Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ուրիշ բան հասկացա չէի կարծում որ դա նկատի ունես, հնարավոր ա ճիշտ ես ասում, հնարավոր ա սխալ ես ասում, բայց նվանվան հետ կապված հարցերը ինձ քիչ ա հետաքրքրում, կարևորը աստղադիտարանի առկայության փաստն է:
Փաստ, որը չկա
Կա փաստ, որ կան որոշակի կառուցվածքի քարեր, և որ ինչ-որ մեկը վերացական ենթադրություն է արել, որ դա կարող է աստղադիտարան լիներ, մարդիկ էդ քարի ծակերով աստղերին էին նայում: Հոգ չէ, որ այդ ծակերով աստղերին նայելը անիմաստ զբաղմունք է:

Ու կա նաև հնագետների ու պատմաբանների կարծիք, որի մի ընդհանրացված տեսակետ մեջբերեցի մի քանի գրառում այն կողմ: Ի դեպ այդ գրքի բոլոր հեղինակները իրենց ոլորտներում հարգի մասնագետներ են: Ներկայումս նույն ոլորտի մասնագետները կրում են նույն հիմնավորված տեսակետը: