Տրիբուն (14.02.2009)
Ես չգիտեմ ինչ դար է սա կոչվում:
Մենակ գիտեմ որ կոնկրետ այս դարում էր որ Երևանի փողոցներում մարդկանց գնդակահարեցին:
Ձեզ թվում է թե մարդակերների հետ համեմատած շատ եք առաջ գնացել: Երևի դուք առաջադիմություն եք համարում այն որ այժմ ասենք պատերազմների ժամանակ մարդիկ մեռնում են համեմատաբար արագ ու առանց ավելորդ ծիսական դաժանությունների:
Ես ձեզ կոչ կանեմ ուշքի գալ ու սթափ նայել թե ինչ աշխարհում եք դուք ապրում:
Ձեզնից մեծ մասը ապագա չունի: Դա ստատիստիկ ՓԱՍՏ Է:
Երկրում խաթարված է դեմոգրաֆիան: Այսինքն ձեզնից հետո սերունդներ չեն գալիս: Երևի մխիթարում է այն որ դա չի կատարվում մարդակերությամբ: Բայց դե հիմա կա ՈՒՂԵՂԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ, որի ավելի հզոր բան է քան նյութական մարմին ուտելը:
Ձեր ստացած կրթությունը ոչ մեկի պետք չի : Գնում եք համալսարաններ միայն նրա համար որ դա հնուց եկած տրադիցիա է: Ձեր փողերով կերակրում եք կաշառակեր դասախոսների ռեկտորների ու նրանց գլխին կանգնած մաֆիաներին:
Կերակրում եք վամպիր բանկիրների: Ու երբեք ձեր առջև հարց չեք դնի թե ինչու ինչ իրավունքով է որոշված որ մեկը պետք է մոնոպոլ իրավունք ունենա վարկ ստեղծելու իսկ մյուսը հլու հնազանդ պետք է ենթարկվի: ԵՐԲԵՔ: Որովհետև ուղեղների խժռումը տոտալ է:
Ձեր ստեղծած առաջադեմ մարդասեր կոչվող համակարգն է որ ծերերին դատապարտել է դանդաղ մահի, ցածր թոշակների միջոցով: Հա ծերերին չեք ուտում , բայց սպասում եք թե երբ կմեռնեն որպեսզի նրանց տեղը ազատվի ու ձեզնից մեկը հնարավորություն ունենա իր անարժեք դիպլոմով ընդունվելու մեռած ծերի աշխատանքի տեղը:
Գյոթեն կարծեմ ասել է, թե չկա ավելի ահավոր ստրուկ քան թե այն մարդը որ իրեն ազատ է համարում լինելով ստրկության մեջ:
Ձեր 21-րդ դարի բարձունքից քմծիծաղով ու արհամարանքով եք խոսում անցյալ սերունդների մասին կամ ուրիշ մշակույթների մասին ու թձեզ թվում է փե դուք Ազատ եք որովհետև ձեզ չեն ուտում, կամ դուք առաջադեմ եք որովհետև համակարգիչ ունեք....
Խաբկանք, երազանքներ... Այս ճգնաժամը որ սկսվել է Աշխարհում պատահական չի:
Դա երկար երազների գրկում ապրելու հետևանք է:
Այս Մատրիցան փլվում է պարոնայք: Երազը վերջանում է: Ձեր երազանքների աշխարհը այլևս չի պահպանվելու: Ինչքան շուտ զարթնեք այնքան հեշտ կլինի վերապրել:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Էս ի՞նչ էր:
էսպես չի մնա
Ասում են հայերը շատ կատակասեր են:
Իսկապես դա այդպես է: Ոմանք դա համարում են արժանիք, բայց ես կոնկրետ նկատել եմ որ հայերի կատակների նկատմամբ հակումը շատ է ուժեղանում երբ գտնվում են մանդրաժային վիճակներում:
Երբ գիտակցում են որ իրենց հերթական անգամ խաբեցին, քցեցին, տրորեցին արժանապատվություն, թալանեցին , գռփեցին ու մի կերպ որպեսզի թաքցնեն ներքին ընկճվածությունը վերածում է ամեն ինչ կատակի:
Ինչ խոսք լավ գոյատևելու ձև է: Միգուցե դա մեզ օգնել է գոյատևել դարեր... Բայց դե կատակն էլ պետք մի քիչ իմաստալից լինի: 32 ատամային կատակներով առաջ չենք գնա...
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Marduk լուրջ.. ես ի՞նչ վախենալու բաներ ես գրել: Քարե դարից սկսած մարդը մարդու վրա իշխել ա: Ի՞նչ մի մատրիցա ես դրել, բանկիր, վամպիր, Գյոթե, ծերեր, ցածր թոշակներ....: Էդ նոր ե՞ս մարդկային բնությը բացահայտում, թե՞ կարծում ես մենք չենք բացահայտել: Մարդուց շահախնդիր կենդանի արարած մեկ էլ մարդն ա աշխարհում, ու ստեղ ազգությունն ու հասարակարգը կապ չունի: Ամենակուլտուրական դարում էլ ուժեղը թույլին ճնշելու ա, արյունը խմի, տունը ձեռից առնի, թոշակը քիչ տա ...: Ու ճնշելու ա ուժով, ինտելլեկտով, կամ իշխանությամբ: Էդ էլ հասարակությունը ոնց ուզի:
էսպես չի մնա
Իրականության մի փոքր մասը միայն
Մի հասարակություն որը ապրում է միայն նրա շնորհիվ որ մսխում է իր սեփական մարմինը, այսինքն իր սեփական մարդկանց դեռ իրեն իրավունք է վերապահել խոսել պապուայի մարդակերների մասին:
Պապուայի մարդակերները գոնե ուտում են իրենց թշնամիներին:
Իսկ այսօրվա հասարակությունը գոյատևում է սեփական զավակներին արտագաղթի մղելով: Երեխաներ չունենալով լուծում է իր մանր ու ճղճիմ կենցաղային խնդիրները ... ասենք Այֆոն առնելը:
Սա չի՞ իրականությունը: 1990-ականներին Հայաստանում կար 3,7 միլլիոն մարդ, իսկ հիմա 2,7-ից էլ պակաս... Նաղդ մի միլլիոն մարդ «կերված» է, չհածված էն մի միլլիոն էլ որ պետք է ծնվեր 20 տարում:
ու պետք չի սար ու ձոր ընկնել ինչ որ անձերի մեջ մեղք փնտրել: Սա հուդա-քրիստոնեական մերձավորի նկատմամբ դասական սիրո հետևանքներն են:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Մորֆեուս, արի, այ ախպեր, գտել ենք իսկական ընտրյալին: Նա կքանդի այս մատրիցան, և մենք կապրենք ազատ, առանց ղեկավարման, ինստիտուտներում չենք սովորի, ապագա կունենանք, կմիավորվենք եղբայրական Բոլիվիայի հետ...Այս Մատրիցան փլվում է պարոնայք: Երազը վերջանում է: Ձեր երազանքների աշխարհը այլևս չի պահպանվելու: Ինչքան շուտ զարթնեք այնքան հեշտ կլինի վերապրել:
Արի, Մորֆեուս, արի...
Лучше Гор могут быть только Горы.
Elmo (07.02.2009)
Էլմո
Դու չես պատկերացնում ինչքան սխալ ես:
Դա չի իրականությունը:
Քաղաքակրթությունները կերտում են մարդիկ ովքեր հավատում են Մարդկությանը ու Աստծոն:
Քաղաքակրթությունը ստեղծում են մարդիկ ովքեր գիտեն որ մարդը Աստծո պատկերով է ստեղծված:
Իսկ քո նկարագրածը դա քաղաքակրթության վախճանի իդեոլոգիա է: Եթե իրեն քրիստոնեա համարող մարդը, մարդիկ ովքեր Հիսուսին աստվածածնում են կատարում են այսպիսի պնդումներ ապա նրանք մի նախադասությամբ մերժում են հենց ՀԻՍՈՒՍ Քրիստոսի ուսմունքը:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Մարդուկ
հետո՞ ինչ որ Մատրիցա է: Կարո՞ղ ես բացատրոլ, թե ինչ որիշ ալտերնատիվ կա "համակարգին"/մատրիցային : մարդկությունը պետք է ղեկավարվի, քանի որ շատ շատ ենք ու ապրում ենք համայք/հոտերով:
կան լիքը կենդանատեսակներ, որոնք այդպես չէն ապրում, քանի որ ապրում են առանձին առանձին:
Մարդկությւոնը իր երկարատև էվալուցիրոն պրոցեսում լուծել և շաևունակում է լուծել մի մեծ գերխնդիր: Դա ուղեղի գերիշխանությւոնն է բռի ուժի վրա: Ինչ էր հազարամյակներ առաջ, և ինչ է հիմա, դա էվալուցիոն մեծ պրոցեսի արդյունք է:
զուգահեռ դրան մարդկություն /նրա մեջ նա ես և դու/ պարտավոր ենք լուծել մի ուրիշ գերպնդիր ևս: Որ այդ ինտելեկտը. խելքը լինի վերահսկելի համայքի/հասրակության կողմից: Որ Լևոնը /և ոչ թե թոխմախի Մհերը/ լինեն վերահսկելի մեր կողմից: Բայց դրանից առաջ, կամ ավելի ճիշտ դրան զուգահեռ, լինի Լևոնի /խելքի, ինտելեկտի/ իշխանությունը, և ոչ թե թոխմախի Մհերի կամ Սերժի:
Եկեք ասենք որ Քրիստոսն արիացի է եղել ու պրծնենք էս ծախսատար գործերից…
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Rhayader (12.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ