Էտ կանաչ սմայլիկը երեւի մեջբերումից դուրս պիտի դնեիր, թե չէ ես այդպես չեմ գրել:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
լավն էր, այսինքն այն ինչ ասում էին ճիշտ է, բառախաղը շատ է, կրկնություններ կան, գուցե դժվար է կարդացվում, բայց ինձ դուր եկավ, սիրում եմ, որ ստեղծագործության միջոցով աշխարհին նայում ես տվյալ գրողի աչքերով, դա և գրողի անկեղծությունից է գալիս և կարդացողի ընդունման ձևից:
Ես մեկ ակնթարթ քայլեցի քո ոտքերով ու քո աչքերով տեսա, քո զգայարաններով զգացի
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Morpheus_NS (10.02.2009)

Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Morpheus_NS (10.02.2009)
…Հիշում եմ, որ ես անմարդաբնակ կղզում էի ու արդեն հարյուր յոթանասունչորս տարի էր, ինչ մարդու երես չէի տեսել... կամ էլ անմարդաբնակ կղզում չէի… համենայն դեպս կողքիս մարդ չկար, միայն ծաղիկներ ու ծառեր… Երեւի այգում էի… Իրո՛ք, այգում էի… Լա՛վ, ուրեմն նորից սկսեմ…
Հիշում եմ, որ տխուր նստած էի այգու նստարանին, ու աչքերիցս արցունքներ էին գլորվում… կամ էլ տխուր չէի, այլ ուրախ էի, իսկ արցունքներն էլ երջանկության արցունքներ էին… բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ արցունքներս մի աղջիկ տեսավ, եկավ ու նստեց կողքիս:
Հիշում եմ, որ նա շատ գեղեցիկ էր… կամ էլ ոչ այնքան, բայց դա բնավ կարեւոր չէ: Կարեորն այն է, որ նա չքնաղ հոգի ուներ, ու նրանից այնպիսի անսպառ լույս էր ճառագում, որ թվում էր, թե արեգակն է երկնքից իջել ու կողքիս նստել:
Հիշում եմ՝ նա կամացուկ ինչ-որ բան շշնջաց ականջիս… կամ էլ ոչինչ չասեց, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես իմ կողքին զգացի նրա ներկայությունը, ու ինձ թվաց, թե կյանքում ոչինչ ավելի շատ չեմ տենչում, քան նրան միշտ իմ կողքին տեսնել:
Հիշում եմ, որ նա ինձ շրջապատող բնությունից՝ ծաղիկներից, արեգակից ու իր հոգուց մի աշխարհ պատրաստեց… կամ էլ այդ աշխարհը նա իր հետ էր բերել, բայց դա այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ այդ աշխարհը նա ինձ նվիրեց:
Հիշում եմ, որ հասկացա, որ սիրում եմ նրան… կամ էլ դա սեր չէր, այլ ամբողջովին ուրիշ՝ ավելի պարզ, ավելի մաքուր մի զգացմունք, որը թերեւս կարելի է հարազատություն անվանել, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես պատրաստ էի ամեն ինչ անել, որ մենք չբաժանվենք:
Հիշում եմ, որ ես նրան ասացի, որ նա շատ թանկ է ինձ համար, որ երբեք թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը նրան ցավ պատճառի… կամ էլ ոչինչ չասացի, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նա հասկացավ այդ ամենը ու… ժպտաց… ու ինձ թվաց, որ արեւը սկսեց մի փոքր ավելի շատ ջերմություն տալ աշխարհին, որ այս աշխարհը մի քիչ ավելի բարի դարձավ:
Այդ օրվանից ուղիղ հարյուր յոթանասունչորս տարի է անցել… Հիշում եմ, որ ամբողջ այդ ընթացքում ես միշտ նրա հետ եմ եղել… կամ էլ գուցե սխալվում եմ, գուցե այդ օրը մենք իրար տեսանք առաջին եւ վերջին անգամ…գուցե նույնիսկ այդ աղջիկն այս կյանքում ինձ չի էլ հանդիպել, բայց ես մի բան գիտեմ, ու դա է ինձ համար ամենակարեւորը… իմ սրտում, իմ հոգում ես մի աշխարհ ունեմ… ու այդ աշխարհը նա է ինձ նվիրել…
Նվիրվում ա հընգերներիս:
Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 02.04.2009, 17:56:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
*e}|{uka* (02.04.2009)
Մորֆիուս ջան, կարդացի, կարդացի նաև բոլոր արձագանքները, ասելու միլիոն բան ունեմ, հո բոլորը չեմ ասելու, ուզում եմ պատմել սրանից 175 ( +1 ) տարի առաջ կատարված մի դեպքի մասին…
Ուսանողական հանրակացարանի շատ հարմարավետ սենյակում 17-18 (վերջապես տարիքս իմացար) տարեկան ուսանողներով հավաքվել՝ դասական երաժշտություն էինք լսում: Շատ կարևոր էր, հասկանու՞մ ենք մենք այդ երաժշտությունը, թե չէ: Համեստուհին աչքերը կկոցած սկսեց Սարասատեի «Գնչուական մեղեդիների» ռիթմով շարժել մարմինը… Ստեփանն ասաց. «Ըհը, ըհը, Համեստն արդեն հասկանում ա»…Դրանից մի քանի օր հետո ես էլ արդեն կարգին «հասկանում էի» Բեթհովենի Լուսնի սոնատը…Մորֆիուս ջան, ականջդ բեր, ասեմ՝ ոչինչ էլ չեմ հասկացել: Լավն էին և Սարասատեն, և Բեթհովենը, և Վիվալդին ու Գրիգը… Բայց ինչ է նշանակում հասկանալ … զգացածը: Ես կարծում եմ զգացածը հնարավոր է միայն զգալ:
Ես զգացի, Մորֆիուս, կեցցես!!!![]()
Վերջին խմբագրող՝ Եկվոր: 03.04.2009, 09:25:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Chilly (03.04.2009), Kita (03.04.2009), Morpheus_NS (03.04.2009), Փոքրիկ (11.04.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ