User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Նամակ Աստծուն

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Նամակ Աստծուն

    Ինչ լավ է, որ չլինելդ գոյությանդ պես ապացուցված չէ ու տրտմության այս պահին կարող եմ գրել քեզ, համարելով, որ ստանալդ նույնքան հավանական է, որքան չստանալդ... Չեմ խնդրելու ոչ սեր, ոչ փող, ոչ հաջողություն ու առողջություն: Դրանք ես ուրիշներից եմ խնդրում և, փառք Աստծո... փառք Քեզ, ստանում եմ: Ցանկությունս, գուցե, մանկական է, միմիտ, գիտե՞ս, բայց եթե դու էդքան փառավոր ես, քո աչքերում բոլորս էլ միամիտ պիտի լինենք: Ու ես չեմ ամաչում: Տեր Աստված... Շա՞տ էր շինծու: Էդ դեպքում, պարզապես Աստված, քեզանից ես մեծ եղբայր եմ ուզում: Ուզածս մե՞ծ բան է: Ի՞նչ ես ասում: Ընդամենը երկու՜ տարով մեծ... Որ գոյությամբ իր կենդանություն տա դատարկացած էս պատերի պարունակությանը, որին սովոր եմ տուն անվանել ու որտեղ ոչ մի տնական բան չկա: Ու թող ներկայությամբ իր կենդանություն տա մարդանման մի կաղապարի, որին սովորաբար խելառ են անվանում, իսկ նա կանվանի... եղբա՜յր: Ու բացառություն արա` հակառակվիր բնության կանոններին: Թող անճոռնի ճուտիկի եղբայրը կարապ լինի: Թող սիրուն աչքերի համար սիրեն նրան, քաղցր ձայնի ու ջիգյարի: Ու ոչ մեկ չգովի տաղանդը` նման անեծք չանի...

    Թող, ինչպես այժմ, ամեն ինչից կրկնակի ունենամ... Բայց ոչ թե իմ ու ագահությանս համար, այլ իմ ու եղբորս:

    Թող երբ տեսնի ինձ էս վիճակում, թողնի բոլոր գործերն ու կողքիս նստի:
    - Ախպերս, հո խաթրիդ չե՞ն կպել:
    Ու ես չփորձեմ ուժեղ ձևանալ, Աստված: Պատկերացնու՞մ ես, ես չփորձեմ ուժեղ ձևանալ: Կյանքումս առաջին անգամ սաստեմ ինձ լռեցնող ուժերը:
    - Կպել են, ցավդ տանեմ, կպել են...
    Ու նա խոսեր այն մասին, որ ամեն ինչ լավ է լինելու, հայհոյեր բոլոր չուզողներիս: Ձեռքը մեջքիս դներ ու ես զգայի... Թե ինչից են խոնավանում աչքերը: Ու մոռանայի, որ տղերքը լաց չեն լինում:

    Թող գիշերները հետս գարեջուր խմեր ու կինո նայեր: Ու թող կողքից խոսեր, խանգարեր... Իսկ ես չկարողանայի ոչ մի բան ասել: Եվ ստիպեր կարոտել սովորական դարձած էս լռությունը:

    Թող օգներ շրջանցել ճամփիս պատահած բոլոր արգելքները ու սեփականները դներ իմ առաջ, որ չլինեի աշխարհից էսքան տարբեր... կամ, գուցե, անտարբեր էսքան աշխարհի հանդեպ:

    Թող սենյակումս մենակ չքնեի, այլ ոնց որ կինոներում... Լույսն հանգցնեինք ու զրուցեինք: Ու հիշեինք... Թող հիշելու բան ունենայինք, Աստված: Խոսեինք մինչև լուսադեմ ու լուսավորեինք կյանքս մթացնող անքնությունը:

    Թող օրերից մի օր պատմեր ինձ իր մեծ սիրո մասին: Ու ես նրան պատմեի այն մեծ սերերը, որ հորինել եմ...

    Թող մի օր տուն բերեր օտար աղջկա: Մի ուրիշ օրվանից սկսեի բազմոցին քնել: Խանդեի մի քիչ: Ինքնամփոփ դառնայի, սկսեի մանրից օտարանալ ու նորից հետ հարազատանայի, երբ կնոջ բացակայության ժամանակ ասեր մի բան, որ նրան չի կարող ասել...

    Թող մի օր օրորոցի մեջ շոյեի ախպորս տղուն... վախենալով, որ ցավ կպատճառեմ, եթե վերցնեմ ձեռքս: Աստված, թույլ տուր, որ էդ պահին մտածեմ, որ քեզանից գեղեցիկ բան կա աշխարհում...

    Թող տարիներ հետո այցի գամ հայրական տուն ու փակվելով եղբորս հետ մի սենյակում մտովի մաքրեմ պատերի թարմացրած ներկը, դեն նետեմ նոր կահույքը ու վերադարձնեմ մեր մաշված վարագույրը, առաստաղից թափվող գաջը, ճռռացող դռներով պահարանը ու երկու ջահել տղերքի, որ անկողնում պառկած ծիծաղում են...

    Ու երբ համարես, որ ապրածս օրերն արդեն բավարար են ինձ` կարողանամ վերջին րոպեներին տալ մեկի անունը... Չտարբերվելով մյուս մեռելներից:

    Մի՞թե անհավանական բան եմ խնդրում, Աստված:
    Ինձ միշտ ասել են, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա...

  2. Գրառմանը 39 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.02.2009), Amaru (08.02.2009), Ambrosine (08.02.2009), Chilly (09.02.2009), Chuk (08.02.2009), cold skin (09.02.2009), E-la Via (01.09.2010), Enigmatic (18.02.2009), Firegirl777 (18.02.2009), Gayl (08.02.2009), impression (08.02.2009), Kita (08.02.2009), Kuk (19.02.2009), Mark Pauler (02.09.2010), miracle (08.02.2009), Monk (08.02.2009), Morpheus_NS (08.02.2009), murmushka (08.02.2009), Nareco (18.02.2009), Ohanyan (07.09.2010), rainbow (01.09.2010), Sambitbaba (01.09.2010), Sona_Yar (01.09.2010), Sunny Stream (08.02.2009), Tig (09.02.2009), unknown (08.02.2009), Yellow Raven (08.02.2009), Արէա (22.05.2011), Արմինե (08.02.2009), Դատարկություն (01.09.2010), Դեկադա (08.02.2009), Երվանդ (08.02.2009), Ծով (08.02.2009), Կաթիլ (08.02.2009), Հայկօ (08.02.2009), ՆանՍ (02.09.2010), Նիկեա (25.04.2016), Սելավի (08.02.2009), Քամի (08.02.2009)

  3. #2
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Ինչ անկեղծ ցանկություն էր:
    Սաղ կյանքս մեծ ախպեր եմ եղել: Երեւի ես էլ կուզեի ինձնից մեծ եղբայր ունենալ... կամ էլ չէ, սենց լավ ա:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  4. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Ես էլ եմ մեծ ախպեր... բայց ախպեր չունեմ...

  5. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ մեծ ախպեր... բայց ախպեր չունեմ...
    ո՞նց հասկանանք

  6. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    ո՞նց հասկանանք
    ... հասկանանք, որ ինձանից փոքր քույր ունեմ ...

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morpheus_NS (08.02.2009), Sambitbaba (01.09.2010), Մարկիզ (08.02.2009)

  8. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    ... հասկանանք, որ ինձանից փոքր քույր ունեմ ...
    հա էլի...ճիշտ ա...մտքովս չէր անցել...

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Dorian ջան էս ինչ բնական, լավ ու հավեսով էս գրել:
    Պատմությանդ միջով գնացի մանկություն, որտեղ մեծ և փոքր եղբայրներիս հետ գիշերները նույն սենյակում պարկած աղջիկներից էինք զրուցում մինչև առավոտ:
    Վերջում էլ աչքերս խոնավացան այդ զգացողությունից:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (09.02.2009)

  11. #8
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Ես միշտ երազել եմ ախպեր ունենամ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (18.02.2009)

  13. #9
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Ամեն մեկս էլ մի բան կարիք ունենում ենք Դորիան ջան

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (18.02.2009)

  15. #10
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    շա~տ շոյիչ անկեղծ էր

    ու... կինեմատոգրաֆիկ, էնքան շոշափելի պատկերներով էիր ներկայացրել ցանկությունդ, կադր առ կադր տեսա, ապրե'ս
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  16. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Dorian ջան էս ինչ բնական, լավ ու հավեսով էս գրել:
    Պատմությանդ միջով գնացի մանկություն, որտեղ մեծ և փոքր եղբայրներիս հետ գիշերները նույն սենյակում պարկած աղջիկներից էինք զրուցում մինչև առավոտ:
    Վերջում էլ աչքերս խոնավացան այդ զգացողությունից:
    Չգիտեմ, բարի նախանձ լինում ա, թե չէ... Բայց նախանձեցի քեզ բարի նախանձով:
    Լավ ա, որ աչքերն հիշելով են խոնավանում, ոչ թե երազելով...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (19.02.2009), Morpheus_NS (09.02.2009)

  18. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Ինչ լավն էր։
    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    շա~տ շոյիչ անկեղծ էր

    ու... կինեմատոգրաֆիկ, էնքան շոշափելի պատկերներով էիր ներկայացրել ցանկությունդ, կադր առ կադր տեսա, ապրե'ս
    Հա, ես էլ էի կարդալիս կադր առ կադր տեսնում բոլոր պատկերները։ Ու համ էլ հիշում էի եղբորս հետ մեր զրույցները քնելուց առաջ, երբ դեռ Հայաստանում էի... Մենք էլ էինք հաճախ մինչև լույս զրուցում։ Էհ, էլի կարոտեցի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #13
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Ես էնքան տարվեցի ես ստեղծագործությունով, որ աչքիս առաջ իմ մանկությունն ա գծագրվում.... քիչ ա լինում, որ պատմվածքը ինձ ես աստիճանի հուզի, որ կարդամ մի քանի անգամ. Ինքս էլ արդեն քանի-քանի տարիներ երազում եմ, որ իմ քույր - եղբոր հետ գոնե մի գիշեր անց կացնենք մեակ` հիշենք մեր անցած չարաճճի օրերը.......շատ լավ էր.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (10.02.2009)

  21. #14
    Սկսնակ անդամ prptogh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2009
    Հասցե
    Հայաստանում
    Տարիք
    42
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Պատ. Նամակ Աստծուն

    Հրաշալի էր...
    Ես նոր եմ եկել և եղբայր չունեմ...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (18.02.2009)

  23. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նամակ Աստծուն

    Շատ սիրուն էր ...
    Ու շոշափելու աստիճան կենդանի:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (18.02.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատք Աստծուն, բայց ոչ Հիսուսին
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Կրոն
    Գրառումներ: 65
    Վերջինը: 05.08.2014, 00:52
  2. Արձակ. Դու Աստծուն էլ չես հավատա
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 19.08.2009, 22:33
  3. Ո՞վ է ճանաչում Աստծուն…
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Կրոն
    Գրառումներ: 159
    Վերջինը: 25.01.2009, 10:47
  4. Ուշացած նամակ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.09.2007, 10:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •