User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Մեքենա՞ն, թե՞ կինը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Մեքենա՞ն, թե՞ կինը

    Շատ կանայք են բողոքում, որ իրենց ամուսիները մեքենային ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան իրենց: Իսկապես, ինչո՞ւ են տղամարդիք այդքան շատ սիրում իրենց մեքենաներին:
    Օրինակ կինը կարող է վիրավորվել, որ ամուսինը հավասարաչափ է անհանգստանում իր մաշված կոշիկների ու մեքենայի մաշված անվադողերի համար:
    Կամ, ասենք, պատուհանից նայում է հարևանի զապի կողքը կանգնեցրած իր մեքենային ու ասում - Կաքաա՜վս: Հաստատ նույն հիացմունքով նա կնոջը կասեր` Կաքաա՜վս, եթե հարևանի ծերացած ու հնաոճ կնոջ հետ համեմատեր:
    Բա որ հակառակն է լինում… Ասենք, մի շքեղ ջիպազգի է կանգնում իր մեքենայի կողքին ու սեփական մեքենայի էլեկտրական բոլոր լարերը միանգամից խանդից կարճ միացում են տալիս:
    Դե պատկերացրեք էն կնոջ վիճակը, ում ամուսինն ասում է.- Մի հատ նենց լավ ավտո եմ տեսել… Իմը ծախելու եմ, դա առնեմ…
    Էդ մեքենայատերը հաստատ ոնց որ կնոջը չի ուզենա փնթի տեսնել, այնպես էլ իր մեքենայի մաքրության համար կանհանգստանա, բայց երբեք ուրիշին չի վստահի այն լվանալու գործը` թեկուզ մի քիչ վատ, բայց ես ինքս…
    Ամեն դեպքում, եթե մեքենան մասնագետի միջամտության կարիք ունի, նա անպայման պետք է ներկա լինի վերանորոգման արարողությանը (ասենք` ոնց որ կինը ատամնաբույժի մոտ):
    Նա, որպես կանոն, ոչ մեքենան առանց գազի կամ բենզինի կթողնի, ոչ էլ կնոջը առանց հացի…
    Դե պատկերացրեք ինչ տուրուդմփոց կլինի, եթե հանկարծ մի մեքենա պատահաբար հետևից բախվի իր Կաքավին…
    Կամ էլ ասենք հարևանի տղան գա ու խնդրի.- Ձյաձ, մեքենադ կտա՞ս մի հատ խոդի տամ…
    Պատկերացնենք, որ մեքենան գիշերներն ավտոտնակում չի կանգնում, այլ ննջասենյակի պատուհանի տակ: Ամուսինը, որպես հոգատար վարորդ, գիշերը մի քանի անգամ քնաթաթախ պետք է արթնանա ու պատուհանից նայի, թե հո մեքենային ձեռք չտվեցի՞ն: Դե եթե կինն էլ ամբողջ գիշեր նստի պատուհանի տակ, էլի գոնե մի երեք անգամ ամուսինը գլուխը պատուհանից դուրս կհանի, որ տեսնի ամեն ինչ նորմա՞լ է, չնայած որ, որպես կանոն, վստահ է, որ թե մեքենայի, թե կնոջ հակաառևանգման համակարգերը հրաշալի աշխատում են…
    Կամ էլ, լինում է, երբ ամուսինը էնքան է սիրահարվում մեքենային, որ բոլորովին մոռանում է կնոջն ու մի օր լսում կնոջ`մոտավորապես էսպիսի փնթփնթոցը. Դու երբեք չես տալիս, որ քո մեքենան ուրիշը քշի ( էս ինչ ստացվեց, հիմա էս թեման ինտիմ բաժին կտեղափոխեն):
    Ես ոչինչ չեմ ուզում...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (17.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ մեքենա խորհուրդ կտաք
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 163
    Վերջինը: 16.04.2014, 18:32
  2. Արձակ. Կինը շշի մեջ
    Հեղինակ՝ Անա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 15.02.2013, 20:47
  3. Վիրտուալ մեքենա
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 23.05.2012, 14:57
  4. Եթե ժամանակի մեքենա ունենայիք...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 19.10.2010, 21:39
  5. Մեքենա
    Հեղինակ՝ Ape, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.09.2008, 13:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •