Դեռ մի քանի տարի ժողովուրդը կհիշի այդ ողբերգությունը ու կխոսի այդ մասին:
Որոշ ժամանակ անց (մի 3-4 տարուց) այդ մասին էլ գրեթե չեն խոսի, բայց պետք լինելու դեպքում շատերը կհիշեն:
Դրանից ավելի ուշ (մի 7-9 տարուց) կհայտնվեն մարդիկ, որ կսկսեն աղավաղել ու խեղաթյուրել մարտի 1-ի դեպքերը:
Եվ վերջապես կգա ժամանակ (մի 20 տարուց), որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կհիշի միայն այն, որ 2008 թվին Հայաստանում ցուցարարներ են սպանել... և վերջ, այն կանցնի պատմության գիրկը:
Սակայն հույսով եմ, որ մինչ այդ ամենը` բոլոր մեղավորները, առանց որևէ բացառության, կպատժվեն խստագույն կերպով:
Ինչպես նաև հուսով եմ, որ նման ողբերգություն (խայտառակությունը ինձ համար երկրորդականա) այլևս չի կրկնվի: Որ հիշում եմ էդ օրը, մարմնովս սարսուռա անցնում, կարծես ներսումս ինչ-որ բան մահացած լինի![]()
Էջանիշներ