Dekada-ի խոսքերից
Էս իմ ցավոտ թեմանա..բայց իմ մոտ լրիվ հակառակն է եղել, ոչ թե ես եմ խանդել այլ ինձ են խանդել չնայած,որ ես եմ ընտանիքի ավագը:Ու ես ստիպված էի տարիներ շարունակ պայքարել ու ապացուցել:
Կարծում եմ, որ շատ բան կախված է ծնողներից, եթե նրանք նկատում են խանդի անգամ մի փոքրիկ նշույլ, պետք է անհապաղ միջոցներ ձեռք առնել այն էլ ավելի չբարդացնելու, թե չէ իմ դիտումները ցույց են տալիս, որ շատերը դա թողնում են բացիթողի վիճակում, հույս ունենալով, որ երեխան ինքը կընդունի կամ, որ ավելի վատ է կհամակերպվի փոքրիկի գոյության հետ:Մի բան էլ եմ նկատել. չնայած նրան, որ շատ երեխաներ դեռ մինչև փոքրիկի լույս աշխարհ գալը պատրաստ են լինում նրա գոյության փաստին էլի նրա ծնվելուց հետո խանդում են, որովհետև ծնողների ուշադրության կենտրոնում կամա թե ակամա դառնում է փոքրիկը:Դրա համար էլ ծնողները պարտավոր են « չթուլացնել» իրենց սերը:
Էջանիշներ