"Անտիոքոս" անվան հետ որևէ խնդիր չունեմ, բայց որ Կոմագենե բնիկ հայկական տարածք է և հանդիսանում է Անդրեփրատյան Ծոփքի կարևորագույն մասը - փաստ է: Փաստ է նաև այն, որ պատկերված արձանները ներկայացնում են հենց հայկական, այլ ոչ թե որևէ այլ պանթեոն...

Իսկ Ծոփքից անջատված և Կոմագենե, Գավրենե գավառներն ու Հայոց Միջագետքի արևմուտքը ընդգրկող Կոմեգենեի թագավորությունը ամեն կերպ ձգտում էր պահպանել իր անկախությունը և կրկին չենթարկվել Ծոփքի թագավորությանը: Մի կողմից այս, մյուս կողմից էլ իշխող հելլենիստական դինաստիայի առկայությունը պայմանավորեցին այն հանգամանքը, որ Կոմագենեի թագավորությունը չէր ձգտում որևէ ակնհայտ համագործակցության հայկական մյուս թագավորությունների հետ, թեև հաճախ էր հովանավորվում վերջիններիս կողմից կամ ենթարկվում նրանց գերիշխանությանը: