User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Դու Աստծուն էլ չես հավատա

  1. #31
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Բոլորին նորից շատ շնորհակալություն
    Մեջբերում Քամի-ի խոսքերից Նայել գրառումը
    ես կինոն չեմ տեսել ինչի մասին, որ գրում էին ընթերցողները.բայց ես կարդալու ժամանակ տեսա ամբողջ քաղաքը, մարդկանց, զգացի այն ամենը ինչ որ դու շարադրել էիր...
    Գիտես, էդ կինոն պարզվեց ես էլ չեմ տեսել: Բայց ասեմ, որ գրելուց շատ էի վախենում, որտև էն, ինչը որ ես պատկերացնում էի, պիտի կինո դառնար, ես մտքումս էդ ամբողջ «աշխարհը» կառուցել էի, տեսնում էի բոլոր անցումները, մանավանդ երբ հանկարծ քաղաքը վերածվում է գժանոցի... ու վախենում էի, որ էդ պատկերները չեմ կարողան թղթին հանձնել... չգիտեմ, ուզածս էլի չստացվեց, բայց ոնց որ ինչ-որ բան ստացվել ա:

    հ.գ. մեկ ա ուզում եմ կինո նկարել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (08.02.2009), Selene (09.02.2009), Քամի (08.02.2009)

  3. #32
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորիդ շատ շնորհակալ եմ վարկանիշների, դրանց անգին մեկնաբանությունների, շնորհակալությունների ու թեմայում արված գնահատականների, գրառումների համար Իսկապես շատ շնորհակալ եմ:

    Բայց ժողովուրդ, չկա կատարյալ ստեղծագործություն առավել ևս այս մեկը չի կարող մոտենալ կատարյալին, հետևաբար նրանում կան քննադատության արժանի շատ բաներ ու հավատացեք, որ ես միայն կուրախանամ այդ քննադատությունը լսելուց, այնպես որ խնդրում եմ, ավելի համարձակ, ավելի վճռական ու կտրուկ, գրեք նաև քննադատություններ, քննադատեք, եթե պետք է՝ հավասարացրեք հողին հեղինակին (այսինքն ինձ): Խնդրում եմ
    Չուկ ջան, ասեմ կարծիքս, քանի որ ուզում էիր այն իմանալ
    Անկեղծ լինեմ էլի
    հիմա էնքան ա դժվարացել նոր բան, դեռ չասված ու ասելիք ունեցող բան գրելը, շատ-շատ դժվար ա. էնպիսի տպավորություն ա, որ արդեն ամեն ինչ գրվել ու ասվել ա, էլ բան չկա ավելացնելու ու, ինչ խոսք, նմանատիպ պատմվածքներ արդեն բազմիցս կարդացել եմ
    կան գործեր, որոնք նորություն չեն ասում, բայց վարպետորեն են գրված, հեղինակին հատուկ համուհոտ ունեն, ինչն էլ տվյալ գործը դարձնում է եզակի ու տեղին: Սակայն, նման բան չեմ կարող ասել այս պատմվածքիդ մասին: Տեղ-տեղ տպավորություն էր, թե "զոռով" ես գրել, ահագին ձգած էր /Բորխես կարդալուց հետո ամեն մի "ավելորդ" բառ աչք է ծակում/ ու չկար էն ձգող ուժը, էն յուրահատուկ համուհոտը, որն ինձ կստիպեր հետո ինչ-որ բանի մասին խոսելիս հիշել քո էս գործն ու ժպտալ:
    Չգիտեմ... իմ կարծիքն էր

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.02.2009), ivy (08.02.2009)

  5. #33
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ասեմ կարծիքս, քանի որ ուզում էիր այն իմանալ
    Անկեղծ լինեմ էլի
    Լիլ ջան, շատ շնորհակալ եմ, անկեղծ ուրախացա
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա էնքան ա դժվարացել նոր բան, դեռ չասված ու ասելիք ունեցող բան գրելը, շատ-շատ դժվար ա. էնպիսի տպավորություն ա, որ արդեն ամեն ինչ գրվել ու ասվել ա, էլ բան չկա ավելացնելու ու, ինչ խոսք, նմանատիպ պատմվածքներ արդեն բազմիցս կարդացել եմ
    կան գործեր, որոնք նորություն չեն ասում, բայց վարպետորեն են գրված, հեղինակին հատուկ համուհոտ ունեն, ինչն էլ տվյալ գործը դարձնում է եզակի ու տեղին: Սակայն, նման բան չեմ կարող ասել այս պատմվածքիդ մասին:
    Մի քիչ համաձայն չեմ, որ գրականության մեջ նոր բան ասելու հնարավորություն էլ չկա, որ ամեն ինչ արդեն ասված ա: Չէ, էդպես չի: Իհարկե բացարձակ նորամուծությունը, այնպիսի թեմայի շոշափումը, որը դեռևս չի շոշափվել, թերևս անհնար է: Բայց գրականությունը, ըստ իս, շարունակում է մնալ այն բացառիկ արվեստի ճյուղը, որտեղ նորություններ հա էլ լինելու են:

    Ինչ վերաբերվում է այս թեմային, ապա լրիվ համաձայն եմ, որ շատ «ծեծված» թեմա է: Դրա ապացույցն է թեկուզ այն, որ քանի հոգի կարդալուց հետո հիշեցին «Բանականության խաղեր» կինոն, որոշ մարդիկ կոնկրետ պատմվածքներ հիշեցին (այս ֆորումից չէ, ֆորումից միայն դու ասեցիր ուրիշ նման գործեր հիշելու մասին): Ու համաձայն եմ նաև, որ պատմվածքը գրելիս չեմ օգտագործել այնպիսի հնարքներ կամ ոճ, որն այս գործը հաճելիորեն կառանձնացնի մյուս գործերից:

    Ընդհանրապես կոնկրետ ես սա համարում եմ միջակ մակարդակի պատմվածք
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղ-տեղ տպավորություն էր, թե "զոռով" ես գրել
    Եթե նկատի ունես գրելուս պրոցեսը, ապա չէ: Ասեմ, որ էն բացառիկ գործերիցս էր, որ գրել եմ բառիս բուն իմաստով մի շնչով, առանց որևէ տեղ կանգնելու: Ու գուցե նաև հենց դա է պատճառը, որ գործին լրացուցիչ էֆեկտ, առանձնացող ոճ, յուրատիպ տողեր չկարողացա պարգևել, որովհետև գրեցի շատ արագ ու վրայով ընդհանրապես չանցա: Ամեն հաջորդ բառը գալիս էր նախորդը գրելու ակնթարթին ու անգամ չէի մտածում, որ գուցե կարելի է մի քանի վայրկյան մտածել ու ուրիշ բառ գրել: Այնպես որ չէ, ափսոս, բայց «զոռով» չեմ գրել
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ահագին ձգած էր /Բորխես կարդալուց հետո ամեն մի "ավելորդ" բառ աչք է ծակում/ ու չկար էն ձգող ուժը,
    Չէ Լիլ, այ սա պետք չի: Ես սկսնակ գրող եմ, միջին կամ միջինից ցածր մակարդակի ու տեղին չի ինձ Բորխեսի նման մեծության հետ համեմատելը: Կոպիտ ասած շատ հաց ու պանիր պետք է ուտեմ, որ իմ ու Բորխեսի անունները նույն տողի վրա գրվեն: Դա նույնն է, որ ասենք իմ համակարգչային ձևավորումները համեմատվեն Սարյանի կամ Միքելանջելոյի կտավների հետ:
    Ես հստակ հասկանում եմ քո պահանջները, գրական բարձր ճաշակը, կարծում եմ, որ ինքս էլ ունեմ դրանից, բայց դե սկսնակին կարդալուց էդպիսի ակնկալիքներն ունենալը, իմ կարծիքով, էնքան էլ ճիշտ չի
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    էն յուրահատուկ համուհոտը, որն ինձ կստիպեր հետո ինչ-որ բանի մասին խոսելիս հիշել քո էս գործն ու ժպտալ:
    Չգիտեմ... իմ կարծիքն էր
    Լիլ ջան, նորից շնորհակալություն կարծիքիդ համար
    Ես շատ կուզեի, որ այլոք էլ քննադատական խոսքով հանդես գան:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #34
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Ես էլի մեջ ընկնեմ
    Ես տենց էլ էտ նորույթի պահը չկարողացա ըմբռնեմ: Բոլոր պատմվածքներն էլ կյանքից վերցրած դրվագներ են, որոնք եղել են իրականում կամ կարող էին լինել: Նոր բան կարելի է գրել միայն գիտաֆանտաստիկ ոլորտում, թե մնացած ամեն ինչ բնական-առօրեական է կամ լավագույն դեպքում մոռացված հին:
    Իսկ գործի հաջողված կամ չհաջողված լինելը կարելի է որոշել այն լիցքերով, որը այն տալիս է մարդուն: Ասենք եթե հեղինակը նպատակ ունի հուզել ընթերցողին կամ էլ եթե նպատակ ունի զզվանք առաջացնել, ու դա նրան հաջողվում է, ապա գործը կարելի է հաջողված համարել:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  7. #35
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլի մեջ ընկնեմ
    Ես տենց էլ էտ նորույթի պահը չկարողացա ըմբռնեմ: Բոլոր պատմվածքներն էլ կյանքից վերցրած դրվագներ են, որոնք եղել են իրականում կամ կարող էին լինել: Նոր բան կարելի է գրել միայն գիտաֆանտաստիկ ոլորտում, թե մնացած ամեն ինչ բնական-առօրեական է կամ լավագույն դեպքում մոռացված հին:
    Իսկ գործի հաջողված կամ չհաջողված լինելը կարելի է որոշել այն լիցքերով, որը այն տալիս է մարդուն: Ասենք եթե հեղինակը նպատակ ունի հուզել ընթերցողին կամ էլ եթե նպատակ ունի զզվանք առաջացնել, ու դա նրան հաջողվում է, ապա գործը կարելի է հաջողված համարել:
    Երբեմն միայն տվյալ պահին առաջացող հույզերը բավական չեն:
    Եթե յուրատիպ ձեռագիրդ այն չառանձնացրեց նույն բովանդակությամբ մյուս գործերից, ապա այն կարելի է համարել անհաջող գործ, որը կարդացիր ու անցար գնացիր, էլ չես հիշելու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #36
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմն միայն տվյալ պահին առաջացող հույզերը բավական չեն:
    Եթե յուրատիպ ձեռագիրդ այն չառանձնացրեց նույն բովանդակությամբ մյուս գործերից, ապա այն կարելի է համարել անհաջող գործ, որը կարդացիր ու անցար գնացիր, էլ չես հիշելու
    Այ ստեղ էլ ես համաձայն չեմ: Ակումբի գործերից օրինակ KT-ի գրածները հավանեցի, բայց հիմա արդեն չեմ հիշում բովանդակությունը:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  9. #37
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ ստեղ էլ ես համաձայն չեմ: Ակումբի գործերից օրինակ KT-ի գրածները հավանեցի, բայց հիմա արդեն չեմ հիշում բովանդակությունը:
    «Անհաջող» բառը գուցե չափը շատ անցա:
    Այսպես ասեմ, կան տվյալ պահի համար գործեր, ու կան հիշվող գործեր: Ու միշտ հիշվող գործերն անհամեմատ ավելի լավն են, քան տվյալ պահի համար գործերը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #38
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Անհաջող» բառը գուցե չափը շատ անցա:
    Այսպես ասեմ, կան տվյալ պահի համար գործեր, ու կան հիշվող գործեր: Ու միշտ հիշվող գործերն անհամեմատ ավելի լավն են, քան տվյալ պահի համար գործերը:
    Այ սրա հետ համաձայն եմ, բայց մի վերապահումով. կան գործեր, որոնք հիշվում են ոչպես կատարյալ ապուշություն, պարզապես այնքան մեծ է դրանից առաջացած հակակրանքը, որ ավտոմատ տպավորվում է մեջը:

    Հ.Գ. Ես ընդհանրապես ոչ մի գրքի բովանդակությունը նորմալ չեմ հիշում, մենակ «Ջելսոմինո»-ն եմ հիշում

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  11. #39
    Սկսնակ անդամ miracle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Հասցե
    Լեհաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    հա, բայց եկեք չմոռանանք, որ մենք բոլորս ուղղակի ստեղծագործողներ ենք, ու դեռ շատ հեռու ձեր ասած «հիշվող գործեր» գրելուց ու համաշխարհային հռչակ ձեռք բերելուց: դե իհարկե վատ չի լինի ի վերջո հասնել դրան, բայց առայժմ ապրենք ներկայով, ու վայելենք այն, ինչը կարող է հաճելի, իմաստալից ու գեղեցիկ լինել
    anyone who keeps the ability to see beauty never grows old
    franz kafka

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (09.02.2009)

  13. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում miracle-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, բայց եկեք չմոռանանք, որ մենք բոլորս ուղղակի ստեղծագործողներ ենք, ու դեռ շատ հեռու ձեր ասած «հիշվող գործեր» գրելուց ու համաշխարհային հռչակ ձեռք բերելուց: դե իհարկե վատ չի լինի ի վերջո հասնել դրան, բայց առայժմ ապրենք ներկայով, ու վայելենք այն, ինչը կարող է հաճելի, իմաստալից ու գեղեցիկ լինել
    Մի կողմից կարծես թե ճիշտ ես ասում, բայց մյուս կողմից՝ քո ասածով առաջնորդվելու դեպքում մարդ կարող է մեծամտանալ, լճանալ, կորցնել առաջ գնալու, կատարելագործվելու ձգտումը՝ մշտապես բավարարելով միայն ցածր պահանջների։
    Ճիշտ է, ստեղծագործողներից շատերին կարող է բավարարել միայն պահի համար ու միայն որոշակի շրջանակի ընթերցողների համար գրելն ու նրանց կողմից գնահատված լինելը, բայց եթե մարդն իր առաջ խնդիր է դրել լուրջ գրող դառնալ (դե, համենայնդեպս, իր ընկալմամբ ու պատկերացմամբ), ապա ոչ մի դեպքում չի կարող դրանով բավարարվել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (09.02.2009)

  15. #41
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Այ մարդ, սենց բան կլինի, էս թեմայում համարյա որ գրառումը կարդում եմ, շնորհակալություն եմ հայտնում

    Դեմ չեք չէ, որ մի քիչ էլ ես խոսեմ՝ թեմայից շեղվելով:
    Ուրեմն Miracle-ի հետ լիովին համամիտ եմ: Ակումբում տեղադրված ստեղծագործությունների շատ մեծ բաժինն եմ կարդացել ու դրանցից սակավներն են, որոնք իմ մեջ տպավորվել են այնպես, որ անընդհատ կհիշեմ ստեղծագործությունը կամ գոնե տպավորությունը: Չգիտես ինչու վստահ եմ, որ իմ գործերից ոչ մեկը այդպես չի տպավորվել ոչ մեկի մոտ, այսինք ստեղծագործություններիցս ամեն մեկը եղել է լավագույն դեպքում «տվյալ պահի» ստեղծագործություն: Դա լա՞վ է: նորմալ է: Նորմալ է, որովհետև բոլորս էլ սկսնակներ ենք: Լավ չի լինի, եթե էդպես շարունակվի: Այսինքն լավն էլ է հարաբերական, ուղղակի կմնանք որպես շարքային գրող, առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող:

    Ու այս համատեքստում օրինակ ինձ շատ ուրախացնում է Impression-ի գլխիս լցրած սառը ջուրը, որն ինձ գալիս է հիշեցնելու. «Չուկ, ի՞նչ ես անում, գնում ես սպառման»: Չգիտեմ, իրականում Լիլն ինձ դա՞ էր ասում, թե՞ չէ, բայց ես էդպես եմ ընկալում: Որովհետև, հա՛, ինձ, ճիշտն ասած դուր գալիս է այս պատվածքը, վատը չի, բայց դե սա իսկի տեղում դոփել չի, իմ կարծիքով, այլ հետ քայլ է, որտև, էլի իմ կարծիքով, ունեմ ավելի հաջող գործեր: Ուրեմն եթե ես ուզում եմ ինչ-որ բանի հասնել, ինչպես Ուլուանան է նշում, ապա պետք է քայլ առաջ անեմ, մանավանդ որ դա իմ կարգախոսն է՝ «քայլ առ քայլ, դարից դար»: Իսկ կոնկրետ էս պատմվածքս, ամեն դեպքում, կարծում եմ որ էդ առաջ քայլը չէր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #42
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Ի դեպ, չգիտեմ որքանո՞վ է իմ կողմից կոռեկտ այս հարցը բարձրացնելը, բայց ինձ հետաքրքիր է ընթերցողներիս պատասխանը: Ինչքա՞ն ժամանակ գլխավոր հերոսը մնաց այդ «քաղաքում»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #43
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, չգիտեմ որքանո՞վ է իմ կողմից կոռեկտ այս հարցը բարձրացնելը, բայց ինձ հետաքրքիր է ընթերցողներիս պատասխանը: Ինչքա՞ն ժամանակ գլխավոր հերոսը մնաց այդ «քաղաքում»
    Երկու տարի… ու մի քիչ ավել…

  18. #44
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու տարի… ու մի քիչ ավել…
    Մի քիչ ավելը ո՞նց պարզեցիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #45
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ ավելը ո՞նց պարզեցիր
    Չգիտեմ:

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատք Աստծուն, բայց ոչ Հիսուսին
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Կրոն
    Գրառումներ: 65
    Վերջինը: 05.08.2014, 00:52
  2. Արձակ. Նամակ Աստծուն
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 01.09.2010, 10:05
  3. Ո՞վ է ճանաչում Աստծուն…
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Կրոն
    Գրառումներ: 159
    Վերջինը: 25.01.2009, 10:47
  4. 451թ.: Հավատա՞նք Եղիշեին
    Հեղինակ՝ dotsent, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 31.08.2008, 11:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •