Վիշապ-ի խոսքերից
Փաստորեն էս մի պարն էլ էր մնացել, որ պարեինք, էս էլ ու պրծ։ Մնացած –ական քաղաքականությունները ունենք։ Անկեղծ լինենք։ Երբեմն ինձ թվում է, որ մարդիկ թեմա են բացում ու խոսում են այդ թեմայով ոչ թե նրա համար, որ դա իրենց իսկապես հուզում է, իրենց համար խնդիրներ է ստեղծում, այլ զուտ թեմա բացելու ու ամպագոռգոռ կոչեր անելու համար, տեսնում են թե էլ ինչ մասին չի խոսվել ու առա՜ջ Հայաստան, դե հայկական սինդրոմ է՝ չեղած տեղը խնդիր տեսնել ու աղմկել, զուտ եղած ծանր խնդիրներից շեղվելու ու ուրիշներին էլ շեղելու համար։ Հայաստանը ունի լեզվի մասին օրենք, գտեք ու ծանոթացեք։ Խախտվու՞մ է այդ օրենքը, իսկ քրեական օրենքը չի՞ խախտվում։ Ո՞րն է ավելի հրատապ։ Իսկ հայերենը պահպանելու, սիրելի դարձնելու, տարածելու, կանոնակարգելու, պարտադրելու, և հայերենով աշխարհը փրկելու կոչերը ոչինչ չեն փոխի, քանի որ լեզուն ժողովրդի էության հայելիներից մեկն է, լեզուն չես կարող փոխել, եթե էությունը չփոխես։
Էջանիշներ