User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2008
    Հասցե
    ԱՐՑԱԽ
    Տարիք
    44
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞

    Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ունի լեզվական քաղաքականություն: Ինչ եք մտածում Հայաստանում տարվող լեզվական քաղաքականության մասին:????:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Պանդուխտ (04.02.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Լեզվայան քաղաքականություն ունի Հայաստանը???

    Շնորհակալ եմ իմաստալից բովանդակութեամբ թեմայի համար, եւ առաջարկում եմ մնայ «Քաղաքականութեան» բաժնում: Վերնագիրը սրբագրել. Լեզվայան-ից Լեզվական:

  4. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2008
    Հասցե
    ԱՐՑԱԽ
    Տարիք
    44
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞

    Մեջբերում Anushiki-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ունի լեզվական քաղաքականություն: Ինչ եք մտածում Հայաստանում տարվող լեզվական քաղաքականության մասին:????:
    Պետականության հիմքերի ամրապնդման, հասարակական կյանքում լեզվական մշակույթի նշանակալի դերի վերապահման, հայկական քաղաքակրթության հարուստ ժառանգության ներկայացման գործում իր ուրույն դերն ունի պետական լեզվական քաղաքականության կանոնակարգված և արդյունավետ կիրառումը:
    Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո նախկին ԱՊՀ երկրները փոխեցին իրենց գաղափարախոսությունը, իրականության նկատմամբ ունեցող պատկերացումները: Այս խոշոր շրջադարձները չէին կարող չանդրադառնալ նաև լեզվական քաղաքականության վրա: Լեզուն իրականության վարքն է, իակ խոսքը` իրականությունը վավերացնելու չափը: Որոշ երկրներում տարբեր լեզուների օգտագործումը Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո դարձավ թեժ քաղաքական խնդիր: Արդի պատմության մեջ սա հատկապես բնորոշ է նախկին ԽՍՀՄ տարածքում նորանկախ պետություններում ռուսերենի կարգավիճակին: Հայաստանում այս բնագավառում կարևոևրվեց 1993-ին <Լեզվի մասին> ՀՀ օրենքը: Սրանով հիմք դրվեց ՀՀ լեզվական քաղաքականության սկզբնավորմանը: Սակայն ցայսօր ՀՀ-ն չունի պետության կողմից հստակեցված և կանոնարկված լեզվական քաղաքականություն:

  5. #4
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞

    Մեջբերում Anushiki-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ունի լեզվական քաղաքականություն: Ինչ եք մտածում Հայաստանում տարվող լեզվական քաղաքականության մասին:????:
    Ֆրանսիայից բացի ես չեմ իմանում ոչ մի քաղաքակիրթ եկիր որ ունի «լեզվական քաղաքականություն»։ Եթե դժվար չէ կարո՞ղ ես հղումներ տալ մի քանի ուրիշ երկրների լեզվական քաղաքականության վրա։ Օրինակ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Բրիտանիայի Միացյալ Թագավորություն։

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞

    Քանի որ Հայաստանը, որպէս Երկիր, զատորոշւում է հայերով, ու հայերը, որպէս ժողովուրդ, զատորոշւում են գլխաւորաբար հայերէնով. հայերէնն է հայ ժողովրդի ու Հայաստանի գոյութեան գրաւականը:
    Հայերէնի յաղթանակը, յաղթանակն է Հայ ժողովրդին: Հիմա, ի՞նչ անել...
    -Հայերէնը սիրելի դարձնելու համար,
    -Հայերէնը աշխարհում սփռուած բոլոր հայերի առաջին լեզուն դարձնելու համար,
    -Հայերէնը գիտութեան լեզու դարձնելու համար,
    -Հայերէնը օտարների կողմից սովորելիք կարեւոր լեզու դարձնելու համար,
    -Հայերէնը, երբ ընթերցուի կամ լսուի, հայերի եւ մանաւանդ օտարների կողմից, Հայաստանն ու հայ ժողովուրդը սիրելի դարձնելու համար,
    -Հայերէնը իր Այբուբենով, բոլոր հայերի միջեւ միակ հաղորդակցութեան լեզու դարձնելու համար,
    -Համակարգչային ստեղնաշարն օգտագործելու միօրինակ հայերէն համակարգ ունենալու համար:

  7. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերէնը սիրելի դարձնելու համար,
    Պետք է վերադառնալ գրաբարին։

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերէնը աշխարհում սփռուած բոլոր հայերի առաջին լեզուն դարձնելու համար
    Այդ հայերի համար նախ թող իրենց հայրենիքը դառնա Հայաստանը, հետո լեզուի մասին կմտածենք։

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերէնը օտարների կողմից սովորելիք կարեւոր լեզու դարձնելու համար
    Ինչի՞ համար։

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգչային ստեղնաշարն օգտագործելու միօրինակ հայերէն համակարգ ունենալու համար:
    Առաջին հերթին անցում դասական ուղղագրութեանը։

  8. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2008
    Հասցե
    ԱՐՑԱԽ
    Տարիք
    44
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞

    Պետք է վերադառնալ գրաբարին

    Գրաբարին վերադառնալ??? Եթե գրաբարը 17-րդ դարում ժամանակի պահանջներին չհամապատասխանեց, 21-րդ դարում ինչպես կարող է???
    Գրաբարի բառապաշարը կազմում է 56 հազար բառ, իսկ 1993թ. տվյալների համաձայն ժամանակակից հայերենի բառապաշարը 150.000 բառ: Գումարած վերջին տարիներին կատարած փոխառությունները:
    Հետքրքիրն այն է, որ բոլոր ազգերն էլ ունեն հին լեզուներ: Բայց բացի հայերից ոչ ոք չի փորձում վերականգնել:

  9. #8
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023

    Անուշիկ, փորձիր տարբերել հումորային գրառումները լուրջերից
    When life gives you lemons, make lemonade

  10. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2008
    Հասցե
    ԱՐՑԱԽ
    Տարիք
    44
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Պատ. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրանսիայից բացի ես չեմ իմանում ոչ մի քաղաքակիրթ եկիր որ ունի «լեզվական քաղաքականություն»։ Եթե դժվար չէ կարո՞ղ ես հղումներ տալ մի քանի ուրիշ երկրների լեզվական քաղաքականության վրա։ Օրինակ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Բրիտանիայի Միացյալ Թագավորություն։
    Լեզվական քաղաքականություն է տանում Թուրքիայի Հանրապետությունը: Վերջերս Թուրքիայի խորհրդարանի մասնագիտական կոմիտեն հանդես է եկել փոխառություններից թուքերենը պաշտպանելու համար <ծայրահեղ միջոցառումներ ձեռնարկելու և <լեզվական քաղաքականություն մշակելու> առաջարկով>: Խորհրդականները, մասնավորապես, կարծում են, որ անհրաժեշտ է ներգրավել բոլոր բանասերներին և ԶԼՄ-ներին` թուրքերենի ճիշտ օգտագործմանը հետևելու համար: Նրանք պնդում են, որ հեռուստաընկերությունները պետք է եթեր թողարկեն բացառապես թուրքական անվանումներ ունեցող հեռուստահաղորդումներ, հատկապես մանկական ծրագրերին է դա վերաբերում:
    ԱՄՆ-ում, կարծում եմ, անտրամաբանական կլիներ լեզվական քաղաքականություն մշակելը: Ասենք, եթե կողմնորոշվեն` թե ինչ ազգության են պատկանում իրենք` գուցե:
    Վերջին խմբագրող՝ Anushiki: 05.02.2009, 12:02:

  11. #10
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞

    Շվեյցարիան ունի լեզվական քաղաքականություն՝ պետական չորս լեզուներով այլ կերպ չէր ստացվի:

    Հայաստանում պետական ոտքի պետք է դրվի հեռուստացույցով պղծվող լեզվի մաքրումն ու գրական լըցվի պահպանումը:
    Հրաշալի հայերեն ես լսում նորություններում և ՎԵՐՋ: Զրույգներից սկսած՝ սերիալներով վերջացված, ժարգոն:
    Ես համաձայն եմ, որ խոսակցական լեզուն կարող է տարբերվել գրականից, ամեն լեզու այդ եր(ույթն ունի և ոչինչ: Բայց ոչ՝ մեդիաներում: Ոչ էլ այդ քանակությամբ օտար(ռուսական) մեջբերումներով:
    Այդպիսի մաքրումը պետք է լինի պետական քաղաքականության առաջին քայլերից մեկը:

  12. #11
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞

    Լեզվական քաղաքականություն ունենալու համար պետք է գոնե մի քիչ ունենալ ազգային, պետական մտածողություն։ Իսկ մեր ժողովուրդը տասնամյակներ շարունակ լինելով ռուսի ճորտի կարգավիճակում, մինչև հիմա չի կարողանում ազատվել դրանից, թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Եթե մինչև հիմա մեր շրջապատում կան մարդիկ, որոնք տրագիկ տոնով ասում են՝ ինչու փակվեցին ռուսական դպրոցները, էլ ինչ եք ուզում էս ժողովրդից։ Մի ամիս առաջ, կամ մի քիչ ավելի շուտ, երևի հիշում եք, Ջիվան Գասպարյանի 80-ամյակն էր նշվում պետական մակարդակով, դահլիճում ներկա էին նախագահը, վարչապետը, համերգը ուղիղ հեռարձակվում էր Հ1-ով և համերգը վարում էր Դիբրովը, բնականաբար ռուսերենով, էլ ի՞նչ եք ուզում սրանից ավել, ի՞նչ պետական մտածողություն, ի՞նչ լեզվական քաղաքականություն։
    When life gives you lemons, make lemonade

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ceceron (05.02.2009), dvgray (05.02.2009), Աթեիստ (05.02.2009), Ձայնալար (05.02.2009), Ուլուանա (07.02.2009)

  14. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞

    Մեջբերում Anushiki-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր ունի լեզվական քաղաքականություն: Ինչ եք մտածում Հայաստանում տարվող լեզվական քաղաքականության մասին:????:
    Եթէ ունի, թղթի վրայ գրած է մնում, միս ու արիւն չի պատում, կեանք ու հոգի չի շնչում: Գիտակցութիւն է պէտք:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան լեզվական հարցեր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2277
    Վերջինը: 03.05.2025, 00:57
  2. Գրառումներ: 383
    Վերջինը: 30.08.2018, 01:07
  3. Հայաստանը միջուկային զենք ունի՞
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.05.2016, 20:52
  4. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  5. Ունի՞ արդյոք Հայաստանը ապագա՝ որպես պետական կազմավորում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 27.12.2008, 01:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •