Զրույց դպրոցի բակում, ծնողների հետ...
Մեկը սրտնեղված պատմում է, որ փոքրիկի ծնվելուց հետո, մեծը շատ է փոխվել: Խանդում է ահավոր: Փորձեցինք պարզել պատճառը...
Երբ մայրը փոքրիկի հետ տուն է վերադառնում հիվանդանոցից, մեծը(6տարեկան) շատ է ուրախանում: Մոտենում է, շոյում, սիրում, փորձում է գիրկը վերցնել: Անմիջապես սկսվում է դիտողոթյունների տեղատարափ... «ձեռքերտ մաքուր չեն, հեռվից սիրի, թե չէ երեխան կվախենա, մի գրկի կքցես, լուռ մնա փոքրիկը քնում է...»: Սարսափելի շատ են մնան դիտողությունները:
Երեխան, որը ուրախությամբ ընդունում է փոքրիկ քույրիկին, սկսում է սառել, սահմանափակվում է իր ազատությունը: Ընթացքը շարունակվում է... 6ամյա տղան գիրք ու տետր ձեռքին ամեն օր մոտենում է մայրիկին օգնի գրեմ-կարդամ, հնչում է պատասխանը «դու արդեն մեծ ես, ինքնուրույն գլուխ հանի»: Փաստորեն մայրը տարված փոքրիկով...
Բայց, ախր, մեծն էլ դեռ երեխա է, մանուկ է: Փոքրի ծնվելուց հո չի վերջանում մեծի մանկությունը...
![]()



Մեջբերել
, երկու շաբաթ տատիկիս պատմելով 39 աստիճան ջերմում էի, ծնողներիս ինձ մոտիկ չէի թողնում, որ եղբայրս էլ լացում էր, գնում էի ասում՝ձեր երեխեն լացում ա , եկեք տեր կանգնեք: Բայց հետո համակերպվեցի, սիրեցի մոնստրիկիս:
Երբ կինը հղի էր, երեխային նենց դրական էին տրամադրել: Ու ինքը անհամբեր սպասում էր, թե երբ են քույրիկին բերելու: Հիշում եմ, որ նկարում էր, թե ոնց ա փոքրիկին քշում, նույնիսկ քառատող էր հնարել

Ինքն էլ ասում էր՝ ախր տենց չի լինում, մեկը պիտի ուզես, բայց ես, երկու ոտքս մի կոշիկի մեջ դրած, էլի նույնն էի պնդում՝ հա՛մ քույրիկ, հա՛մ ապերիկ։ Ինձ երկուսն էլ պետք էին։
Ծնվելուց հետո էլ ոչ միայն չէի խանդում, այլև հավեսով մամայիս օգնում էի քույրիկիս ու ապերիկիս պահելու գործում։
Մեկ–մեկ նույնիսկ մամայիս դիտողություն էի անում, թե էսինչ սուր կամ փոքր առարկան ինչի՞ ես թողել էրեխեքի մոտ, բա որ վնասվեն։

Էջանիշներ