User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2008
    Հասցե
    Լեռնային Երևան
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր

    Տեր-Պետրոսյանի կուռքացման ակունքներում, անկասկած, փնտրել է պետք հայ ազգային հոգեմտակերպի երկու թերարժեքը` դարերով հղկված և ժամանակի փորձությամբ թրծված: Չէ՞ որ ավանդաբար մենք պաշտամունքի հասնող սեր ու համակրանք ենք հանդես բերել կրթված մարդկանց և չափազանցված պատկառանք` բազմագետ-գիտունների նկատմամբ:

    Կրթվածության տակ ընդունվել է դրա վավերացումը դիպլոմի տեսքով (հատկապես, եթե այն... կարմիր է), բազմագիտության ներքո` հրապարակային վարժ ելույթներն ու լեզուների տիրապետումը: Վերջին դեպքում գործել է, հավանաբար, ավանդական ասացվածքը. «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»:

    Մեր ժողովուրդը գիտելիքի իմացության, անգամ տաղանդի դրսևորումը ընկալում է թվերի, տեղեկությունների, փաստերի ու իրադարձությունների ճշգրիտ և, որ գլխավորն է, արտահայտիչ վերարտադրման տեսքով: Այսինքն` կեղծ հռետորականության յուրովի կարոտախտ է, ինքնակամ հմայություն, անվերապահ խոնարհում: Խոնարհում սեփական թերարժեքումների ընդերքից ծնած կուռքի առջև, ծնրադիր խոնարհում:

    Իր հռետորական ձիրքով և արտիստական հմայքով (հայտնի է` միջնակարգն ավարտելով` Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը նախ դիմել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին և չի ընդունվել միայն այն պատճառով, որ այդ տարի դերասանական բաժնում հավաք չի եղել), լեզուների իմացությամբ և դոկտորական իմիջով նա հարմարագույն թեկնածուն էր Երրորդ հանրապետության գլխավոր կուռքի թափուր պատվանդանի, որը ձևակերտվել էր հարյուրամյակների պետականության բացակայության անհույս ու անհեռանկար պայմաններում:

    Դավիթ Բեկ գահերեց իշխան, երևելի պետական այր: Դավիթ Բեկն իր ժամանակակիցների համար կուռք չեղավ: Ու ոչ միայն այն պատճառով, որ հայությունը պակաս կռապաշտ էր, քան երեք հարյուր տարի անց, երբ անկախ պետականության կայացման ղեկանիվի մոտ հայտնվեց բազմախոստում գիտական այրը: Պարզապես հայությունը Անիի կործանումից ի վեր դեգերում է պետական այրի (ղեկավարի ու կառավարչի) կերպարի բացահայտման բավիղներում և չգտնելով նրանց` դափնեպսակը դնում է անհրաժեշտ վայրում, անհրաժեշտ պահին հայտնված գլխավոր ճարտասանի ոտքերի տակ:

    Այստեղ մի բան է ասվելու, որը տարակուսանք կհարուցի իմ շատ հարգելի ընթերցողի մոտ. Տեր-Պետրոսյանը երբեք, անգամ իր աղետալի կառավարման տարիներին, հայ ժողովրդի հոգեմտակերպում իր պատվանդանից վայր չի նետվել: Այսինքն` հայ ժողովրդի պատմական նշանակալից շրջափուլի գլխավոր կուռքը չկործանվեց: Նա ընդամենը վարագուրվեց և ի հայտ եկավ 2007 թ.-ի աշնանը` դարձյալ անհրաժեշտ պահին և անհրաժեշտ վայրում:

    Գարեգին Նժդեհը` երևելի պետական այրը, առանց պետականության, փառահեղ զորավարը, ռանչպարների աշխարհազորով գոտեպնդված և ազգային էթնոիմաստասիրական ջահակիրը, իր անդուլ պայքարի և անհավանական հաղթանակների տարիներին կիսում էր գահերեց իշխանի բախտը: Գուցե այստեղ էլ մեկ այլ ավանդական-ազգային «իմաստասիրությունն» է ավերիչ գործն արել` «Գնա մեռիր, արի սիրեմ»:

    Տեր-Պետրոսյանի երկրորդ գալստյան ազդարարը անհավանական թափով խառնակեց հասարակական հավերժական խումհարի մեջ դեգերող հոգեմտակերպը: Ահռելի մի զանգված հաշված րոպեներում... աղանդավորվեց: Ու զարմանալու ոչինչ չկա: Կուռքը նետել էր վարագույրն ու շղարշը և հանրությանը ներկայացել դիվային ողջ հմայքով ու կավատային քմայքով: Մոտ կես միլիոն մարդ շարժվեց կուռքի հետևից և ի՞նչ փույթ, որ վերջինը բացահայտ դավում էր, ակնհայտ մոլորեցնում, պարզորոշ հիմարացնում: Կուռքը, սովորաբար, կռապաշտների հանդեպ տածում է սոսկալի արհամարհանք ու անթաքույց գարշանք:

    Ահա դրվագներ «Կուռք - կռապաշտներ» բազմօրյա և բազմաբյուր հանդիսախաղից. «Ես երջանիկ եմ, որ այդ տարիները ժողովուրդը համարում է ցրտի ու մթի տարիներ, քանի որ չի զգացել պատերազմը»: Սա ի՞նչ է, անկեղծ սրտի խոյա՞նք, թե՞... Թողնում եմ կռապաշտների գնահատականին` ավելացնելով միայն, որ, ըստ իս, սա «ընդամենը» խնկարկուներին անբուժելի ապուշների տեղ դնելու հաջողված հնարք է: Հերթական հնարքը:

    Հաջողությունից թևավորված Կուռքը մեծագույն հրճվանք է ապրում արդեն «ինքնախարազանմամբ». «Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա, որպեսզի ոչ ոք չկարծի, թե վախենում կամ խուսափում եմ դրանցից, ինքս կներկայացնեմ դրանց ամբողջական կատալոգը... Մութ ու ցուրտ տարիներ, մազութի գործ, էլեկտրաէներգիայի հողանցում, արդյունաբերության քայքայում, վայրենի սեփականաշնորհում, Խնայբանկի ավանդների փոշիացում...

    Հավատացած եմ` ոմանք չարախնդությամբ, իսկ հասարակության մեծագույն մասը, որը տարիներ շարունակ ենթարկվել է գեբելսյան պրոպագանդայի մեթոդներով մատուցած ճշմարտությունների ճնշմանը, ամենայն անկեղծությամբ սպասում է նշված մեղադրանքների վերաբերյալ իմ բացատրություններին: Վստահեցնում եմ` դուք դեռ բազմաթիվ առիթներ կունենաք լսելու այդ բացատրությունները...»:

    Առիթները բազմաթիվ էին, բացատրություններ, սակայն, չեղան: Եվ ոչ այն պատճառով, որ լևոնահիշական զարհուրանքը «հասարակության մեծագույն մասի» մարմնի ու հոգու դաժան գալարումներով էր բազմիցս «հողանցվել», ուղղակի չկար դրանց քաղաքական պատճառաբանումը: Իսկապես, ինչո՞ւ արդարանալ, մեղայական տոնով հանդես գալ կամ կոկորդիլոսի արցունքներ հեղել, երբ... հասարակությունն աղանդի թունահաբերը կուլ տալով` այլևս չունի որևէ բացատրության կարիք:

    Այսպիսով, հասարակական, թող թույլ տրվի ասել, վերջնականապես մթագնած գիտակցությունը (ասենք` ի՞նչ լուսավորում աղանդին) Կուռքի քողազերծումն ընդունեց մեծագույն խանդավառությամբ և պատրաստ է նրա հետևից ընթանալով... տասնյակ «մարտի 1»-եր կազմակերպել:

    Մի անգամ խորհրդային նշանավոր գրող և հրապարակախոս Ֆազիլ Իսքանդերն ասել է. «Մարդիկ հաճախ են շփոթում խլրտուն միտքը վերամբարձ տխմարության հետ»: Կարծես այսօր է ասվել և, կարծես, հենց Տեր-Պետրոսյանի առիթով: Համոզված եմ, այս միտքն էլ ընթերցելով` կռապաշտները արհամարհանքով թոթվելու են ուսերը:

    Կուռքը քաղաքական սև ու մթին, երբեմն անգամ կործանարար տեխնոլոգիաներ կիրառելով` կարող էր, իհարկե, թույլ տալ իրեն այնպիսի մի անմեղ զվարճանք, ինչպիսին ռեպ պարելն է: Իսկ ինչո՞ւ ոչ: Երբ կռապաշտներին փորձում էի «դարձի բերել»` ներկայացնելով անառարկելի փաստեր (մասնավորապես, որ իշխանության գալով Կուռքը վեց ամսում գիրացավ 27,5 կիլոգրամով, երբ կռապաշտներն ու ոչ կռապաշտները նմանվում էին անկախ հանրապետությանը ձոնված աբսուրդի թատրոնի բեմում թափառող ուրվականների), վերջինները անմրցելի մի «տրամաբանական գոհար» էին մատուցում... «ինչ անենք, բա ինքը նախագահ ա...»:

    Արշակ Երկրորդը ինչո՞ւ Արշակավանը կառուցեց: Ինչո՞ւ Տիգրան Երկրորդ-Մեծի կառավարած ամենաընդարձակ հայկական կայսրությունը փլուզվեց դեռ կայսրի գահակալության օրոք: Ինչո՞ւ Նժդեհը կրկնակի հեռացվեց Դաշնակցությունից... Նման ինչուների պատասխանը չգտնելով (իսկ դրանց թիվը... անթիվ է)` անհնար է ըմբռնել առայժմ անըմբռնելին` պետական քաղաքականության մակարդակի հասցված կռապաշտության որոմի մշտնջենականությունը:

    Տեր-Պետրոսյան Լևոնը դեռ երկար է շարունակելու դավել ու դյութել: Եվ, կասկած չկա, փառավորապես տոնելու է իր հերթական հաղթանակները: Եթե, իհարկե, կառափնարան չուղևորվի` որպես բազում ոճրագործությունների հեղինակ:

    Սակայն կռապաշտությունը հանդեպ Լ. Տ-Պ-ի, որ կապանքել է հասարակական գիտակցությունը վերից վար, արդյո՞ք քարերը կժողովի ու կնետի նրա ուղղությամբ:

    Ինձ հետին թվով մի միտք է շարունակ սարսափեցնում: Եթե «մի քյոռ գյուլլա” պատահաբար գետներ նրան մարտի 1-ին, դրանից առաջ և հետո, կռապաշտներն արդյոք չէի՞ն կործանի Երրորդ հանրապետությունը և արդյոք նրա փլատակների վրա նոր պատվանդաններ չէի՞ն կառուցի նոր կուռքերի համար:

    Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ, մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց...

    ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հակոբ Գեւորգյան (04.02.2009), Պանդուխտ (04.02.2009)

  3. #2
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ ՍՏԵՂԾԻՐ

    Կուռք ա փաստորեն: Ես էլ գիտեի էգրոգոր ա:
    էսպես չի մնա

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (04.02.2009), Վարպետ (04.02.2009)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2008
    Հասցե
    Լեռնային Երևան
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ ՍՏԵՂԾԻՐ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուռք ա փաստորեն: Ես էլ գիտեի էգրոգոր ա:
    Կուռք չի,Աստված ա,Աստաված

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սերխիո (04.02.2009)

  7. #4
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ ՍՏԵՂԾԻՐ

    Մեջբերում pigh-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուռք չի,Աստված ա,Աստաված
    Չէ էդ հարցը քննարկել ենք: Լևոնին միստիկ կերպարի վերածողներից մեկը բոլորիս համոզել ա, որ Լևոնը էգրոգոր ա: Դա չի քննարկվում, բոլորն ընդունել են. Լևոնին հետևողներն էլ, չհետևողներն էլ , նենց որ կուռքերի թեման կարելի ա փակել: Նույնիսկ էգրոգորի գործողության շառավիղն էլ ա ասել 500 մ շառավղով շրջանագիծ:
    էսպես չի մնա

  8. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2008
    Հասցե
    Լեռնային Երևան
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ ՍՏԵՂԾԻՐ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ էդ հարցը քննարկել ենք: Լևոնին միստիկ կերպարի վերածողներից մեկը բոլորիս համոզել ա, որ Լևոնը էգրոգոր ա: Դա չի քննարկվում, բոլորն ընդունել են. Լևոնին հետևողներն էլ, չհետևողներն էլ , նենց որ կուռքերի թեման կարելի ա փակել: Նույնիսկ էգրոգորի գործողության շառավիղն էլ ա ասել 500 մ շառավղով շրջանագիծ:
    Քանի որ նոր մարդ եմ ,կարող ես հղում տաս-կարդամ այդ Էգրոգորի մասին?

  9. #6
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ ՍՏԵՂԾԻՐ

    Մեջբերում pigh-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ նոր մարդ եմ ,կարող ես հղում տաս-կարդամ այդ Էգրոգորի մասին?
    Չեմ կարողանում գտնել: Բայց կարճ կպատմեմ: Լևոնին աստվածասատանայական բնույթ տալու շրջանակներում ֆոռումի անդամներից մեկը նրան էգրոգոր էր անվանում: Էգրոգորները միստիկ արարածներ են, որոնք 500 մետր շառավղով իրանց կամքն են թելադրում բոլորին: Ու էլի տենց բաներ էլի...: Ճիշտ ա բախտի բերմամբ ես 500 մ-ից ավել չեմ մոտեցել Լևոնին, դրա համար էլ իրա կամքը ինձ չի թելադրվել, բայց մեկ ա չեմ ընդունում տենց բաներ: Լևոնը սովորական մարդ ա, ոչ էգրոգոր ա, ոչ սատանա, ոչ կուռք, առավել ևս ոչ էլ ջհուդամասոն: Տեղադրածդ մյուս հոդվաի հետ, արդեն գրել եմ, լիովին համաձայն եմ,իսկ այս հոդվածը համարում եմ էգրոգորի հետ համեմատող տեքստի ավելի մեծ տեսակը:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #7
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ ՍՏԵՂԾԻՐ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարողանում գտնել: Բայց կարճ կպատմեմ: Լևոնին աստվածասատանայական բնույթ տալու շրջանակներում ֆոռումի անդամներից մեկը նրան էգրոգոր էր անվանում: Էգրոգորները միստիկ արարածներ են, որոնք 500 մետր շառավղով իրանց կամքն են թելադրում բոլորին: Ու էլի տենց բաներ էլի...: Ճիշտ ա բախտի բերմամբ ես 500 մ-ից ավել չեմ մոտեցել Լևոնին, դրա համար էլ իրա կամքը ինձ չի թելադրվել, բայց մեկ ա չեմ ընդունում տենց բաներ: Լևոնը սովորական մարդ ա, ոչ էգրոգոր ա, ոչ սատանա, ոչ կուռք, առավել ևս ոչ էլ ջհուդամասոն: Տեղադրածդ մյուս հոդվաի հետ, արդեն գրել եմ, լիովին համաձայն եմ,իսկ այս հոդվածը համարում եմ էգրոգորի հետ համեմատող տեքստի ավելի մեծ տեսակը:
    Տեքստ իրոք բեսամթ գեղարվեստական էր, բայց զգացվում էր, որ գրողը նեղված ա եղել ԼՏՊի արածներից…ո՞վ չեր նեղվի

    Վազգեն ջան, էտ հինգ հարյուր մետրի պատմության վրա մի լավ խնդացի… մեզ մոտ ուշ գիշեր է, մի տեսակ անհարմար բան ստացվեց

  12. #8
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ ՍՏԵՂԾԻՐ

    Մեջբերում pigh-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ նոր մարդ եմ ,կարող ես հղում տաս-կարդամ այդ Էգրոգորի մասին?
    Խմբագրվել և ջնջվել է… Չէ Լևոնն էգրեգոր չէր, ուղղակի էգրեգորներ կային, որոնք իրենց հանձնարարությունները ստանում էին երևի թե մասոնական օթյակներից, ապա անցնում էին ողջ աշխարհով, գալիս էին Արարատյան դաշտավայր և բնակություն հաստատում այնտեղ: Այնուհետև սկսում էին էլեկտրամագնիսկան և այլ մեզ քիչ հայտնի կամ անհայտ տեխնոլոգիաներով ազդել մեր վրա: Ասում էին. «գոռա՝ Լե-վոն, Լե-վոն» և այլն:
    Ասմեն մինչև հիմա էլ ստեղարենք են…

  13. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ ՍՏԵՂԾԻՐ

    Մեջբերում pigh-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուռք չի,Աստված ա,Աստաված
    Քանի որ մի քանի հատված կարդացի, ու տեսա որ հերթական անկապագույն հոդվածներից է, թույն շնչող, իր մեջ որևէ տրամաբանական ընթացք կամ հետաքրքիր վերլուծություն չպարունակող ապա առնվազն այս պահին թողնելով «հոդվածի» ընթերցումը 2 բառով արձագանքեմ սույն հոգեզգայացունց գրառմանը:

    Ընդհանրապես կսահմանեմ անձապաշտություն ու անձնատացություն հասկացություններ: Սրանցից մեկը այն է, երբ որ ինչ-որ անձի պաշտում ես, կուռք ես սարքում, հակառակ դեպքն է, երբ ատում ես, դարձնում քո իդեա ֆիքս թշնամին, նողկանքի առարկան: Սակայն իրականում սրանք լրիվ նույն երևույթն են:

    Սրանք երկուսն էլ այն անձինք են, ովքեր ողջ պրագմատիկ դաշտը իսպառ բացառելով զբաղվում են կոնկրետ անձերի խնդիրներով, ամեն ինչ պայմանավորում այդ անձերի ով կամ ինչը լինելով, արած քայլերով, խարիզմայի առկայությամբ կամ բացակայությամբ, ժպիտի հաճելի կամ տհաճ լինելով: Սրանք քաղաքական դաշտը բաժանում են աստվածների ու սատանաների, իսպառ բացառելով խնդրի քննարկումը, դիտարկումը, տրամաբանությունը, վերլուծությունը, սառը հաշվարկները և այլն:

    Չի կարող անձատյաց լինել այն անձը, ով չունի անձնապաշտության հակում և հակառակը: Ի պատիվ մեր շարժման պետք է ասեմ, որ թեև մեր շարքերում կան այսպիսի բնութագիրներ ունեցողներ, բայց մեծամասնությանը խորթ են այս հատկանիշները, նրանք շարժվում են զուտ վերլուծական, տրամաբանական, գաղափարական դաշտում:

    Փոխարենը կարող եմ փաստել որ հոդվածը անձատացության դասական օրինակ է և մեջբերածս գրառումը ևս: Դա արատ է, որից բուժվել է պետք:

    Եվ ի գիտություն շարժման այս անձատյաց հակառակորդների ուզում եմ հայտարարել, որ ձեր ստոր ծրագրերը, այս պրիմիտիվ քայլերով ու ձեր «գաղափարական վերլուծություններով» մասնատել, ջլատել շարժումը, գցել պայքարի պատիվը, նրան վատ պիտակներ կպցնել և այլն, ի վերուստ դատապարտված է անհաջողության: Ի դեպ, ինչի՞ համար են այս ջղաձգումները

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (04.02.2009), Մարկիզ (04.02.2009), Քամի (04.02.2009)

  15. #10
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ ՍՏԵՂԾԻՐ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, ինչի՞ համար են այս ջղաձգումները
    Լավ էլի Արտ: Որովհետև հեսա էլի հանրահավաքներ են լինելու:
    Համ էլ կուռք չի էգրոգոր ա: Հազիվ եմ սովորել էդ բառը:
    էսպես չի մնա

  16. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր

    Փիղ, անիմաստ ա ստեղ կարծիք հայտնելը, ձեռիդ մանդարինին էնքան կասեն սխտոր ա, դու էլ կհավատաս: Ծուռ հայելիների թատրոն ա, մարդիկ են, էն աստիճան վախեցած ու մրսած իրականությունից, որ իլլյուզոր հեքիաթների վերմակի մեջ են փաթաթվում: Ինչ էլ ասես, իրենց կարծիքը չես փոխի, ուզում է հարյուր հազար անգամ ճիշտ լինես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ ՍՏԵՂԾԻՐ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև հեսա էլի հանրահավաքներ են լինելու:
    Վազգ ջան, հըբը ես ի՞նչ եմ ասում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #13
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ ՍՏԵՂԾԻՐ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգ ջան, հըբը ես ի՞նչ եմ ասում
    Լավ բան ասե՞մ: Kuk -ին ապաարգելափակի
    էսպես չի մնա

  19. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Փիղ, անիմաստ ա ստեղ կարծիք հայտնելը, ձեռիդ մանդարինին էնքան կասեն սխտոր ա, դու էլ կհավատաս: Ծուռ հայելիների թատրոն ա, մարդիկ են, էն աստիճան վախեցած ու մրսած իրականությունից, որ իլլյուզոր հեքիաթների վերմակի մեջ են փաթաթվում: Ինչ էլ ասես, իրենց կարծիքը չես փոխի, ուզում է հարյուր հազար անգամ ճիշտ լինես:
    Սոֆ, ի դեպ դու էլ ես անձատյացի դասական օրինակ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոֆ, ի դեպ դու էլ ես անձատյացի դասական օրինակ
    Չուկ, թող Լևոնը գալուց ընդուներ, որ իրա վերջին ընտրությունները կեղծել ա, ներողություն խնդրեր «սեփականաշնորհման» ու նման կեղտերի համար, դադարեր գեներալմանվելագռզոյաերկրապահական հեղտերի հետևը թաքնվել, Նիկոլ Փաշինյանին ռադ աներ, կտեսնեինք՝ ինչ անձատյաց եմ: Իրա «զղջումն» ու «ամեն ինչ ուղղելու ցանկությունը» միֆ ա, որի մասին դաժե ինքը չի խոսում:
    Լուրջ, չուկ, մի անգամ էլ Օրվելի «Անասնաֆերման» կարդա:
    Իսկ ես ասեմ՝ էշերը երկար են ապրում, դուք դեռ սատկած էշ չեք տեսել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սառնարաններ տան համար
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.12.2011, 16:15
  2. Ստեղծիր քո հեռուտատեսությունը
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.11.2011, 15:51
  3. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  4. Հայաստանի համար
    Հեղինակ՝ ladyARM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.08.2010, 14:48
  5. Մարդը՝ որպես կուռք
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 07.07.2010, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •