Մորֆիուս ջան, կարդացի, կարդացի նաև բոլոր արձագանքները, ասելու միլիոն բան ունեմ, հո բոլորը չեմ ասելու, ուզում եմ պատմել սրանից 175 ( +1 ) տարի առաջ կատարված մի դեպքի մասին…
Ուսանողական հանրակացարանի շատ հարմարավետ սենյակում 17-18 (վերջապես տարիքս իմացար) տարեկան ուսանողներով հավաքվել՝ դասական երաժշտություն էինք լսում: Շատ կարևոր էր, հասկանու՞մ ենք մենք այդ երաժշտությունը, թե չէ: Համեստուհին աչքերը կկոցած սկսեց Սարասատեի «Գնչուական մեղեդիների» ռիթմով շարժել մարմինը… Ստեփանն ասաց. «Ըհը, ըհը, Համեստն արդեն հասկանում ա»…Դրանից մի քանի օր հետո ես էլ արդեն կարգին «հասկանում էի» Բեթհովենի Լուսնի սոնատը…Մորֆիուս ջան, ականջդ բեր, ասեմ՝ ոչինչ էլ չեմ հասկացել: Լավն էին և Սարասատեն, և Բեթհովենը, և Վիվալդին ու Գրիգը… Բայց ինչ է նշանակում հասկանալ … զգացածը: Ես կարծում եմ զգացածը հնարավոր է միայն զգալ:
Ես զգացի, Մորֆիուս, կեցցես!!!![]()
Էջանիշներ