Ի դեպ, Վալենտինը նույնպես հերոս սուրբ է,այլապես նրա պատվին սիրահարների տոն չէին նշի:Եթե հետաքրքում է նրա պատմությունը,կարող եմ գրել
Չնայած այն էլ ասեմ, որ սուրբ Սարգիսը նույնպես հայ չիհետո ինչ, որ հայ առաքելական եկեղեցին նրան ընդունում է
Ինձ համար էական տարբերություն չկա, բայց Վալենտինը մի տեսակ ավելի մոտ է շատերին, քանի որ ամբողջ աշխարհի սիրահարները այդ օրվան յուրահատուկ են մոտենում, այդ օրը պարզապես խորհրդանշական է: Իմ կարծիքով սակայան, պետք չէ օրեր հնարել սիրելի մարդուն նվեր տալու կամ խոստովանություն անելու համար: Եթե սիրում եք, ապա պետք է ամեն օրն էլ տոն դարձնել ու սերը արտահայտել առանց դրա համար հատուկ առիթ փնտրելու: Սրտովդ անցնու՞մ է նվեր գնել կամ հաճելի խոսքեր ասել, կամ ասենք ռոմանտիկ ընթրիք կազմակերպել, ուրեմն արա դա անհապաղ, այն օրն ու ժամին, երբ ցանկանում ես... և հաստատ հաճելի անակնկալ կմատուցես սիրելիիդ
:
Էջանիշներ