Կարծեմ ոչ ոք չէր էլ ասել, որ դա արևմտահայերեն է։ Խոսքը արդի արևելահայերենի մասին է, իսկ արդի արևելահայերենով խոսող ոչ մեկը չի ասում «չէ կարող»։
Ակումբում լեզվական հարցեր քննարկելիս կարծես թե լռելյայն հասկանում ենք, որ խոսքը հենց արդի արևելահայերենի մասին է, իսկ արդի արևելահայերենի տեսակետից կարելի է համարել, որ սխալ է։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.04.2009, 21:15:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լեո (13.04.2009)
Կարծես թէ իրար չենք հասկանում…Բարի գիշեր…
Վեջակէտի փոխարէն էլ. կախման կէտեր են առաջանում…
Լեո (13.04.2009)
Պիտի գրէի՝ Արդի Արեւելահայերէն:
Ի՞նչ առումով: Քո բերած օրինակները տվյալ քննարկման շրջանակներում տեղին չեն, որովհետև մեջբերված գրվածքի ոճն էականորեն տարբերվում է այսօրվա արևելահայերենից: Կարծում եմ` բարդ բան չկա ասածիս մեջ:
Արդի արևելահայերենը ոչ մի կերպ չի տարանջատվում թե՛ իր ակունքից, թե՛ «ընդհանրապես հայերենից»: Լրացուցիչ պարզաբանման համար նշեմ նաև, որ, որպես կանոն, հայերեն ասելիս, լինի դա այս ֆորումում, թե դրանից դուրս, առաջին հերթին հասկացվում է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական կիրառման դրված արդի, նույն ինքը` ժամանակակից արևելահայերենը:Եթէ այս բաժնում ուսուցանւում է՝ արդի արեւելահայենը, ու եթէ նա պէտք է տարանջատուի իր ակունքից, ու ընդհանրապէս հայերէնից, ապա լաւ կլինի բաժնի խորագիրը դարձնել՝ Արդի Հայերէն:
Կոչ եմ անում այս թեման չվերածել այսպես կոչված «արևմտահայերեն-արևելահայերեն» բախման: Այս թեմայում քննարկվում են ակուբեցիների գրառումներում հաճախակի կրկնվող սխալները: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ակումբեցիները գերազանցապես խոսում են արդի արևելահայերենով:
Ուրվական (15.04.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ