղ ոչ թե եկան վերջածանցն է, այլ դուրեկան-ի նույն "եկան"-ը:
    Ամսեկան (օրեկան, տարեկան) բառերը ցուց են տալիս ոչ միայն պարբերություն, այլ նաև ժամկետ: Ներկայիս հայերենում ասյ երկու տարբեր իմաստ նկարագրող բառերը միավորվել են: Մինչդեռ, եթե չեմ սխալվում անցած դարի առաջին կեսում հաստատ ընդունելի էր "եկան" տարբերակը
    Օրինակ`
    Երեխան 2 ամսական է - ցույց է տալիս կոնկրետ ժամանակահատված, տարիք
    Վճարում եմ ամսական հազար դրամ - սա պարբերական է (ամեն ամիս) և իմաստային ու նշանակության տեսանկյունից ոչ մի կապ չունի նախորդ նախադասության "ամսական"-ի հետ:

    Իսկ այն, որ սխալ են գործածվում և ոչ տեղին "եկան"-ները, դա արդեն փաստ է

  12. #337
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացակ չի, բացատ ա
    Չեմ համաձայնի, համենայն դեպս իմ ուսանող տարիներին գրականությունում ու դասախոսութոյւններում օգատգործվում էր "բացակ" բառը (пробел):
    "Բացատ" բառը հայերենում արդեն իսկ ունի այլ իմաստ` անտառում ծառերից ու թփուտներից զուրկ խոտածածկ տարածք (поляна)
    Վերջին խմբագրող՝ Varzor: 11.08.2011, 11:50:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _Հրաչ_ (11.08.2011)

  14. #338
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հերիք ա մեղանչես:
    Ի դեպ "մեղանչել" նշանակում է "մեղք գործել"

  15. #339
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    սխալ է՝ տղայա,
    ճիշտ է՝ տղա ա:
    Միգուցե ավելի ճիշտ է "տղա է" տարբերակը

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (11.08.2011), Vaio (11.08.2011), _Հրաչ_ (11.08.2011), Արևածագ (11.08.2011)

  17. #340
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ համաձայնի, համենայն դեպս իմ ուսանող տարիներին գրականությունում ու դասախոսութոյւններում օգատգործվում էր "բացակ" բառը (пробел):
    "Բացատ" բառը հայերենում արդեն իսկ ունի այլ իմաստ` անտառում ծառերից ու թփուտներից զուրկ խոտածածկ տարածք (поляна)
    «Բացատ» բառը նշանակում ա բաց տարածք ու հայերենի միակ բառը չի, որը տարբեր իմաստներով է գործածվում: Այո՛, բացատ բառի իմաստներից մեկը քո նշածն է, մյուս իմաստը գրանշանների կամ տողերի միջև բաց տարածությունն է: Ես չեմ բացառում, որ բացակ բառն էլ է այդ իմաստով օգտագործվում, բայց ԱՌՆՎԱԶՆ ավելի տարածված ու ընդունված է «բացատ»-ը ու ես սա ասում եմ ոչ միայն խորին համոզմամբ, իմանալով, այլև ձեռքիս տակ ընկած առաջին բառարանով ստուգելով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (11.08.2011), Varzor (11.08.2011)

  19. #341
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Բացատ» բառը նշանակում ա բաց տարածք ու հայերենի միակ բառը չի, որը տարբեր իմաստներով է գործածվում: Այո՛, բացատ բառի իմաստներից մեկը քո նշածն է, մյուս իմաստը գրանշանների կամ տողերի միջև բաց տարածությունն է: Ես չեմ բացառում, որ բացակ բառն էլ է այդ իմաստով օգտագործվում, բայց ԱՌՆՎԱԶՆ ավելի տարածված ու ընդունված է «բացատ»-ը ու ես սա ասում եմ ոչ միայն խորին համոզմամբ, իմանալով, այլև ձեռքիս տակ ընկած առաջին բառարանով ստուգելով:
    "Բացատը" բաց տարածք? "Շենքերի արանքում մի բացատ կար", չէ, սա չի, "Անապատը մի մեծ բացատ է" էս էլ չկպավ ...

    Ճիշտ ասած, Չուկ ջան, մի 10 տարի առաջ "բացատ" տարբերակի մասին ընդհանրապես չեմ լսել ու տեսել, բայց եթե հիմա կիրառելի է, ու բառարաններում էլ կա, ուրեմն` փաստը մնում է փաստ
    Հետաքրքիր է, որ այդքան արագ կերպով լեզուն նոր բառեր է ներգրավում Բայց անձքամբ ինձ ավելի հետաքրքիր է թվում "բացակ"-ը` որպես նոր բառ, ու համ էլ համահունչ է

  20. #342
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ակումբում և ոչ միայն նկատում եմ, որ բավականին տարածված է նախօրոք և վաղօրոք բառերի՝ ո-ով գրելաձևը: Հարգելի հայրենակիցներ, այս բառերի արմատը օր բառն է:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  21. #343
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ծնունդտ արա դե սպանած պահեցիք... եթե անուն-անունդ, ինչո՞ւ ծնունդ-ծնունդտ, սխալ է
    Ճիշտը՝ ծնունդդ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (11.08.2011)

  23. #344
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    "Բացատը" բաց տարածք? "Շենքերի արանքում մի բացատ կար", չէ, սա չի, "Անապատը մի մեծ բացատ է" էս էլ չկպավ ...

    Ճիշտ ասած, Չուկ ջան, մի 10 տարի առաջ "բացատ" տարբերակի մասին ընդհանրապես չեմ լսել ու տեսել, բայց եթե հիմա կիրառելի է, ու բառարաններում էլ կա, ուրեմն` փաստը մնում է փաստ
    Հետաքրքիր է, որ այդքան արագ կերպով լեզուն նոր բառեր է ներգրավում Բայց անձքամբ ինձ ավելի հետաքրքիր է թվում "բացակ"-ը` որպես նոր բառ, ու համ էլ համահունչ է
    ՎարԶոր ջան, «բացակը» նոր բառ չէ, ճիշտ էնպես, ինչպես «բացատը»: Քննարկումը «ամբողջացնելու» համար այստեղ կտեղադրեմ այդ բառերի բացատրությունները՝ Աղայանի բառարանից.

    Բացակ
    1. Միմյանց հպվող մակերեսների միջև բաց տարածություն, արանք
    2. Փոքրիկ բացվածք՝ «պատուհան» զանազան առարկաների վրա նայելու, մի բան զետեղելու ևն համար (ապերտուրա)
    Բացատ
    1. Բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ
    2. Երկու բաների միջև եղած բաց, ազատ տեղ, արանք
    3. Անտառի մեջ ծառերից ազատ տարածություն
    4. փխբ. Հեռավորություն՝ տարածության որպես անջատող հանգամանք
    5. Բաց տեղ քաղաքի շրջակայքում

    Այսպիսով տեսնում ենք, որ երկու բառերն էլ գոյություն ունեցող բառեր են, ավելին, ունեն այնպիսի իմաստներ, որ կարելի էր «пробел», «space» բառը փոխարինել դրանով: Սակայն համակարգչային գրականության մեջ ես չեմ հիշում, որ ինձ հանդիպած լինի «բացակ» տարբերակ, չեմ հիշում նաև, որ համակարգչային մասնագետների շրջանակում, ինչպես նաև հրատարակչական ոլորտում օգտագործվի այդ տարբերակը: Մինչդեռ «բացատը» լսել ու կարդացել եմ նշածս բոլոր դեպքերում՝ հաճախ:

    Համոզվելու համար որոնում կատարեցի Google-ով: «Բացակ» բառն «пробел», «space» իմաստով հանդիպեց խիստ սակավ կայքերում, տասի չհասնող, ընդ որում դրանցից մեկը մի բլոգում էր, ուր քննարկման մեկ այլ մասնակից ճիշտ իմ նման ուղղել էր ու ասել, որ ճիշտը «բացատ»-ն է, մեկն էլ իմ գրառման մեջ էր՝ մեկ այլ ֆորումում, ընդ որում ընդամենը տառասխալի արդյունքում, տպագրական վրիպակ:

    Մինչդեռ «բացատ» բառը «пробел», «space» հանդիպում էր բավական մեծ քանակությամբ կայքերում, որոնցից կառանձնացնեմ մի քանի հղում, որոնք կամ բառարանային ոճի են, կամ հարց ու պատասխանի.

    http://glossary.museum.am/display-ar...B2%7Cnr_page=5
    http://font.book.am/Dictionary3.php
    http://handbook.ktak.am/?p=dictionary#
    http://forum.armkb.com/linguist-club...i-klub-17.html
    http://computers.do.am/forum/58-71-
    http://hayland.am/Forum/Default.aspx?g=posts&m=159683
    http://www.lingvokit.ru/dictionary/a.../%D4%B2-7.html
    http://xelgen.livejournal.com/25880.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (11.08.2011), Skeptic (11.08.2011), Varzor (11.08.2011), Հայկօ (11.08.2011)

  25. #345
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ասեմ, որ հին տարբերակում ամսեկան էր, որովհետև այստեղ ոչ թե եկան վերջածանցն է, այլ դուրեկան-ի նույն "եկան"-ը:
    Չկա տենց բան :

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամսեկան (օրեկան, տարեկան) բառերը ցուց են տալիս ոչ միայն պարբերություն, այլ նաև ժամկետ: Ներկայիս հայերենում ասյ երկու տարբեր իմաստ նկարագրող բառերը միավորվել են: Մինչդեռ, եթե չեմ սխալվում անցած դարի առաջին կեսում հաստատ ընդունելի էր "եկան" տարբերակը
    Սենց բան էլ չկա :


    Ի դեպ՝ իսկ «դուրեկան»-ի «եկան»-ը ի՞նչ ա :
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.08.2011), Rammstein (11.08.2011), Skeptic (11.08.2011), Universe (11.08.2011), Varzor (11.08.2011)

Էջ 23 26-ից ԱռաջինԱռաջին ... 131920212223242526 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան լեզվական հարցեր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2276
    Վերջինը: 15.10.2022, 01:10
  2. Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ)
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.03.2014, 21:16
  3. Արտասանական սխալներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 226
    Վերջինը: 20.08.2012, 19:29
  4. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  5. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •