User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Հիշում եմ....

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիշում եմ....

    Հիշում եմ, որ քայլում էի, բայց թե ուր էի քայլում, չեմ հիշում: Հիշում եմ, որ ձյուն էր գալիս, կամ էլ կարկուտ էր գալիս, բայց դա այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես տաք էի հագնվել ու չէի մրսում:

    Հիշում եմ, որ ծառեր կային, կամ էլ թփեր էին, բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ կանաչ էին, իսկ ես կանաչ գույն շատ եմ սիրում:
    Հիշում եմ, որ երիկո էր, կամ էլ գիշեր էր, բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ մութ էր, ու ոչ ոք ինձ չէր տեսնում, նույնիսկ ծառերը, որ թփեր էին կամ թփերը, որ ծառեր էին:

    Հիշում եմ, որ մի աղջիկ կար, կամ էլ արդեն կին էր, բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ նա իգական սեռի ներկայացուցիչ էր ու բավական գեղեցիկ էր:

    Հիշում եմ, որ այդ կինը կամ էլ աղջիկը թփերի կամ էլ ծառերի տակ էր կանգնած, ու նրա ուսերին կարկուտի կամ էլ ձյան հետքեր կային: Հիշում եմ նաեւ, որ այդ աղջկա կամ կնոջ աչքերը թաց էին: Երեւի արտասվել էր, կամ էլ աչքերը անձրեւից էին թրջվել:

    Ուրեմն ո՛չ ձյուն էր, ո՛չ կարկուտ, այլ անձրեւ… Գուցե անձրեւ էր, գուցեեւ լաց էր եղել, աբյց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նա տխուր էր, ու ես նրա մոտով անցնելիս թախիծ տեսա նրա աչքերում:

    Բայց ինչպե՞ս տեսա, եթե շուրջս մութ էր: Գուցե թփերը ծառեր չէին, ծառերն էլ թփեր չէին… գուցե ծառերն ու թփերը ցերեկային լույսեր էին: Կամ էլ ոչ թե երեկո կամ գիշեր էր, այլ առավոտ… կամ էլ ցերեկ, բայց դա էլ այնքան կարեւոր չի: Կարեւորն այն, է որ ես նրա աչքերում թախիծ տեսա ու հասկացա… Բայց թե ինչ հասկացա, ես չեմ հիշում:

    Հիշում եմ, որ նրա մոտով անցա ու կանգ չառա կամ էլ կանգնեցի, բայց դա հիմա ընդհանրապես կարեւոր չի: Կարեւորն այն է, որ ես անցա նրան, որ նա հետեւում մնաց:

    Հիշում եմ, որ մի պահ հետ նայեցի, բայց նա արդեն այնտեղ չէր կամ էլ այնտեղ էր, բայց չէր երեւում, կամ էլ ես չէի ուզում տեսնել ու չէի տեսնում: Բայց դա էլ այնքան կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես այն ժամանակ հետ նայեցի ու հիմա էլ ժամանակա առ ժամանակ հետ եմ նայում…

    … Հիշում եմ, որ քայլում էի, բայց թե ուր էի քայլում, չեմ հիշում: Բայց դե արդեն հարյուր յոթանասունչորս տարի է անցել, ու արդեն կարեւոր չի, որ շատ բաներ մոռանում եմ: Կարեւորն այն է, որ ինչ որ բան դեռ հիշում եմ:

    Գիտեմ՝ մի հարյուր յոթանասունչորս տարի հետո հիշելու եմ, որ հարյուր յոթանասունչորս տարի առաջ ինչ-որ բան գրում էի, բայց չեմ հիշելու, թե ինչ: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ, քանի որ գրածս պահելու եմ, որ հարյուր յոթանասունչորս տարի հետո, երբ հիշեմ, որ հարյուր յոթանասունչորս տարի առաջ ինչ-որ բան էի գրում, բայց չհիշեմ, թե ինչ, հանեմ, կարդամ ու հասկանամ, թե ինչ եմ գրել: Կամ էլ կկարդամ բայց չեմ հասկանա, ինչպես հիմա չեմ հասկանում… կամ էլ հասկանում եմ, բայց չեմ հասկանում, թե ինչ եմ հասկանում: Բայց դա այնքան էլ կարեւոր չի… կարեւորն այն է, որ դուք հասկանաք:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (07.02.2009), Ambrosine (08.02.2009), Kita (02.04.2009), Moon (08.02.2009), Nadine (02.04.2009), Sona_Yar (02.04.2009), unknown (08.02.2009), Արմինե (02.04.2009), Եկվոր (03.04.2009), ԿԳԴ (07.02.2009), Հայկօ (07.02.2009), Ուրվական (07.02.2009), Ռուֆուս (08.02.2009), Փոքրիկ (03.04.2009), Քամի (07.02.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիշում եմ ...
    Հեղինակ՝ Nimra, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.07.2012, 01:13
  2. Պոեզիա. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...
    Հեղինակ՝ Գառնիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 03.03.2009, 13:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •