Դեյվիդ Լինչը չի սիրում քննարկել իր ֆիլմերը, սակայն Մալհոլանդ Դրայվի համար բացառություն է կատարել ու դիտողի համար թողել է տասը հուշում:
1. Ուշադրություն դարձրեք ֆիլմի սկզբին: Առնվազն երկու հուշում կա, մինչև ֆիլմի կրեդիտների (էս բառի հայերենը չգիտեմ

) սկիզբը:
2. Ուշադրություն դարձրեք կարմիր լուսամփոփի վրա:
3. Ո՞ր ֆիլմի համար էր Ադամ Քեշերը քաստինգ անցկացնում: Էլ ո՞րտեղ է նշվում այս ֆիլմի վերնագիրը:
4. Ավտովթարը սարսափելի բան է - ուշադրություն դարձրեք ավտովթարի վայրին:
5. Ո՞վ է տալիս բանալին և ինչու՞:
6. Ուշադրություն դարձրեք խալաթի, մոխրամանի և սուրճի բաժակի վրա:
7. Ի՞նչ զգացին, հասկացան և վերցրեցին Club Silencio-յում:
8. Արդյո՞ք Քամիլլային օգնում էր միայն տաղանդավոր լինելը:
9. Ուշադրություն դարձրեք Winkie's-ում գտնվող մարդու մեջքի հետևում կատարվող իրադարձությունները.
10. Որտե՞ղ է հորաքույր Ռութը:
Էջանիշներ