User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 73 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Դու Աստծուն էլ չես հավատա

  1. #61
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու Աստծուն էլ չես հավատա

    Թե ինչպես հասա այս քաղաք, պարզապես չգիտեմ, չեմ հիշում: Գուցե բարեկամներիցս ինչ-որ մեկն ինձ խորհուրդ էր տվել գալ այստեղ՝ ինձ հուզող հարցերի պատասխանները գտնելու համար: Բացառված չի, որ ուղղակի մտքերիս մեջ տարված, մտածելով գիտական աշխատանքիս մասին, գցել-բռնելով այն ավարտելու ուղղությունս, քայլելով դուրս եմ եկել հայրենի քաղաքից, առանց դա նկատելու ու ժամեր, գուցե օրեր շարունակ քայլելով հասել եմ այստեղ: Հնարավոր է անգամ, որ նստել եմ տաքսի, ու երբ վարորդն ինձ հարցրել է. «Ու՞ր ենք գնում», ասել եմ «ուր ուզում ես՝ քշիր», ինքն էլ այս քաղաքից է եղել ու բերել ինձ իջեցրել է քաղաքի դարպասների մոտ: Չգիտեմ, իսկապես չեմ հիշում ու թերևս էական էլ չի, թե ինչպես հասա այս քաղաք: Գիտեմ, որ դարպասներից ես ներս մտա լրիվ ուրիշ աշխարհ, որտեղ խտացված էր ողջ աշխարհն՝ իր բոլոր դժբախտություններով ու երջանկություններով: Ես երկար ապրեցի այս քաղաքում, հեռու իմ ընտանիքից, զավակներից, կնոջիցս ու ողջ ընթացքում չհիշեցի նրանց, որովհետև այստեղ ինձ համար հրաշալի հնարավորություն էր բացվել գիտական աշխատանքիս, դոկտորական ատենախոսությանս համար բացառիկ հետազոտություններ անցկացնել:
    Քաղաքում ապրածս յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ժամը ու յուրաքանչյուր րոպեն արժանի է իր մասին գրելու ու պատմելու համար: Բայց դա շատ երկար կտևի ու ընթերցողիս թույլտվությամբ ես կպատմեմ միայն այն դեպքերի մասին, որոնք առանձնահատուկ տպավորություն են թողել իմ վրա, յուրաքանչյուրը դառնալով կյանքը ներկայացնող մի կտավ ու մնալով հուշերիս մեջ:
    Առաջին փողոցը, որով անցնում էի քաղաք մտնելիս, աչքի ընկավ իր գարշահոտությամբ ու աղտոտությամբ, աղքատությամբ: Այստեղ վազվզում ու խաղում էին մրոտ դեմքերով մանուկներ, որոնց գանգուր մազերը չէր հասկացվում, շեկ են, թե սև, որովհետև ոչ մի կերպ չէր հասկացվում, թե այդ երկու գույներից հատկապես որ մեկն էր կեղտը, իսկ որը բնական գույնը: Նրանց գորշ, լայն, ցնցոտիները չէին թաքցնում մաշկի տակից դուրս ցցվող ոսկորները: Այս տխուր տեսարանից ինձ կտրեց ավելի տխուր մի տեսարան:
    18 ամյա աղջնակը նստել էր մայթին ու հենց այդտեղ, բոլորի աչքի առաջ կուրծք էր տալիս նորածին մանկիկին, որն աչքերը փակ, բայց դեմքի երջանիկ արտահայտությամբ կլանում էր սիրելի մոր կաթն՝ անհաղորդ արտաքին աշխարհի բոլոր աղտոտություններին, այդ անսահման աղքատությանը: Աղջկա տարօրինակ ջինջ ու բարի աչքերը անցվորներին ու ինձ էին նայում աղերսող ու տխուր, մեղավոր հայացքով, կարծես ներողություն էր խնդրում, որ ուրիշ ելք չունի, փոքրիկին բոլորի աչքի առաջ է կերակրում: Նրա ծվեն-ծվեն գորշ հագուստի որոշ պատառիկներ դեռ պահպանել էին կապույտ գույնը, իսկ ոտքերին կոշիկի փոխարեն իր հագուստի պես գորշ կտոր փաթաթված: Նուրբ դիմագծերը, անկճիռ դեմքը չէին թաքցնում աղջկա անցած մարդկային դժբախտության ողջ ճանապարհը, նրա դժվար կյանքի դրվագների դրոշմը: Աղջիկն անշուշտ գեղեցկուհի էր, ում չար բախտը դատապարտել էր ընդամենը մի քանի տարի անց վհուկային կերպարանք ստանալ:
    Լինելով չափազանց անզգայուն ու սառնասիրտ մարդ, չգիտես ինչու հանկարծ սիրտս կծկվեց ու ցանկություն ունեցա աղջկան անպայման ինչ-որ բանով օգնել: Մոտեցա նրան ու սկսեցի գրպանիս մեջ դրամ ման գալ՝ նրան տալու համար, իսկ որոնումներից ինձ կտրեց նրա կամաց ու աղերսող ձայնը.
    - Պետք չի:
    - Ինչը՞ պետք չի, - զարմացա ես:
    - Ես մուրացիկ չեմ, - աղջկա աչքերում արցունք հայտնվեց, - շարունակիր քո ճանապարհը, բարի մարդ:
    - Ես ուզում եմ քեզ օգնել, աղջիկս, - ակամա բերանիցս թռան այս խոսքերը:
    - Դու ինձ արդեն օգնեցիր, բարի մարդ, - ժպտաց աղջիկը: - Շարունակիր քո ճանապարհը:
    Ու ես նվիրեցի, այդ աղջկան նվիրեցի հոգուս չգիտեմ որ թաքստոցում մանկությունիցս պահված արցունքի մի կաթիլ ու այդ կաթիլը ճառագայթեց աղջկա բարի ու հեզ աչքերում, ու նա տրտում կախեց գլուխը՝ հասկացնելով, որ զրույցն ավարտված է ու ես պիտի գնամ:
    Ես լուռ հեռացա՝ արդեն ճնշված տրամադրությամբ, հիշողությանս մեջ հավերժ պահելով այդ դաժան, բայց միևնույն ժամանակ տարօրինակ գեղեցկություն ունեցող այդ տեսարանը:
    Փողոցների աղտոտությունից զզված, որոշեցի մտնել ու քայլել բակերով: Մտա առաջին իսկ պատահած կիսաքանդված շենքի բակը: Բակում տարօրինակ լռություն էր ու անշարժությունը այստեղի լավագույն նկարագիրն էր: Միայն բակի մյուս ծայրում երկու հոգի նստել էին քարերի վրա, արանքի ավելի մեծ քարին դրել էին նարդին ու խաղում էին:
    Լռությունը խախտում էր միայն զառի, նարդու քարերի ձայնը, ու այդ մարդկանց թուրքերեն խոսքերը.
    - Դորդ ջհար:
    - Շեշ ու բեշ:
    Ու ամեն խոսքին հաջորդում էր քարի շրխկոցով նարդու տախտակին խփելն, ապա նորից զառի ձայնը:
    Մոտեցա, նստեցի հարևան քարին ու սկսեցի հետևել խաղին: Տղամարդիկ ինձ ուշադրություն չդարձրին, անգամ հայացք չգցեցին, ոչ մի նշան չեղավ, որ ինձ նկատել են: Նրանք կլանված իրենց նարդին էին խաղում ու շրջապատը նրանց համար գոյություն չուներ: Անտարբերության քաղաք... Նույնը փողոցներում էր: Ոչ մեկն ուշադրություն չէր դարձնում ինձ, ամեն մեկն իր «գործին» էր, մնացած աշխարհը գոյություն չուներ նրանց համար: Միայն այն սկզբի աղջիկն էր, այն երիտասարդ մայրը, որ ինձ նկատել էր, մյուսների համար գոյություն չունեի:
    Սա տարօրինակ էր: Չէ որ, այն, ինչը տեսանելի ու շոշափելի է, պետք է նկատված լինի: Դա իմ գիտական աշխատանքի նյութն է: Լինելով երդվյալ մատերիալիս ու ֆիզիկ, ես հերքում եմ այն ամենի գոյությունը, ինչը չես կարող տեսնել, շոշափել, զգալ: Բայց միաժամանակ պնդում եմ, որ այն ամենը, ինչը շոշափելի է, տեսանելի ու զգացվում է, դրան պետք է հավատաս ու... ուշադրություն դարձնես: Իսկ այստեղ ինձ կարծես անտեսում էին, չնայած շոշափելի եմ, բայց չէին շոշափում, չնայած տեսանելի եմ, բայց չէին տեսնում, չնայած զգալի եմ, բայց չէին զգում իմ ներկայությունն անգամ: Մահացած քաղաք, կորած ու ընկած քաղաք... ու ես լուռ վեր կացա, մտքումս կշռելով գիտական թեմայիս եզրակացություններն ու դրանց հավանական սխալականությունը, որը, սակայն, դեռ չէի ուզում ընդունել...
    Անցան օրեր: Ու օրեր շարունակ այս քաղաքում փնտրում էի մի բան, որը ինձ կարող էր հիշեցնել ժամանակակից աշխարհիկ կյանքը, փնտրելով մեկին, ով ինձ կնկատեր, ուշադրություն կդարձներ:
    Ու մի օր պատահական ընկա մի բակ, որտեղ որքան էլ որ տարօրինակ էր, կար լրիվ սարքին մի տաղավար, իսկ տաղավարում նստած էին բավական լավ հագուստով, կոստյումով, լուրջ դեմքի արտահայտությամբ, ակնոցներով պատկառելի երկու հոգի ու կլանված ինչ որ հարց էին քննարկում: Անգամ հեռվից զգացվում էր, որ գիտական հարց են քննարկում: Որքան էի կարոտել այդպիսի քննարկումների, մարդկային խոսքի, լուրջ խոսքի, կշռադատված ասելիքի լսելուն: Ու մոտեցա, նստեցի տաղավարի մի անկյունում ականջ դնելով նրանց քննարկումներին: Հենց առաջին լսածս խոսքերը ինձ խոր շփոթության մեջ գցեցին ու ես փորձեցի մի կերպ այդ շփոթությունս թաքցնել դեմքիս անտարբեր արտահայտության տակ: Այդ խոսքերը հիշել եմ մաթեմատիկական ճշգրտությամբ ու հիմա կկրկնեմ, առանց մի բառ փոխելու: Ասողը սպիտակ մազերով, սպիտակ բեղ-մորուքով պատկառելի, գիտնականի տեսքով մարդն էր.
    - Գետաձին չի կարող երեքից պակաս կնճիթ ունենալ, հակառակ դեպքում ինքը կմահանա իր ծնունդից նվազագույնը մեկ ժամ անց: Նա իր կնճիթներից մեկն օգտագործում է որպես լսողական ապարատ, երկրորդը փակ անցքերով է ու ոչ մի բան համար չի կիրառվում, ավելի շուտ դեկորի տեղ է անցնում: Ու այս երկուսը նրա անհրաժեշտ բաղկացուցիչներն են: Մինչդեռ նրան ևս մեկ կնճիթ է պետք շնչելու համար, որովհետև ինչպես հայտնի է, գետաձին մեկ ժամից ավելի առանց շնչելու չի կարող ապրել: Մինչդեռ նրան դեռ հոտառական կնճիթ է պետք, համազգայուն կնճիթ և այլն:
    Երկրորդ, ոչ պակաս պատկառելի արտաքինով մարդը, առաջինին սկսեց բացատրել, որ սա էվոլյուցիայից ու գիտությունից հետ է մնացել:
    - Գետաձին, - ասում էր երկրորդը, - անցել է էվոլյուցիայի այն փուլը, երբ կենդանի արարածների համար շնչելը պարտադիր պայման է: Գետաձիներն այժմ ապրում են առանց շնչելու և ուտելու, հետևաբար նրան բոլորովին պետք չեն համազգայուն, հոտազգայուն և ուտելուն, շնչելուն նվիրված մյուս կնճիթները: Ապացուցված է, որ ներկայիս գետաձիերը ծնվում են երկու կնճիթով, որոնցից մեկը դեկորատիվ է, մյուսը լսելու համար: Ուրիշ որևէ կնճիթ նրանց պետք չէ:
    Ես մոտավորապես կես ժամ լսեցի այս վեճը, որտեղ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր փաստարկները ու ոչ մեկը մյուսին իր տեսակետն ապացուցել չէր կարողանում, երբ վերջապես որոշեցի խառնվել խոսակցությանն ու ասացի.
    - Ներեցեք, բայց գետաձին կնճիթ չունի:
    Նրանք երկուսով ապշած նայեցին ինձ՝ առաջին անգամ նկատելով ներկայությունս: Ապա նրանցից մեկը սկսեց քահ-քահ ծիծաղել, իսկ երկրորդը հարցրեց.
    - Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ գետաձին կնճիթ չունի: Այ, մենք վիճում ենք նրա կնճիթները երկու՞սն են, թե՞ ավելին: Այսինքն առնվազն երկուսի գոյությանը ոչ մեկս չի կասկածում ու դա ապացուցում ենք մեր խոսքում: Իսկ դուք կարո՞ղ եք որևէ փաստարկ բերել, որ գետաձին կնճիթ չունի:
    - Այո՛, իհարկե կարող եմ, - պատասխանեցի ժպտալով: - Ես իմ մոտ նաև նկարներ ունեմ ու կարող ձեզ ցույց տալ: Ինչպես բնօրինակի, այնպես էլ նկարների վրա հստակ երևում է, որ կնճիթ չունի: Եթե կնճիթը չի երևում, ապա այն չկա:
    Ես հաղթական նայեցի նրանց՝ վստահ, որ իմ տեսակետն ապացուցել եմ... Բայց հանդիպեցի նրանց խղճահարված հայացքներին:
    - Դուք Աստծուն էլ չեք հավատա, - նետեց նրանցից մեկը և երկուսով երեսներն ինձնից շուռ տալով շարունակեցին իրենց քննարկումը, ինձ այլևս ուշադրություն չդարձնելով:
    Խոստովանում եմ, որ այդ խոսքերն իմ գիտական աշխատության դեմ ամենախիստ գրախոսականի դերը կարող էին կատարել ու ինձ գցեցին խոր շփոթմունքի մեջ: Փաստորեն այս երկու պատկառելի գիտնականները պնդում են, որ ամենևին պարտադիր չէ ինչ-որ բան տեսնել, շոշափել կամ զգալ, դրա գոյությունն ապացուցելու համար: Փաստորեն նրանք պնդում են, որ ինչ-որ բան կարող է գոյություն ունենա ու մենք որևէ կերպ չկարողանանք դրա գոյությունն ապացուցել՝ հավաստի փաստերի վրա:
    Ես մշտապես դա համարել եմ զուտ երևակայության արդյունք: Այսինքն ամեն մարդ կարող է նստել ու հորինել, որ գետաձին կնճիթ ունի, այն էլ մեկի փոխարեն տասներկուսը, բայց դա կմնա միայն որպես հորինվածք, հեքիաթ, երևակայություն, այլ ոչ թե որպես հավաստի բան: Բայց երբ երկու մարդ հորինում են լրիվ նույն բանը, ապա արդեն այստեղ ուրիշ երևույթ կա: Միթե՞ մարդը կարող է տեսնել ուրիշի երևակայածը, գոյություն չունեցողը: Երդվում եմ, եթե ես այդ պահին իմ պայուսակից հանեի ու նրանց ցույց տայի գետաձիու նկարը, նրանք այդ գետաձիու վրա կնճիթներ կտեսնեին:
    Միթե՞ սա նշանակում է, որ ես սխալվում եմ ու պետք է վերանայեմ իմ գիտական աշխատությունը, այն հիմնահատակ փոխելով: Բայց չէ, ես երևակայականի գոյությունը չեմ կարող թույլատրել ու ես դեռ կփնտրեմ իրական ճշմարտությունը: Ու այս որոշմանը հանգելով ես վեր կացա ու շարունակեցի իմ ճանապարհորդությունը այդ տարօրինակ քաղաքում:
    Վերջապես ես սկսեցի կողմնորոշվել քաղաքում: Ինձ սկսեցին նկատել ու ճանաչել՝ նորից ապացուցելով իմ տեսությունը, որ այն, ինչը նկատելի ու շոշափելի է, այն կա ու այն պիտի նկատվի: Ու ես այս քաղաքում հանդիպեցի բազում մարդկանց ու յուրաքանչյուրի հետ շատ խոր ու հետաքրքիր զրույցներ ունեցա: Մի օր եթե ժամանակ ու ցանկություն ունենամ, կգրեմ բոլոր այդ հանդիպումները, իսկ հիմա ուղղակի կարճ կասեմ, որ ես հանդիպեցի շատ գիտնականների (պարզվեց, որ այս քաղաքում ապրում են բացառապես բոլոր մասնագիտությունների գծով գիտնականներ), բժիշկների, հրշեջների, հոգեբանների, նկարիչների, գրողների, բազմաթիվ հայտնի ու ականավոր մարդկանց: Այս քաղաքն իսկապես հրաշալի տեղ էր գիտական աշխատությանս համար նյութեր հավաքելու համար ու այստեղ ես գտա ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

    շարունակելի
    Գնա՛, ապացուցի՛ր կույրիս, որ ինքն է կույր, ոչ թե սենյակը մութ:
    Բրավո:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2009)

  3. #62
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Միշտ էլ քո գրած պատմվածքները կարդացվել են մի շնչով չթողնելով հեռանալ նրանից նույնիսկ մի հայացքով
    Շարունակիր նույն ոգով, գուցե ես շատ իրատեսական մարդ եմ ու հողին շատ մոտ կարդալիս մի հարց ինձ տվեցի, իսկ ինչո՞վ էր սնվում մեր հերոսը....
    Իսկ մոր պատկերը ուղղակի սպանիչ էր, կերպարանափոխությունը սկզբում և վերջում նույն կինը երկու հայացքներով ու եզրահանգումը, որ ձգտումը երջանկությանը միթե՞ կարող է խելագարություն համարվել:

    Մի խոսքով հիանալի էր բոլոր պատկերներով, ճամփորդությունը հիանալի ավարտ ունեցավ....

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2009)

  5. #63
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Պատմվածքի հերոսը հիշեցրեց այն թագավորին, որի հպատակները խմել են խելագարության ջուրն ու իրեն են խելագար համարում:

    Մի՞թե երևակայական թուղթ վառելը խելագարություն է, երբ մի քիչ այն կողմ այդքան խելոք տեսքով վիճում են, թե քանի կնճիթ ունի գետաձին: Մի՞փե դա է խելագարությունը, երբ մարդիկ ատամներով կռվում են մի կենսակերպի համար, որի էությունը տասնությամյա աղջկա գոյությունը ողորմելիության հասցնելու վրա է կառուցված: Երբ մեկը կարող է կանգնել ու կտրուկ ասել՝ կինը չպետք է հավասար իրավունք ունենա:
    Հերոսը խելագար չի, պարզապես նման խելագար աշխարհում նույնիսկ դուք խելագարությունը նման բաների մեջ եք տեսնում:
    Այնինչ խելագարները մեր մեջ են:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2009)

  7. #64
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում Firegirl777-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչո՞վ էր սնվում մեր հերոսը....
    Հարցդ անկեղծ ուրախացրեց Ջեյն, պատասխանս՝ չգիտեմ: Ես իսկի չգիտեմ, թե հերոսս բնական կարիքները որտեղ էր հոգում: Ուղղակի երբ հերոսս ինձ իր պատմություն պատմում էր, այդ մասին չխոսեց, որտև ինքն արդեն այնքան էլ չէր հավատում նյութական աշխարհին ու դա չէր իրա համար կարևորը: Ինքն ինձ խոստացել ա, որ մի օր իր ճամփորդությունից ավելի շատ բան կպատմի, գուցե այդ օրը խոսի նաև սնվելու մասին, չգիտեմ...

    Իսկ ընդհանրապես, որքան գիտեմ, բոլոր քաղաքներում էլ կան ռեստորաններ և բիստրոներ, իսկ բոլոր հոգեբուժարաններում էլ պետք է որ բուֆետներ լինեն, ինչպես նաև «պետական սնունդ»... էնպես որ չեմ կարծում, որ դա մեծ խնդիր է եղել մեր հերոսի համար

    Նորից բոլորին շնորհակալություն բոլոր կարծիքների, գնահատականների ու մեկնաբանությունների համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #65
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Չուկ, փաստորեն կամաց-կամաց դառնում ես մեր իրականության պատմականորեն անքակտելի մասնիկը
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.02.2009), Rhayader (17.02.2009)

  10. #66
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Չուկ, ես քո շատ ստեղծագործություններ չեմ կարդացել, ուստի չեմ կարող համեմատության մեջ դնել այս եւ մեկ այլ ստեղծագործություն, բայց կարող եմ հայտնել իմ կարծիքը զուտ այս մեկի մասին. Շատ լավն է։ Ինձ շատ դուր եկավ։ Կարողացել ես լավ կառուցել ու դասավորել մտքերը։
    Կառուցվածքային ու իմաստային առումով ինձ թույլ չեմ տա քննադատել, քանի որ դա մեծ հավանականությամբ չի լինի օբյեկտիվ։ Դրա փոխարեն թույլ տուր քննադատել «տեխնիկական» մասը։


    Քաղաքում ապրածս յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ժամը ու յուրաքանչյուր րոպեն արժանի է իր մասին գրելու ու պատմելու համար:
    «Համար» բառի կարիքը չկար։

    Հաջորդը` դու գրել ես «նարդու քարերի ձայնը, ու այդ մարդկանց թուրքերեն խոսքերը»
    բայց քո գրած բառերի մեջ կան նաեւ պարսկերեն թվեր` մասնավորապես ջհար, փանջ, դո (որին հայերը ասում են «դու»)
    Իհարկե այստեղ ես կարող է նաեւ սխալվեմ այն առումով, որ չաժե այդքան մանրանալ լեզուների մեջ, բայց մեկ է, ես կողմնակից եմ ճշգրտությանը, քանի որ չիմացողը եթե կարդա, կկարծի, թե դրանք բոլորը թուրքերեն են...
    Մի խոսքով, սա իմ տեսակետն է։

    Երեւի թե այսքանը։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (17.02.2009)

  12. #67
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Rammstein, պատմվածքը խմբագրված ու սրբագրված չի, նրանում բազում են ուղղագրական, կետադրական, շարահյուսական, ձևաբանական սխալները: Ինչ վերաբերվում է «թուրքերենին», ապա այո՛, իրականում այնտեղ կա նաև պարսկերենը, բայց ժողովրդի մեջ, իմ դիտարկումներով, ընդունված է այն ընդհանրական համարել թուրքերեն, իսկ պատմողը ժողովրդից մեկն էր ու կոնկրետ նարդու զառի այդ թվերի մասին այստեղ ուսուցողական դաս չէր գնում: Չգիտեմ, գուցե և կարելի է թուրքերենը փոխել «օտար լեզվով», կամ «խորթ բառերով», բայց մանրանալ ու գրել «թուրքերեն ու պարսկերեն բառերի խառնուրդով», կարծում եմ, որ չարժի

    Վարպետ ձյա, Rammstein > շնորհակալություն



    հ.գ. Rammstein, ցանկացած քննադատություն ու մեկնություն, վերջին հաշվով, սուբյեկտիվ է: Էնպես որ բոլորովին կարիք չկա «ինքդ քեզ թույլ չտալու» այդ սուբյեկտիվ տեսակետները հայտնել: Ավելին, այդ տեսակետներդ կարող են նաև օգնող լինել ինձ համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #68
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Բրեդբերիի "Գիշերային հանդիպումը" հիշեցի: Եթե դու չես տեսնում այն, ինչ ես եմ տեսնում, դեռ չի նշանակում, որ ես խելագար եմ
    Շատ լավն էր, ապրես
    Ես ոչինչ չեմ ուզում...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (18.02.2009)

  15. #69
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում GISastgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրեդբերիի "Գիշերային հանդիպումը" հիշեցի: Եթե դու չես տեսնում այն, ինչ ես եմ տեսնում, դեռ չի նշանակում, որ ես խելագար եմ
    Շատ լավն էր, ապրես
    Երևի թե ամոթ ա, բայց չեմ կարդացել

    Շնորհակալություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #70
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Ինձ շատ դուր եկավ: Հաճույքով կարդացի, իմ մտքի ասելիքն էլ կար: Վերնագիր հանդիսացող նախադասության ամեն անգամ հայտնվելը մեծ էներգիա էր տալիս: Սիրում եմ այս ոճը: Էլի եմ ուզում:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (19.08.2009)

  18. #71
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ շատ դուր եկավ: Հաճույքով կարդացի, իմ մտքի ասելիքն էլ կար: Վերնագիր հանդիսացող նախադասության ամեն անգամ հայտնվելը մեծ էներգիա էր տալիս: Սիրում եմ այս ոճը: Էլի եմ ուզում:
    Շնորհակալ եմ

    Նորերն էլ կլինեն
    Բայց չգիտեմ, թե երբ..

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (19.08.2009)

  20. #72
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Անմշակ է, մեկ–երկու շնչով է գրված ու ոչ այդքան հավեսով, բայց փոխարենը հավեսով կարդացվում է Անկեղծ ասեմ, չէի ցանկանա որ Չուկը հանկարծ ու ներկայացներ խորապես մշակված ու դրվագներով հարուստ պատմվածք այս ոճում, քանզի դա կվկայեր, որ Չուկը ջահել–ջահել արդեն վարի է գնում Սովորաբար արվեստը առանց զոհերի չի լինում, իսկական արվեստի հետևում տառապանքներ են։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այս պատմվածքի թեթև տարբերակն է ստացվել, չնայած որոշ երանգներ անթաքույց խորանալու հակումներ են ցուցաբերում… Ինչևէ, հայտնի խոսք կա. Տղամարդը ունի երկու ճանապարհ՝ կամ ամուսնանալ, կամ դառնալ փիլիսոփա, ես Չուկին անկեղծորեն ցանկանում եմ առաջինը, քանի որ դա փիլիսոփա դառնալուն չի խանգարում
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.08.2009), Հայկօ (20.08.2009)

  22. #73
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դու Աստծուն էլ չես հավատա

    Շնորհակալություն կարծիքի ու գովասանքի համար

    Միայի մի կետի հետ համաձայն չեմ. տղամարդը կարող է և ամուսնանալ և փիլիսոփա լինել, ըստ ինձ: Խոսքս իմ մասին չէ, ես փիլիսոփա չեմ ու չեմ լինի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատք Աստծուն, բայց ոչ Հիսուսին
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Կրոն
    Գրառումներ: 65
    Վերջինը: 05.08.2014, 00:52
  2. Արձակ. Նամակ Աստծուն
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 01.09.2010, 10:05
  3. Ո՞վ է ճանաչում Աստծուն…
    Հեղինակ՝ Hrayr, բաժին` Կրոն
    Գրառումներ: 159
    Վերջինը: 25.01.2009, 10:47
  4. 451թ.: Հավատա՞նք Եղիշեին
    Հեղինակ՝ dotsent, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 31.08.2008, 11:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •