Ծովինար Բանուչյան
«Տե՛ս, որ լռում եմ»
Ծովինարի առաջին ժողովածուն է, որում տեղ են գտել նրա բանաստեղծությունների ու պատմվածքների ընտրանին: Գիրքը նվիրված է մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Հրատարակվել է 2008 թվականին, «Անտարես» հրատարակչությունում:
Գունավոր կազմով, 240 էջ:
Խմբագիր և սրբագրիչ՝ Գայանե Կնյազյան:
Գինը՝ 1200 դրամ:
Վաճառվում է Երևանի գրախանութներում, մասնավորապես «Նոյան Տապան» գրատանն ու Վերնիսաժի հարևանությամբ գտնվող Սլավոնական գրախանութում:
Մեր սիրելի ակումբցու՝ Alizée-ի այս գիրքը կկարդաք կլանված ու մի շնչով, անձամբ ես խորհուրդ եմ տալիս այս գիրքն անպայման ունենալ ձեր գրադարանում:



Մեջբերել
Ապրե'ս 
Եթե քննարկումներ լինեն, կմասնակցեմ
/… Նրա գրքի ամեն մի պատմվածք ստիպում է նորից ինքդ քո մեջ սկսես փնտրտուքները, ստիպում է վերարժևորել ամեն ինչ և առաջին հերթին մարդկային պարզ ու անկեղծ հարաբերությունները…
/...ինչ էլ որ լինի...



Էջանիշներ