User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Կյանքի իմաստը...

  1. #1
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Կյանքի իմաստը...

    Հիմար հեքիաթ կյանքի իմաստի մասին....

    Կար չկար մի մարդ կար, կամ մի մարդ կա, եթե, իհարկե, չի մեռել... այդ մարդը դժվար բնավորության տեր էր, ավելի շուտ բնավորությունն էր նրա տերը…
    Բայց այսպիսի սկիզբ պատմության համար, թերևս, այնքան էլ հարմար չի, այն, ավելի շատ վերջի է նման : Իսկ այդպես ընդունված չէ:
    Այդ մարդը շատ տարօրինակ անուն ուներ , նրան Ֆրանկիշտեյն Բատռուդինուս էին կանչում: Իսկ գյուղում, որտեղ այդ մարդը բնակվում էր, դեռ մանկուց «Խելքի տոպրակ» էին դրել: Նա ամուսնացավ Մարիսուելի հետ, որը մի աղքատ աղջիկ էր:Մարիսուելը որպես օժիտ իր հետ մի վերմակ էր բերել: Մտնելով այդ վերմակի տակ , ամբողջ աշունն ու ձմեռը Ֆրանկիշտեյնը խորհրդածում էր կյանքի իմաստի մասին, իսկ ամառը փռվելով տան դիմացի բալենու տակ, անվերջ գլուխ էր կոտրում այսպես կոչված կեցության պրոբլեմի վրա: Բալենու տակ նա ժամը հինգին դադարում էր մտածել, որովհետև Մարրսուելը այդ ժամանակ նրան նախաճաշ էր բերում: Ձմռանը , երբ տունը տաքացրած չէր լինում, իսկ դրսում սառնամանիք էր, Ֆրանկը վերմակի տակից ոտքը դուրս էր հանում, որ մի լավ մրսի, իսկ հետո նորից փախցնում էր ու խրում վերմակի տակ :
    -Ահա՛ թե որն է կյանքը,- ասում էր նա;-Եթե մարդու ոտքը անընդհատ տաք է լինում և երբեք ցրտի երես չի տեսնում, ինչ հետաքրքրություն կա դրա մեջ: Իսկ երբ ես ոտքս հանեցի վերմակի տակից, թողեցի , որ մի լավ մրսի, զգացի, որ ապրում եմ : Հենց այնպես հազար ու մի տեսակ մտքեր էին գալիս մտնում գլուխը:Իսկ Մարիսուելը միշտ բողոքում էր, էս է պետք, էն է պետք:
    «Աստվա՛ծ իմ,- մտածում էր Ֆրանկը,- ես ի՞նչ կարող եմ սրան ասել, ճիշտ է կնիկ արմատը հասկանալը հասկանում է, միայն թե այսինչ տեղից այնինչ տեղը: Ինչ խոսք նա հասկանում է, բայց այնքան ժամանակ, քանի դեռ հետդ վերմակի տակ պառկած է…Ա՜յ թե իմանար խելքիս ի~նչ է փչել, լավ հախիցս կգար : Այնպես կլրբանար, որ…»:
    Իսկ , երբ Մարիսուելը քնում էր, Ֆրանկիշտեյնը շարունակում էր մտածել այն տեղից, որտեղ կանգ էր առել :Ձմեռը վերմակի տակ, ամառը բալենու: Եվ ահնընդհատ մտածում էր. մտածում, մտածում... Նրա մտքերը սլանում էին մի ուղղությամբ. Ի՞նչ կլիներ, եթե դա չլիներ, եւ ինչու՞ է դա լինում, եթե դա լինում է : Եվ ի՞նչ կլիներ , եթե նա այս ամենը լքեր ու գնար աշխարհով մեկ շրջելու : Ինչե՜ր ասես , որ չէր տեսնի , ինչե՜ր ասես որ չէր ճաշակի, ում ասես , որ չէր հանդիպի :Նա այդ մտքերը տաքացնում էր իր կրծքին և զգում էր, որ դրանք հաղթում են իրեն : Ու հաղթված մեր Ֆրանկիշտեյնը քնում էր : Որքան ավելի շատ էր մտածում այնքան ավելի շատ էր վախենում այն Ֆրանկից, որը նստել էր իր մեջ : Եվ այնժամ նր մեջ խոսակցություն էր սկսում մյուս` երկրորդ Ֆրանկը : «Եվ սա կյա՞նք է կոչվում: Սա՞ է կյանքը; Դու գիտես կյանքը ի՜նչ է ...» : Նրա մեջ ամեն ինչ կծկվում էր, անսահման ձանձրույթից ու թախիծից: Կոկորդը տոչորվում էր ծարավից, բայց ոչ թե գարեջրի, այլ կյանքի : Նա կամացուկ վեր էր կենում և դուրս էր գալիս նստում դռան շեմին և սկսում էր ականջ դնել կյանքին :
    Բայց կյանքի ձայնը չէր լսում : «Ի՞նչ եմ լսում:Անդո՜րր: Եվ դա կյանքի բովանդակությունն ու իմա՞ստն է »: Գիշերները երկար հառաչում էր վերմակի տակ, ցերեկը ծառերի : Իսկ Մարիսուելը կպչելով նրանից, միշտ անհանգստացած հարցնում էր:
    -Քեզ ի՞նչ է պատահել, Ֆրանկիշ, ախր քեզ ի՞նչ է պատահել: Ասա՛ ինձ, սիրտդ բաց արա իմ առաջ, ես այնքան էլ հիմար չեմ ինչքան թվում է:
    Գարնանը նա վերմակի տակից փոխադրվեց բալենու տակ : Տաքությունը հոսեց մարմնով, և ջերմության բարձրացման հետ միասին ավելի ու ավելի վեր խոյացան նրա երազանքները: Իսկ մի գեղեցիկ օր, երբ կինը երեխաների հետ տանը չէր, Ֆրանկը ասաց. « Հիմա՛ կամ երբե՛ք»: Նա վերցրեց փայտը, որը վաղուց արդեն տաշել պատրաստել էր, գլխարկի եզրին խրեց փետուր և տոնական քայլերով, թեև ավազակային զգուշությամբ, դուրս եկավ գյուղից : «Շուտով ամեն ինչ կփոխվի,- որոշեց իր մեջ Ֆրանկիշտեյնը,-աշխարհը այն աստիճան փոփոխական է, որ երկար այսպես շարունակվել չի կարող: Աշխարհը սա այսպես չի թողնի, չէ, որ այսպես թողնել`նշանակում է իրեն իսկ դեմ գնալ »: Եվ նա գնում էր առաջ, ինչպես գնում է սովորական ճամփորդը, և անվերջ ծածկվում էր ճանապարհի փոշով: Մեկ մեկ հիշում էր Մարիսուելին-վերադարձե՞լ էին արդյոք տուն, և ուրախանում էր, որ ինքը մենակ է :
    -Ահա և ես դուրս եկա լայն աշխարհ,- ուրախացավ Ֆրանկը,- ահա և իմ առաջ բացվեց աշխարհը : Հիմա գնալով ամեն ինչ կլավանա, և ամեն րոպե մի նոր բան կլինի : Հինգ օր հետո փոխվեց երկինքը, հետո`բնությունը, իսկ այնուհետև`մարդիկ :
    -Վերջապես կփոխվի իմ կյանքը : Ողջունում եմ քեզ , իմա՜ստ: Շա՜տ սպասված էություն...
    Երեկոյան նա կրակ էր անում, ու կրակի կողքին նստած, երանությամբ նայում էր բոցկլտոցին : Նա պառկելիս գլուխը միշտ դնում էր, իր հայրենական հարազատ գյուղի հակառակ կողմը, որպեսզի ուղղությունը չկորցնի : Նա այդպես ավելի լավ էր քնում : Բայց մի օր նա անհանգիստ երազներ տեսավ : Ֆրանկիշտեյնը մի կողքից մյուսն էր շրջվում, և այնտեղ, որտեղ նրա ոտքերն էին դրված, հանկարծ հայտնվեց գլուխը, իսկ այնտեղ, որտեղ գլուխն էր, ոչինչ չմնաց : Ահա այդպես Ֆրանկը շրջվեց հակառակ կողմը, ինքն անգան այդ չենթադրելով: Ազնվորեն ասած , մարդկանց հետ դա հաճախ է պատահում; Մեկ էլ տեսար աչքները բաց են անում, և պարզվում է, որ բոլորովին ուրիշ ուղղության վրա են: Երբ առավոտյան Ֆրանկը արթնացավ. մարմինը մի տեսակ ջարդվում էր, բայց իհարկե մոռացության չէր մատնվել խառը երազները : Ձեռքերը տարավ դեպի գլուխը, տեղում էր, դա որոշակի արիություն տվեց նրան , քաջաբար գուլպաները քշտեց ոտքերին և վեր կացավ:
    «Շարժվենք առաջ,- ասաց իրեն Ֆրանկը: Հիմա արդեն ամեն ինչ կփոխվի: Ես ինչպես ասում են, ավելի մոտ կլինեմ նպատակիս, կյանքի սահմանին,իսկ գուցե նաև կյանքի էությանն ու իմաստին»:
    Եվ այսպես նա գնում էր գնում, էլ ի՞նչ իմաստություններ անելու տեղ էր գնում միայն Աստված գիտեր: Հինգ օր հետո նորից պեյզաժը սկսվեց փոխվել : Փոփոխված պեյզաժը իր մեջ առաջանցում էր ավելի ու ավելի հաճելի զգացումներ, իսկ հաճելիի հետ մարդ դժվար է քայլում, հաճելիի հետ ավելի լավ է պառկել : Նա հենց այդտեղ, իր համար շատ համակրելի, բայց վայրի բալենի գտավ, ամբողջ իր էությամբ նստեղ ծառի տակ, իսկ քիչ հետո նաև պառկեց : Այժմ , երբ նրան թվում էր, թե ինքը մոտ է նպատակին, այլևս չէր շտապում:Եվ սկսեց խորհել չշտապելու պատճատած բեկրանքի մասին :Այս երկու շաբաթվա ընթացքում, երբ մեր հերոսը իմաստի հետևից էր գնում, Մարիսուելը ամեն օր նախաճաշ// կարտոֆիլի վռիկ// էր բերում բալենում մոտ, հավատալով որ ամուսինը այնտեղ կլինի, երբեմն հաճությամբ, երբեմն առանց հաճույքի, բայց միշտ վռիկը ձեռքին: Նա ինքն իրեն համոզել էր, որ միայն նայելը. թե ոնց է ամուսինը վռիկը լցնում փորը գերագույն հաճույք է կնոջ համար : Եվ այսօր վերջին անգամ, Մարիսուելը որոշել էր// թեև դա առաջի անգամ չէր//, եթե Ֆրանկը բալենու տակ չգտնի ապա վռիկը կթափի իր դժբախտ կերպարի վրա ու կսկսի կյանքը վայելել : Այդժամ էլ Մարիսուելը տեսավ, որ բալենու տակ մի տղամարդ է պառկած:Որսորդի նման նրա երեսը մազակալած էր, փռվել էր ողջ երկայնքով : Դեմքը կարծես թափառաշրջիկի լիներ : Մարիսուելը տեղավորվեց նրա կողքին, սպասելով , թե երբ կարդնանա : Նրա քթի տակ դրեց մի ափսե վռիկ, և Ֆրանկիշը երազի մեջ սկսեց լաց լինել, բայց լաց էր լինում մի տեսակ ուրախ : Այդտեղ Մարիսուելը զգաց , որ ինքը նորից ամուսին ունեցող կին է, և մատով բզեց Ֆրանկին : Ֆրանկը արթնացավ :
    «Ամեն ինչ կարգին է Ֆրանկ,- ասաց նա իրեն:- Սկզբում փոխվեց երկինքը, հետո պեյզաժը, հետո քնում ես բալենու տակ, արթնանում , իսկ սքանչելի օտարերկրուհին կարտոֆիլի վռիկն է դնում արդեն քթիդ առաջ: Կանացի այդ տիպը դուր է գալիս ինձ, վռիկը`նույնպես, իսկ կյանքը` ավելի շա՜տ : Ես մոտենում եմ կյանքի իմաստին »:
    -Սքանչելի՛ օտարերկրուհի,- ասաց նա նրբանկատորեն,-ձեր վռիկը բուրում է անդիմադրելի հրապուրանքով : Ես կարծում եմ դա համեմունքներով պատրաստված նոր կարտոֆիլի վռիկ է, և ո՞վ է այն երջանիկ մարդը, որը երանությամբ պետք է հագենա դրանով:
    -Օ՜ , դուք իրավացի եք,պարո՛ն, սա կարտոֆիլի իսկական վռիկ է ,-պատասխանեց Մարիսուելը, նա կարծեց, որ Ֆրանկիշտեյնը կատակ է անում: -Ահա՛ ձեզ գդալ, բարեհաճեցեք համտեսել : Ֆրանկը համտեսում էր, իսկ Մարիսուելը նվիրված հավատարմությամբ նայում էր նրան :
    «Որքան են նման այս օտարերկրուհին ու իմ դժբախտ կինը, ինչպես ջրի երկու կաթիլ,- մտածեց Ֆրանկը:- Գոտկատեղից վերև շատ են նման, ներքև` նույնպես :Սակայն այս կինը ստեղծված է սիրո համար : Սրա արտաքինը շքեղ է, իսկ ներքինը հրապուրչ է և կրակոտ: Ես պետք է սրան իմ հիացմունքն արտահայտեմ »:
    -Ձեր վռիկը ես ավելացումներով կուտեի, երկու, երեք անգամ , սքանչելի օտարերկուհի,-ասաց նա:- Ես այն կարող էի ուտեի ամբողջ օրը: Դուք , ըստ երևույթին, նկատեցիք, թե ես ինչպիսի բովանդակությամբ եմ զննում ձեզ: Սա հենց այնպես հետաքրքրություն չի, սքանչելի օտարերկրուհի: Սրա մեջ ճակատագրական բան կա :Դուք ինձ հիշեցնում եք իմ սիրած կնոջը, որին ես լքեցի:Դուք այնքան երիտասաարդ տեսք ունեք, որ կարծես նրա կրտսեր քույրը լինեք:
    «Ճարս ինչ,- որոշեց Մարիսուելը,- խեղճը խելքը թռցրել է, բայց ես նրան կխնամեմ ու ոտի կկանգնեցնեմ »:
    -Ո՞վ եք դուք, սքանչելի տիկին,- հացրեց Ֆրանկիշտեյնը: -Կարո՞ղ եմ արդյոք ես հույս ունենալ, հարցնում եմ առանց այս ու այն կողմ ընկենլու :
    -Ախր ես ձեզ ամենևին էլ չեմ ճանաչում, պատասխանեց մի տեսակ տարօրինակորեն Մարիսուելը: -Եթե դուք փեշերի հետևից քաշ եկողներից չեք, շատ գոհ կլինեմ: Միայնակ լինելը հեշտ չէ երիտասարդ կնոջ համար :
    -Տիկի՛ն,- վճռական հայտարարեց Ֆրանկտեյնը, -ես սովոր եմ ուղիղ ու ամենակարճ ճանապարհով գնալ դեպի նպատակ:
    -Համեցեք իմ տուն, ճանապարհորդ,- պատասխանեց Մարիսուելը: Միայն եկեք այն ժամանակ, երբ մութը կընկնի, երբ ես երեխաներիս արդեն քնացրած կլինեմ:
    Ահա թե ինչպես Ֆրանկը բնակչություն հաստատեց իր սեփական տանը, որը նրան մի քիչ ուրիշ երևաց: Նա ուրախացավ , որ ուրիշի երեխաները իր մեջ բարեհոգի մարդու են տեսնում : Չի կարելի ասել, թե նա աշխատանքով իրեն նեղություն էր տալիս : Գիշերները երկար հառաչում էր վերմակի տակ, ցերեկը`բալենու : Իսկ Մարիսուելը կպչելով նրանից , միշտ անհանգստացած հարցնում էր.
    -Քեզ ի՞նչ է պատահել, Ֆրանկիշ, ախր քեզ ի՞նչ է պատահել :Ասա՛ ինձ, սիրտդ բաց արա իմ առաջ, հո ես այնքան էլ հիմար չեմ. ինչքան թվում է:
    «Օ՜ աստված իմ,- մտածում էր Ֆրանկը,- կարո՞ղ եմ արդյոք ես սրան ասել: Չէ՞ որ կնիկարմատի խելքը միայն այս կետից այն կետն է: Ես ինչպե՞ս կարող եմ սրան ասել, որ կարոտել եմ իմ Մարիսուելին ու մի տուն լիքը խեղճ երեխաներիս, որոնք ջրի երկու կաթիլի պես նպան են այս երեխաներին: Կարո՞ղ եմ արդյոք ես երջանիկ լինել, եթե չգիտեմ, թե նրանք ոնց են ապրում : Եթե ես կարողանայի նրանց մոտ վերադառնալ գոնե մեկ րոպեով, գուցե կյանքի իմաստը դրա մեջ է: Բայց ինչպե՞ս վերադառնաս: Եվ որտե՞ղ է երջանկությունը: Այստե՞ղ , թե՞ այնտեղ: Ի՞նչ իմանաս...
    Այդպես անցավ գարունը, ամառը և աշունը : Իսկ ձմեռը, երբ դուրսը զարհուրելի ցուրտ էր, իսկ խրճիթը չէր տաքացվում, Ֆրանկը ոտքը վերմակի տակից դուրս էր հանում և թողնում, որ մի լավ մրսի, իսկ հետո ներս էր քաշում նորից, դնում վերմակի տակ, այն վերմակի, որը Մարիսուելն էր հետը բերել որպես օժիտ :
    -Օհո՜, ահա՛ թե որտեղ է կյանքի զգացումը,- ասում էր նա իրեն,- եթե ոտքդ անընդհատ տաք է, ինչ օգուտ կա դրանից: Բայ երբ դուրս ես հանում, թողնում ես , որ մի լավ մրսի, իսկ հետո ներս ես քաշում վերմակի տակ, որտեղ տաք է, իսկույն զգացվում է, որ ապրում ես: Բայ թե ինչու ես ապրում դա դու չգիտես: Գուցե հենց կյանքի իմաստն ու բոլոր հիմքերի հիմքը այդ է : Վերջապես նրա աչքերը փակվում էին, ու նա քնում էր : Եվ այդտեղ արդեն նա կատարյալ երջանիկ էր ...
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 07.02.2009, 03:09:
    Чеширский КотЭ

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.02.2009), CactuSoul (20.05.2010), Chuk (10.02.2009), Jarre (22.02.2009), Mark Pauler (21.05.2010), Moon (10.02.2009), Morpheus_NS (07.02.2009), murmushka (07.02.2009), Selene (21.02.2009), Tig (09.02.2009), Արէա (21.05.2010), Երկնային (10.02.2009), Ծով (21.02.2009), Հայկօ (07.02.2009), Մարկիզ (09.02.2009), Ուլուանա (09.02.2009), Ռուֆուս (08.02.2009), Քամի (09.02.2009)

  3. #2
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Յոժիկ դու ՎԵՐՋՆ ես
    Մոտս լինեիր, թուշդ մի հատ հավեսով կպաչեի

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narinfinity (20.02.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Իդ դեմք ես դու

  6. #4
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Ժողովուրդ, հասկանում եմ, որ երկար ա, ալարում եք կարդալ, բայց դե լավն ա, կարդացեք:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.02.2009), Jarre (22.02.2009)

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Յոժ, իրոք որ հիմար հեքիաթ էր, բայց շաաատ համով էիր գրել

    Ապրես
    I may be paranoid but no android!

  9. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Մեջբերում Æþelwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոժ, իրոք որ հիմար հեքիաթ էր, բայց շաաատ համով էիր գրել
    Էս ստեղծագործությանը բացարձակապես ամեն ինչ կարելի է ասել, բացի «հեքիաթից» ու «հիմարից» :
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.02.2009), Chilly (09.02.2009), Երվանդ (08.02.2009)

  11. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ստեղծագործությանը բացարձակապես ամեն ինչ կարելի է ասել, բացի «հեքիաթից» ու «հիմարից» :
    Կներեք, անհաջող հումոր էի արել
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.02.2009), Jarre (22.02.2009)

  13. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ստեղծագործությանը բացարձակապես ամեն ինչ կարելի է ասել, բացի «հեքիաթից» ու «հիմարից» :
    Չէ, ինչի՞. հիմար չէր հաստատ, բայց հեքիաթ կարելի ա անվանել։ Յուրօրինակ հեքիաթ, այսպես ասած՝ յոժիկային։

    Դեմքություն էր, Յոժ։ Կարդալիս ոնց որ մուլտիկ նայեի։ Հատկապես Ֆրանկիշի՝ ոտնաթաթը վերմակի տակից դուրս հանելու պահը նենց լավ պատկերացնում եմ՝ բթամատը ցցած վիճակում։ Ու մեկ էլ իրա դեմքի արտահայտությունն եմ լավ պատկերացնում։

    Յոժ, բայց շարադրանքիդ մեջ անհարթություններ կային ահագին. տեղ–տեղ ուղղակի լավ չէիր ձևակերպել, տեղ–տեղ էլ բառերը ճիշտ չէին ընտրված ոնց որ։ Եթե հետաքրքրի, կասես, կոնկրետ օրինակներ կբերեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (10.02.2009)

  15. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Էս անգամ ուզում եմ զուտ տպավորությունս գրել, առանց դրվագներին, տեխնիկային և այլնին անդրադառնալու

    Իդ հավեսն էր, շատ համով էր կարդացվում ու շատ լավ տրամադրություն թողեց իրա հետևից: Ապրե՛ս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.02.2009), Jarre (22.02.2009)

  17. #10
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ինչի՞. հիմար չէր հաստատ, բայց հեքիաթ կարելի ա անվանել։ Յուրօրինակ հեքիաթ, այսպես ասած՝ յոժիկային։

    Դեմքություն էր, Յոժ։ Կարդալիս ոնց որ մուլտիկ նայեի։ Հատկապես Ֆրանկիշի՝ ոտնաթաթը վերմակի տակից դուրս հանելու պահը նենց լավ պատկերացնում եմ՝ բթամատը ցցած վիճակում։ Ու մեկ էլ իրա դեմքի արտահայտությունն եմ լավ պատկերացնում։

    Յոժ, բայց շարադրանքիդ մեջ անհարթություններ կային ահագին. տեղ–տեղ ուղղակի լավ չէիր ձևակերպել, տեղ–տեղ էլ բառերը ճիշտ չէին ընտրված ոնց որ։ Եթե հետաքրքրի, կասես, կոնկրետ օրինակներ կբերեմ։
    Բեր Ան ջան օրինակները, անհարթություններ գիտեմ որ շատ կլինեն, քանի որ ալարել եմ ստուգել գրելուց հետո, բառերն էլ մի քանիսը նկատել եմ, բայց հետո մոռացա փոխեի, ավելի շուտ էլի ալարեցի :
    Чеширский КотЭ

  18. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Բեր Ան ջան օրինակները, անհարթություններ գիտեմ որ շատ կլինեն, քանի որ ալարել եմ ստուգել գրելուց հետո, բառերն էլ մի քանիսը նկատել եմ, բայց հետո մոռացա փոխեի, ավելի շուտ էլի ալարեցի :
    Օրինակներ.
    Իսկ , երբ Մարիսուելը քնում էր, Ֆրանկիշտեյնը շարունակում էր մտածել այն տեղից, որտեղ կանգ էր առել :
    Իմաստը հասկանալի է, բայց ձևակերպում հաջող չի, հայերեն չի հնչում մի տեսակ...

    Նա այդ մտքերը տաքացնում էր իր կրծքին և զգում էր, որ դրանք հաղթում են իրեն :
    «Մտքեր տաքացնել» արտահայտությունն էլ կարծես հայերեն չի։ Գուցե փայփայե՞լ։

    Եվ այսպես նա գնում էր գնում, էլ ի՞նչ իմաստություններ անելու տեղ էր գնում միայն Աստված գիտեր:
    Սա էլ հստակ միտք չի...

    Եվ այսօր վերջին անգամ, Մարիսուելը որոշել էր// թեև դա առաջի անգամ չէր//, եթե Ֆրանկը բալենու տակ չգտնի ապա վռիկը կթափի իր դժբախտ կերպարի վրա ու կսկսի կյանքը վայելել :
    Կերպար բառը սխալ է գործածված։ Գուցե կերպարանք... Բայց հնարավոր է, որ ավելի հարմար բառ լինի, էս պահին մտքիս չի գալիս...

    -Սքանչելի՛ օտարերկրուհի,- ասաց նա նրբանկատորեն,-ձեր վռիկը բուրում է անդիմադրելի հրապուրանքով :
    Ձևակերպումն էլի ռուսաբանական է, «հրապուրանք» բառն էլ տեղին չի գործածված։ «Հրապույր» կամ հմայք բառերն ավելի տեղին կլինեին, քանի որ հատկանիշ են ցույց տալիս, իսկ «հրապուրանքը»՝ վիճակ, բայց դրանք էլ էն չեն... Մի խոսքով՝ երևի ավելի հեշտ կլինի էդ նախադասությունը նորից գրել, քան «վերանորոգել»։ Օրինակ էսպես. Ձեր սուրճն անդիմադրելի բույր ունի։

    Դուք , ըստ երևույթին, նկատեցիք, թե ես ինչպիսի բովանդակությամբ եմ զննում ձեզ:
    «Բովանդակություն» բառն էստեղ ընդհանրապես տեղին չի, չգիտեմ՝ ինչ ես նկատի ունեցել, բայց հաստատ ուրիշ բառ պիտի լիներ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.02.2009, 03:43:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (10.02.2009)

  20. #12
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Ուլու՛ ջան, վերեւում բերված օրինակներդ իրոք ճշտվելու կարիք ունեին, բացի էս մեկից...
    Իսկ , երբ Մարիսուելը քնում էր, Ֆրանկիշտեյնը շարունակում էր մտածել այն տեղից, որտեղ կանգ էր առել :
    ա՜խր, շատ լավ ա հնչում, է

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (10.02.2009)

  22. #13
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմար հեքիաթ կյանքի իմաստի մասին....

    ճիշտ է կնիկ արմատը հասկանալը հասկանում է, միայն թե այսինչ տեղից այնինչ տեղը:
    Էս նախադասությունը շաաաատ հավանեցի...վերջն ա...
    Պատմությունը հետաքրքիր ա, հատկապես օրիգինալ է, էդ Ֆրանկի մտածելակերպը, ոտքը հանելու պահը շատ սիմվոլիկ ա ու ինձ դուր ա գալիս։
    Միայն թե կային մասեր, որ պատմողականը մի քիչ շատ էր ու դժվար էր կարդացվում, բայց ամենալավ մասը քո սկիզբն էր, ոչ ստանդարտ էր ու ցանկություն էր առաջացնում շարունակելու կարդալը
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (10.02.2009)

  24. #14
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կյանքի իմաստը...

    Վա՜՜՜յ, Յո՛ժ, մոռացել էի...շուտ էի կարդացել...մի բան պիտի ասեմ. էս վերջերս, եթե պատահում ա, որ հոգնած ու հնարավոր ա մի քիչ էլ տխուր պառկում եմ քնելու, էս պատմածքը պարտադիր հիշում եմ ու ոտքս վերմակի տակից դուրս եմ հանում, որ ինձ երջանիկ զգամ...թարսի պես չի սառում, որովհետև սենյակս շատ տաք ա, բայց կարևորը հոգեբանորեն հետո ապահով ու տաք եմ զգում վերմակի տակ...մի խոսքով շատ լավն ա
    մի քանի բան պիտի ասեի

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.02.2009), Chuk (22.02.2009), Jarre (22.02.2009), murmushka (21.02.2009)

  26. #15
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոժե՜գ, լավն էր շատ:
    Ահագին ծեծված թեմա էր իրականում, "east-west, home's the best", բան… բայց էն կարևոր մասերը հավեսով ու յուրահատուկ էիր ներկայացրել, համով էր: Համ էլ ավելի բազմաշերտ էր, քան էս տիպի այլ պատմվածքներն են լինում, դե ԻԱՕԿ, էլի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (21.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ կյանքի մարդիկ...
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.12.2016, 04:07
  2. Ո՞րն է կյանքի իմաստը կամ Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 409
    Վերջինը: 06.01.2014, 01:10
  3. Ո՞րն է անցյալ ժամանակով խնդրելու իմաստը
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.12.2010, 01:05
  4. «Մերը» բառի իմաստը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 25.10.2009, 06:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •