Առաջին անգամ որ դիտեցի, էնպես լավ էի տրամադրված, լիքը լավ բաներ էի լսել, ես էլ` պուճուր, անմեղ երեխա... մի տեսակ վիրավորված էի ինձ զգում էդ ֆիլմից հետո: Բան չհասկացա, հետն էլ տհաճ էր, գլուխս պտտվում էր, սրտխառնոց էլ կարող ա ունեի
Հետո ավելի ուշ նայեցի "Inland Empire"-ը. այդ ժամանակ արդեն որոշակի գտելիքներ ունեի կինոյի պատմությունից, ուղղություններից, արտահայտչամիջոցներից... էդ ամենը ինձ իհարկե չօգնեց հասկանալ Լինչին, բայց դե գոնե էս անգամ էդ այլանդակ շոկը չապրեցի (որովհետև, ասենք, արդեն տարել էի Բունյուելի "Անդալուզյան շան" շոկը... իդեպ, շատ ընդհանրություններ տեսա էս երկու ռեժիսորների օգտագործաց հնարքների միջև "Ներքին Կայսրությունից" հետո): Ամեն դեպքում, ինձ համար, էստեղ հիվանդ երևակայության դրսևորումներ էլ կան: Գուցե գա մի օր, որ լրիվ հասկանամ ու ետ վերցնեմ էս խոսքերս, բայց հիմա էս կարծիքին եմ:
Հետո էլի Մալհոլանդից մի հատված դիտեցի հեռուստատեսությամբ ու զգացի, որ արդեն ինչ-որ բան հասկանում եմ, բայց ոչ ամբողջական ու ոչ որոշակի: Հիմա պատրաստվում եմ գոնե մի քանի բան հաջողացնել դիտել Մելիքի մոտ, ինչից հետո
ՄԱՐՏԻ 14-ին` 14:00-ին նա կցուցադրի Մալհոլլանդ Դրայվ-ը` Ազգային Պատկերասրահի 9-րդ հարկում: Կարծում եմ մինչև էդ ոչ ժամանակ, ոչ էլ հավես կունենամ նայելու, կդիմանամ, համ էլ էկրանից կդիտեմհուշումների համար շնորհակալություն!
Էջանիշներ