Զրույց դպրոցի բակում, ծնողների հետ...
Մեկը սրտնեղված պատմում է, որ փոքրիկի ծնվելուց հետո, մեծը շատ է փոխվել: Խանդում է ահավոր: Փորձեցինք պարզել պատճառը...
Երբ մայրը փոքրիկի հետ տուն է վերադառնում հիվանդանոցից, մեծը(6տարեկան) շատ է ուրախանում: Մոտենում է, շոյում, սիրում, փորձում է գիրկը վերցնել: Անմիջապես սկսվում է դիտողոթյունների տեղատարափ... «ձեռքերտ մաքուր չեն, հեռվից սիրի, թե չէ երեխան կվախենա, մի գրկի կքցես, լուռ մնա փոքրիկը քնում է...»: Սարսափելի շատ են մնան դիտողությունները:
Երեխան, որը ուրախությամբ ընդունում է փոքրիկ քույրիկին, սկսում է սառել, սահմանափակվում է իր ազատությունը: Ընթացքը շարունակվում է... 6ամյա տղան գիրք ու տետր ձեռքին ամեն օր մոտենում է մայրիկին օգնի գրեմ-կարդամ, հնչում է պատասխանը «դու արդեն մեծ ես, ինքնուրույն գլուխ հանի»: Փաստորեն մայրը տարված փոքրիկով...
Բայց, ախր, մեծն էլ դեռ երեխա է, մանուկ է: Փոքրի ծնվելուց հո չի վերջանում մեծի մանկությունը...
![]()
Էջանիշներ