Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Հակոբ ջան ես եղբայր եմ:
Երբ հնարավորություն լինի կարդաս այդ գիրքը, ինքդ կհամոզվես որ այդ գրքից մեջբերումներ անելը շատ դժվար է, գիտես խի՞, որովհետև այնտեղ ամբողջ միտքը շաղկապված է, եթե ես գրեմ ընդհամենը մի նախադասություն, թեկուզ եթե անգամ դու շատ ուզենաս որ հավատաս այդ գրածիս, միևնույնն է, այդ մի նախադասությունս քո մոտ կառաջացնի մի 10 հատ «ինչու՞» մի քանի հատ էլ «ո՞նց» ու ես ակամայից պիտի մեկ էլ ոնցերի ու ինչուների համար մեջբերումներ անեմ, որովհետև չեմ կարա խոսակցությունը կիսատ բարձրության վրա թողնեմ, իսկ ես, հավատա Հակոբ ջան շատ եմ ուզում այստեղ շփվեմ բոլորիդ հետ, սակայն համապատասխան ժամանակը չունեմ:
Հակոբ ջան ինձ թվումա այդ գրքի անգլերեն տարբերակը կլինի՝ հեղինակը «Ռուդոլֆ Շտեյնեռ» երևի սա կոգնի քեզ գտնես այդ գիրքի անգլերեն տարբերակը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Ասեմ որ աստվածաշնչի ամենալավ բացատրությունը հենց Աստվածաշունչ գրգում է ։այլ գրքերի մեջ անհրաժեշտություն չկա պրպտելու։և ոչ մի հեքիաթային ֆորմատի պատմություններ էլ կտակարանում չկան ։
Պողոս առաքյալն Գաղատ.1.6 խոսքում ասում է
ՙզարմանում եմ որ հեշտությամբ շրջվում եք Քրիստոսով ձեզ կանչող Ավետարանից՝ այլ ավետարանի։ [այլ ավետարան չկա.բայց կան ոմանք. որ տակնուվրա են անում ձեզ և ուզում են շուռ տալ Քրիստոսի Ավետարանը։եթե նույնիսկ մենք. կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին.քան այն .որ մենք ավետարանեցինք ձեզ.նզովյա՛լ լինի՚։
ուստի եթե ուշադիր կարդանք Աստվածաշունչը պարզ կլինի. թէ ովքեր էին Աստծո և մարդկանց որդիները ։ չմոռանանք. որ կայենը անիծվել էր և Ադամը իր պատկերով ու նմանությամբ մի այլ որդի էր ունեցել որի անունը Սեթ էր։
Վերջին խմբագրող՝ Կտրուկ: 05.02.2009, 12:10:
Astrid (05.02.2009), Freeman (26.07.2010), may (05.02.2009), Monk (05.02.2009), Second Chance (05.02.2009)
Եվ վերջապես ովքե՞ր են այդ Աստծո որդիները,Սե՞թ,Սեթի որդինե՞րը,ապեր մի հարց տամ,դու գիտե՞ս Սեթից մինչև Նոյ քանի տարի է ընկած,եթե չգիտես փորձիր մտովի հաշվել,որովհետև2700 տարին չի անցնում ու սկսվում է ջրհեղեղը:Ջրհեղե՞ղ,ի՞նչ ջրհեղեղ և այն էլ Հայկական Լեռնաշխարհու՞մ,ծիծաղելի է մենք ջրհեղեղի երեսն անգամ չենք տեսել,այս ինչեր են հորինում հրեաները:
11Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին։ 12Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան։
Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:
Freeman (26.07.2010)
արևը դա հայերի Աստվածն է? գիտես թե քանի քանի ազգերի մոտ է արևը աստված եղել?
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Մոդերատորական. թեմայի մի շարք գրառումներ ջնջվել են, դրանց հեղինակները ստացել են զգուշացումներ: Սույն հեղինակների կողմից նոր կոնֆլիկտային գրառման առկայության դեպքում նրանց սպառնում է արգելափակում: Մնացեք քաղաքակիրթ քննարկումների շրջանակներում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աշխարհի ամենահին կրոններից մեկը, որն ամենատարածվածն է եղել հին աշխարհում, դա արևապաշտությունն է: Պարզվում է, որ քրիստոնեությունը սկզբունքորեն շարունակում է արևապաշտությունը: Հին հայկական գլխավոր աստվածը եղել է Արը: Այն ասոցացվել է արևի հետ: Պատահական չէ, որ հայկական անունների մեծամասնությունը սկսվում է "ար" արմատով, և պատահական չէ, որ շատ հնում "սիրված" կենդանիներ ևս սկսվում են ար-ով...առյուծ, արջ, արծիվ, արիս,...
Մենք հայերս, մեզ հայ ենք անվանում, սակայն այլոք մեզ արմեններ են անվանում, ար-մեն, կարելի է դիտարկել արի մարդիկ, քանի որ մենք առաջիններից էինք, եթե ոչ առաջինը, որ գլխավոր աստված համարում էինք Արը, և շրջակա ժողովուրդներին էլ դա էինք տարածում:
Արիացի տերմինը այստեղից էլ բնավ հասկանալի է դառնում,...
Այսօր կա հիմնավորված կարծիք, որ քրիստոնեությունը արևապաշտության շարունակությունն է, և Քրիստոսը ասոցացված է Արևի հետ, ... ապա եթե ոչ աստծո որդի, ապա աստծո` Արի միակ ժողովուրդը այսօր հայերն են:
Հ.Գ
"Աստծո հետ հաղորդակցման միակ լեզուն հայերենն է" Բայրոն
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Մոդերատորական։ Թեմայից շեղված գրառումները տեղափոխվել են «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ թեմա: Մնացեք թեմայի սահմաններում:
Ըստ կրոնի, բոլորս էլ աստծո զավակ ենք… նույնիսկ Սերժիկը ու իրա ախպեր Սաշիկը… էլ չեմ ասում Հովիկ Աբրահամյանը… գիտեմ…, բայց տենց ա
Freeman (26.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ