Բյուրակն-ի խոսքերից
Ի՞նչ ասեմ, իրոք խայտառակություն էր: Ինչու՞ պետք է լավագույն երգչուհի անվանակարգում երկուսն էլ հաղթող ճանաչվեին, իսկ լավագույն երգիչ մրցանակը միայն Հայկոն պետք է ստանար: Միստեր Իքսն աչքիս լույս չէ, ինձ համար մեկ է՝ նա կլինի, թե Հայկոն, բայց շատ անարդար ստացվեց, որ երգչուհիները երկուսն են, երգիչը՝ մեկը, մանավանդ որ երկու անվանակարգերում էլ երկու հոգի էին ներկայացված: Ի դեպ, սրա մասին էլ ասեմ, որ մյուս թեկնածուները հրաժարվել են, դրա համար երկու հոգի են մնացել: Դե, հասկանում եք երևի, մարդիկ վախենում էին պարտվելուց, դրա համար էլ հրաժարվել էին:
Գոնե լավ էր, որ Էմմին կենդանի կատարեց, ոչ թե մյուսների նման հանդիսատեսին էշի տեղ դրած բերանը բացեց-փակեց:
Լավ էր մեկ էլ, որ տարվա հիթը ՀԱՅՔ խմբին տվեցին: Լավն են, վատն են, էական չէ: Իմ կարծիքով շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ դա ընդհանրապես ամբողջ Հայաստանում ամենաշատ հնչած, ամենատարածված երգն է եղել, իսկական հիթ էր:
Անդրեն էլ չափից դուրս շատ է երես առել: Ահավոր տհաճ էր, երբ մոտավորապես այսպիսի բան ասաց. «Ցավում եմ, որ հիմա ժյուրին ինձ չի քվեարկելու: Ինձ գնահատում է միայն ժողովուրդը»:
Մեկ էլ Արամ Ասատրյանին հիշելն էր ծիծաղելի: Այստեղ «գնա, մեռի, արի, սիրեմ» տարբերակն էր, որովհետև երգչի կենդանության օրոք նրա երգերի հեռարձակումը պարզապես արգելված էր Հ1-ով:
Մի խոսքով, քաղքենիական տհաճ շոու էր:
Էջանիշներ