- «Լավագույն դուետ» նոմինացիայի համար տրված մրցանակի տերը ճանաչված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանն է, որի հետ կատարել եմ երգը` «Լիրիկականը»: Ուստի այս պարագայում հաշվի չէր կարող առնվել այն հանգամանքը՝ դու իրե՞նց շրջանակից ես, թե՞ ոչ: Ես դեռ այն ժամանակ նշեցի, որ ով էլ երգեր տիկին Ֆլորայի հետ, իմ փոխարեն նա էր մրցանակը կիսելու: Իսկ ինչ վերաբերում է «Լավագույն տեսահոլովակին»՝ («Մայրիկ»), այդ մրցանակով ոչ թե իմ, այլ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի աշխատանքն էր գնահատվում: Ու թող տպավորություն չստեղծվի, թե անցյալ տարի 2 մրցանակ եմ ստացել:
Էջանիշներ