User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 550 հատից

Թեմա: Պատմության կեղծարարնե՞ր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պատմության կեղծարարնե՞ր

    Մեր հասարակության մեջ ձևավորվել է բավականին շատ, բայց դժբախտաբար նաև բավականին քիչ կարդացած մարդկանց մի շերտ, որը բավականին շատ է կարդացած, որ խելոք լինի, բայց բավականին քիչ է կարդացած, որ կարողանա Հայոց պատմության բնագավառում հիմնավորված կարծիք արտահայտել: Եվ ահա այս մարդիկ, որոնք իրոք բավականին խելոք են, բայց որոնց գիտելիքները Հայոց պատմության բնագավառում սովորաբար սահմանափակվում են դպրոցական դասագրքերով կամ վիքիպեդիական մակերեսություններով, լրջորեն նեղվում են այն բանից, որ մի օր պարզվում , որ իրենք փաստացի չգիտեն Հայոց պատմություն: Ախր ո՞նց չգիտեն, չէ՞ որ իրենք կարդացած են, մի քանիսն էլ հոդվածներ ունի տպած հարվարդներում - և ահա քեզ, չգիտես Հայոց պատմություն: Ու հենց այստեղ սկսվում է բարդույթի գործունեությունը - թվում է, թե ճիշտ կլիներ, որ նույն այդ կարդացած մարդը կարդա էլ ավելի շատ, ավելացնի Հայոց պատմության վերաբերյալ իր գիտելիքները հատկապես նորագույն տվյալներով: Բայց չի լինում... մի կողմից ժամանակ, չունի, մյուս կողմից՝ հասու տեղեկատվություն չկա ձեռքի տակ, դե իսկ երրորդ կողմից էլ... մեր մեջ ասած այդ կարդացած մարդը առանձնապես չի էլ հետաքրքրվում հայոց պատմությունով և, հատկապես հիմա, երբ շաաաատ զբաղված է, ուղղակի հավես չունի ավելացնել գիտելիքները այդ ոլորտում: Եւ հենց այստեղ սկսում է գործել բարդույթի թաքնված մեխանիզմը - ախր մարդը չի կարող, չէ՞, ընդունել, որ ինքը Հայոց պատմություն չգիտի - ինքը չէ՞ր, որ հինգեր էր ստանում դպրոցում, ընկերների մոտ սրախոսում էր պատմական թեմաներով, գրում էր ֆորումներում և - ահա քեզ, չգիտի: Չէ, այլ ելք չի մնում, քան հագնել օրթոդոքսալ պահպանողականի սքեմը և սխալ հանել բոլոր-բոլորին, ով հանկարծ որևէ նոր բան կասի Հայոց պատմույթյան բնագավառում: Դե, սկզբում, իհարկե, խոսակցությունը գնում է պատմական մակարդակում, բայց հետո, երբ մեր այս կարդացած մարդու գիտելիքները բնականաբար չեն հերիքում, նա սկսում է անցնել մանր կծոցների ու թաքնված ծաղրանքի: Այստեղ իրենց կիրառությունն են գտնում և կեղծ-պաթետիկ մտորումները «ազգային բարդույթներ»-ի մասին, և խոհա-փիլիսոփայական դատողությունները, որ իրականում մեզ ( հասկացի հենց իրեն՝ կարդացած մարդուն) հայտնի պատմությունն էլ է հերիք, և ցիտատները ազգի մեծերից, որոնք հայտնի չէ թե որ նեղսրտության ինչ պահին ինչ կոնտեքստով են ասվել ցիտվող խոսքերը - և լիքը այլ բաներ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեռնցի (13.01.2010), Ջուզեպե Բալզամո (13.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօրը պատմության քառուղիներում…
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.11.2011, 21:10
  2. Պատմության մեջ այս օրը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.09.2011, 23:27
  3. Մեր պատմության դասերը
    Հեղինակ՝ ցեղակրոն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 20.09.2008, 15:17
  4. Ի՞նչ կփոխեիք հայ ժողովրդի պատմության մեջ
    Հեղինակ՝ weber, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 29.08.2008, 15:31
  5. Կատուները մարդկության պատմության մեջ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.07.2007, 01:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •