Ի՞նչ ակնկալիքներ ունեիք և որքանո՞վ դրանք իրականացան
Ի՞նչ ակնկալիքներ ունեիք և որքանո՞վ դրանք իրականացան
Խայտառակություն էր: Բառերն էլ են ափսոսՍյունիք-ի խոսքերից
Առանձնապես ակնկալիքներ չկային.... Բայց վերջնականապես հիասթափվեցի.... Շատ ձանձրալի էր, ամեն ինչ առանց այդ էլ պարզ էր..... Առանձին թեմա է Էմմին, որը վերջնականապես լկտիացել է............ Առանձին թեմա է նաև Արմինկան........... Նաև Լուսինեն, որն ընդհանրապես հաղորդավար լինելու իրավունք չունի......... Ամեն դեպքում եղան նաև լավ բաներ......... Վարդուհի Վարդանյանի մրցանակը, և այն որ տարվա հայտնություն անվանակարգը նրա անունով է լինելու.... Այն որ հիշեցին Արամ Ասատրյանին...... .և իհարկե, Անդրեն, որը երեկ արտակարգ իրեն դրսևորեց......... Նաև բացահայտեցի Սոֆի Մխեյանին, արտակարգ պարեց.................
Իսկ կասես ինչումն է Էմմիի լկտիությունը?Սյունիք-ի խոսքերից
Իմ սպասելիքները չիրականացավ:
Ավելացվել է 2 րոպե անց
Էմմի մասին ավելի լավ է չխոսել, լրիվ խայտառակություն էր:Սյունիք-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Angelina: 15.12.2006, 16:03: Պատճառ: Գրառման ավելացում։
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Եթե հետևել ես, կիմանաս.....Real_one-ի խոսքերից
Ես ուղղակի չհասկացա, թե ով եղավ լավագույն երգչուհին![]()
Վերջին խմբագրող՝ Kita: 05.08.2007, 12:03: Պատճառ: #
Հասմիկ+Էմմի=երգչուհիlinus-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Kita: 05.08.2007, 12:05: Պատճառ: #
Ես դժգոհ չէի: Համենայն դեպս հետաքրքրությամբ մինչև վերջ նայեցի: Սովորաբար կեսից ալիքը փոխում էի: Չեմ կարող ասել, որ անմակարդակություն էր ու լավ չէր կազմակերպած:
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Դե Անդրեն միշտ էլ լավնա:Սյունիք-ի խոսքերից
Ինձ էլ դուր եկավ Վարդուհուն մրցանակ տալու պահը:
PS.Բայց Էմմին իրոք լկստվելա:![]()
Ի՞նչ ասեմ, իրոք խայտառակություն էր: Ինչու՞ պետք է լավագույն երգչուհի անվանակարգում երկուսն էլ հաղթող ճանաչվեին, իսկ լավագույն երգիչ մրցանակը միայն Հայկոն պետք է ստանար: Միստեր Իքսն աչքիս լույս չէ, ինձ համար մեկ է՝ նա կլինի, թե Հայկոն, բայց շատ անարդար ստացվեց, որ երգչուհիները երկուսն են, երգիչը՝ մեկը, մանավանդ որ երկու անվանակարգերում էլ երկու հոգի էին ներկայացված: Ի դեպ, սրա մասին էլ ասեմ, որ մյուս թեկնածուները հրաժարվել են, դրա համար երկու հոգի են մնացել: Դե, հասկանում եք երևի, մարդիկ վախենում էին պարտվելուց, դրա համար էլ հրաժարվել էին:
Գոնե լավ էր, որ Էմմին կենդանի կատարեց, ոչ թե մյուսների նման հանդիսատեսին էշի տեղ դրած բերանը բացեց-փակեց:
Լավ էր մեկ էլ, որ տարվա հիթը ՀԱՅՔ խմբին տվեցին: Լավն են, վատն են, էական չէ: Իմ կարծիքով շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ դա ընդհանրապես ամբողջ Հայաստանում ամենաշատ հնչած, ամենատարածված երգն է եղել, իսկական հիթ էր:
Անդրեն էլ չափից դուրս շատ է երես առել: Ահավոր տհաճ էր, երբ մոտավորապես այսպիսի բան ասաց. «Ցավում եմ, որ հիմա ժյուրին ինձ չի քվեարկելու: Ինձ գնահատում է միայն ժողովուրդը»:
Մեկ էլ Արամ Ասատրյանին հիշելն էր ծիծաղելի: Այստեղ «գնա, մեռի, արի, սիրեմ» տարբերակն էր, որովհետև երգչի կենդանության օրոք նրա երգերի հեռարձակումը պարզապես արգելված էր Հ1-ով:
Մի խոսքով, քաղքենիական տհաճ շոու էր:
իսկ "ոչ այնքան" տարբերակ ինչու չկա
Ապրես։Սյունիք-ի խոսքերից
Շատ ճիշտ կռահեցիր
![]()
Մենակ մի բան կարող եմ ասել։ Սա կրկին ապացուցում է կեղծված մրցանակաբաշխության փաստը։ Ամեն ինչ նախապես որոշված է լինում։![]()
Կամաց-կամաց թող մտածեն, ո՞նց անեն, որ օրերից մի օր մեր հայ «արդարություն սիրող» աստղերը դառնան նախագահի անձնական երգիչը։![]()
Հ.Գ. Արժանի էր միայն Սիլվա Հակոբյանը, այն էլ bbc-ից ստացված մրցանակը։![]()
Քանի որ մրցույթի բացասական կողմերն այնքան շատ էին,դրա համար թվեմ այն պահերը,որոնք ես հավանեցիՆախ Վարդուհի Վարդանյանի անունով մրցանակի անվանակոչումը,Սիլվայի մռցանակ ստանալն ու տարվա հիթ համարված Հայքի «Քամի» երգը
Քիչ թե շատ արդարացիորեն ու արժանի մրցանակ ստացողներն են եղել Հայքն ու Սիլվան
![]()
![]()
Մնացածի մասին ուղղակի լռեմ...![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Տեսնու՞մ ես, ասում եմ էլի, էս մրցույթը շատ կանխատեսելի է դարձել, այն դիտելիս մարդիկ պետք է այսպես լինեն...քաղաքացի-ի խոսքերից
ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆ ԼՐԻՎ ՍՊԱՌԵԼ Է
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ