[QUOTE=Պանդուխտ;1572536]
Անշուշտ Հայաստանը, Հայաստանի Հանրապետութիւնը, պէտք է լինի ողջ հայութեան հայրենիքը: Մարդիկ սիրում են Հայրենիքը, նուիրում ու նուիրւում են նրան օտար լեզուներով: Բայց սրանք, հայրենասիրութիւնը սովորել են դեռ հայախօս ծնողներից: Կգայ մի օր եւ այդ օտար լեզուները չեն բաւելու Հայրենիք սիրելու, նրան նուիրուելու համար:
Հայրենիքները ճանաչւում, հետեւաբար սիրւում են բնիկ լեզուներով:
Իրոք, հայրենասիրության մի թելը կապված է հայախոս ծնողներից, պատահական չէ լեզուն կոչվում մայրենի: Մայրենի է կոչվում հայի համար երեք սրբություն`
մայր լեզու, մայր հայրենիք և մայր եկեղեցի /հիշենք` մայր աթոռ Սուրբ Էջմիածին/:
Սակայն միայն լեզուն չէ ազգապահպան գործոնը:Շատ գործոններ կան, նշեմ միայն մեկը` Արցախյան պատերազմի հերոս` Մոնթե Մելքոնյանի/ Ավո/ ֆենոմենը բացառիկ է այդ առումով: Ավոյի տատը Հայոց մեծ եղեռնից մազապուրծ գաղթած հայ էր: Եթե չեմ սխալվում 3 տարեկան էր, որ եկավ Ամերիկա և հայերենին բացարձակապես չէր տիրապետում: Որդին և թոռը`Մոնթեն նույնպես չգիտեին հայերենը: Սակայն գենը Ավոյի արթնացավ, երբ ուսումնասիրում էր հայ ժողովրդի պատմությունը: Երբ դպրոցում Ավոյի ուսուցիչը հարցնում էր աշակերտների ազգային պատկանելությունը`Ավոն չգիտեր, թե որ ազգից է: Եթե տատը կենդանի չլիներ. երևի այդպես էլ չիմանար: Այնպես որ` որտեղ էլ լինենք մենք հայ ենք մեր գենոտիպով:
Էջանիշներ