Լիոն ջան, ես քաղաքակրթություն հասկանում եմ շենքեր, քաղաքներ, ինժիներական կառույցներ… դե ես ճարտարապետ եմ էսքան ա խելքս հասնում… եթե մեզ մոտ լիներ 7500 կամ թեկուզ 5000 տարվա մշակույթ, հիմա մի բան մնացած պիտի լիներ, ոնց որ աքքադներից, շումերներից, եգիպտացիներից ու անգամ ացտեկներից որոնց քաղաքակրթությունը "խնամքով" ջնջվել ա երկրի երեսից… սովետի վրա պետք չի շառը քցել… որ լիներ կլիներ… չկա դրա համար էլ չկա… պատմությունն ազատ թեմայով շարադրություն չի որ ում խելքին ինչ փչի գրի ու հետո էլ ասի "ապացույցները ոչնչացված են ու լավագույնը քարի ծակն ա մնացել"

… Չի դզում Լիոն ջան… ինձ քաղաք, բնակավայր, շենք ցույց տուր իր տեխնոլոգիաներով որ հավատամ թե տենց մշակույթ ա եղել… ցավոք սրանք են չափանիշները…

յս խոսքերը, Տրիբուն, կգտնես Արտակ Մովսիսյանի "Սրբազան լեռնաշխարհ (Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում)", Երևան 2006
էսի սպանեց… "ընկալումներում"… "լուսնի խավարման ազդեցությունը Եթովպիայի ծնելիության վրա"… երևի ինակտի ա ունեցել "հիշողություններում" ուղղակի բառն ա մոռացել…